ԱԳ փոխնախարար․ հայկական կողմը շահագրգռված է ինտենսիվացնել Հայաստան–Ադրբեջան հանդիպումները Խաղաղության համաձայնագրի տեքստը կարճ ժամկետում համաձայնեցնելու համար
p bԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՀայկական կողմը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներն ինտենսիվացնելու, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս կարճ ժամկետում ավարտել համաձայնագրի (Խաղաղության համաձայնագրի, խմբ․) տեքստի համաձայնեցումը, ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այսօր կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:nbsp;/pp Պատասխանելով լրագրողների հարցին՝ նա նաև նշեց, որ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի նախարարական մակարդակով կամ երկրների ղեկավարների մակարդակով որևէ հանդիպման պայմանավորվածությունnbsp;չկա:/p