Добавить новость
ru24.net
Все новости
Ноябрь
2024

Որ համայքները «չխանգարեն» հանք շահագործողներին. նոր օրենք

0

Ընդերքօգտագործման ոլորտում «ներդումային գրավչությունը» բարձրացնելու նպատակով Կառավարությունը առաջարկում է հեշտացնել հանքարդյունահանողների գործը և սահմանափակել գյուղացիների՝ հանքերին ընդդիմանալու հնարավորությունները։ Ըստ Տարածքային կառավարման նախարարութjան օրենսդրական փաթեթի՝  հողի սեփականատերը, եթե դրա տակ կան թանկարժեք հանածոներ, պարտավոր է սեփականության իրավունքից հրաժարվել նոտարական համաձայնությամբ՝ նշելով հողի վաճառքի գինը։ Եթե անհատ կամ համայնքային սեփականատերը հրաժարվի համաձայնությունից՝ պետք է փոխհատուցի ընդերքօգտագործողին՝ ընդերքօգտագործման իրավունք ստանալու համար կատարված բոլոր ծախսերի դիմաց: Սա կարող է կազմել գումար, որն անհնար է վճարել ցանկացած հայ գյուղացու կամ գյուղի համար։

Օրենքի նախագիծը սա պարզապես ընթացակարգի «պարզեցում» է անվանում, բայց այն ուղղակի անհնար է դարձնում հողի սեփականատերի որևէ բողոք հանքարդյունաբերողի դեմ։

Փոփոխության հիմնավորման մեջ ասված է, որ հին է մոտեցումը, երբ հողամասի սեփականատերը սեփականության իրավունք ունի նաև այդ հողամասերի տակ գտնվող ընդերքի նկատմամբ:

«Այս մոտեցումը բնորոշ էր շատ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Այն տարածված էր մինչև 20-րդ դարը։ Կա նաև երկրորդ մոտեցումը, որը ներկայումս գերակշռում է, հիմնված է ընդերքի և հողամասերի նկատմամաբ իրավունքների տարանջատման վրա և պայմանավորված է նրանով, որ հողի նկատմամբ իրավունքը չի ազդում ընդերքի նկատմամբ իրավունքի վրա: Իր հերթին, այս սկզբունքի կիրառումը հանգեցնում է մի շարք իրավական խնդիրների։ Այս առումով տարբեր երկրներ որդեգրել են տարբեր մոտեցումներ։ Նախագծերը մշակվել են վերլուծելով նշյալ երկրների իրավակիրառ պրակտիկան», – ասում են օրենքը մշակողները։

Նախարարությունը նաև առաջարկում է «պարզեցնել» հողի նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության փոխելու ձևը։ Եթե հիմա գյուղատնտեսական հողերը պաշտպանվում են և դրանք այլ նպատակով օգտագործելու համար յոթ կառույցներից կազմված հանձնաժողովի թույլտվությունն է պետք, ապա այժմ հողի կարգը կարող է փոխվել համայնքի ավագանու որոշումով։

Բնապահպանական Էկոլուր կազմակերպությունը քննադատել է նախագիծը, քանի որ այն «բացառապես ընդերքօգտագործողի բիզնես շահերի պաշտպանության և գերակայության տեսակետից» է գրված, և հանքարադյունաբերողին տալիս է նոր «շանտաժի» գործիք՝ հողի սեփականատերերի դեմ։

The post Որ համայքները «չխանգարեն» հանք շահագործողներին. նոր օրենք first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Елена Рыбакина — Ига Швентек: прямая трансляция матча за полуфинал турнира в Дохе






Жителей Подмосковья ждут снегопад и гололедица

В промышленном парке «Сенькино» начнут производить автоподшипники

В центральный аппарат ведомства затребован доклад о расследовании случаев повреждения имущества жителей Московской области

Творческие коллективы из Рузского округа стали победителями на фестивале «Музыкальная дорожка»