Добавить новость
ru24.net
Все новости
Ноябрь
2024

Apple-ը Siri-ին կավելացնի առաջադեմ AI մոդել

0

Apple ընկերությունն իր համակարգում կավելացնի առաջադեմ ձայնային օգնական Apple Intelligence-ի արհեստական բանականության գործառույթներով, որն ընկերության ներսում աշխատողներն անվանում են «LLM Siri», հայտնում է Bloomberg-ը:

Մշակողները ցանկանում են «մարզել» լեզվի մոդելը ChatGPT-ի եւ Google Gemini-ի մակարդակով բարդ առաջադրանքներ կատարելու եւ ավելի լավ երկխոսություն վարելու համար: Նոր օգնականը փորձարկվում է iPhone-ի, iPad-ի եւ Mac-ի վրա՝ որպես առանձին հավելված, սակայն ապագայում տեխնոլոգիան ամբողջությամբ կփոխարինի Siri-ին։

Apple-ի ծրագրային ապահովման փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ընկերությունը ձգտում է կատարելագործել Siri-ն կիրառական խնդիրների լուծման համար՝ ի տարբերություն ChatGPT-ի, որին կարելի է «խնդրել պատասխանել քվանտային մեխանիկայի հարցերին եւ այդ թեմայով բանաստեղծություն գրել»։

Հոկտեմբերին Apple-ը թողարկել է iOS 18.2 բետա տարբերակը մշակողների համար՝ հավելյալ Apple Intelligence ֆունկցիաներով եւ ChatGPT-ի աջակցությամբ։ Այժմ Siri-ն փոխանցում է այն հարցումները, որոնք ինքնուրույն չի կարող իրականացնել, օրինակ՝ լուսանկարների եւ փաստաթղթերի վերլուծության հարցումները։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Роттердам (ATP). 1-й круг. Хуркач борется с Коболли, Медведев сыграет с Вавринкой, Циципас – с Майо






Десятки машин сгорели на стоянке маршруток в Люберцах: видео последствий пожара

Т-Банк купил здание Центрального телеграфа в Москве за десятки миллиардов рублей

Государство оплатит лечение: спасет ли Буйнова от рака препарат за миллион рублей

«Ты – мой Relax»: выиграй романтический вечер в кино