OVIO-ն հայտարարել է վերաբրենդավորման ավարտի մասին եւ ամփոփել գործընթացի արդյունքները։
Վերաբրենդավորման մեկնարկից հետո կարճ ժամանակում ընկերությունը վերափոխել է բոլոր 26 վաճառքի եւ սպասարկման սրահները՝ դրանք ավելի ժամանակակից եւ նորարարակական չափանիշներին համապատասխանեցնելով եւ սպասարկման առավելագույն հարմարավետություն ապահովելով։
Ընկերությունը բազմիցս նշել է, որ վերաբրենդավորումը պարզապես ապրանքային նշանի եւ գույների փոփոխություն չէ, այլ նոր մեկնարկի կետ։ Նոր ինքնությամբ OVIO-ն հավատարիմ է մնում հուսալի եւ որակյալ ծառայություններ մատուցելու եւ նորարարական լուծումներ տրամադրելու իր հանձնառությանը, որի կենտրոնում հաճախորդի գոհունակությունն է:
OVIO-ի մուտքով ընկերությունը դուրս է եկել հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով եւ մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ եւ սկիզբ դնելով թվային ծառայությունների միասնական էկոհամակարգի ձեւավորման գործընթացին։
Այս հանձնառության առաջին մասշտաբային քայլը 2024թ․ գարնանը Հայաստանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի գործարկումն էր։ Այն կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS եւ TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտների համապատասխանությամբ, ներառում է 210-ից ավելի սերվերային պահարան, ապահովված է սնուցման երկու անկախ ենթակայանից, ունի 2 ՄգՎ հզորություն։
Ընկերությունն արդեն իսկ մեկնարկել եւ հաջողությամբ գործարկել է մի շարք ծառայություններ, որոնց շարքում մեծ տեղ են զբաղեցնում ամպային լուծումները։
«Մենք ավարտել ենք վերաբրենդավորման բուն գործընթացը, սակայն գտնում ենք, որ այն շարունակական բնույթ է կրում, որի հիմքում նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդին գոհացնելու հանձնառությունն է՝ շնորհիվ ազնիվ եւ բաց գործելաոճի, հոգատարության եւ նորարար լուծումների առաջամարտիկ լինելու։ Վերաբրենդավորման գործընթացն ուղեկցվեց մեր տվյալների մշակման կենտրոնի գործարկմամբ։ Այն իր տեսակի մեջ եզակի է ոչ միայն իր մեծությամբ եւ միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանությամբ, այլեւ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի ինչպես բիզնեսի, այնպես էլ պետական սեկտորի տվյալները ՀՀ տարածքում պահպանելու տեսանկյունից։ Այն կբավարարի բիզնեսի եւ պետական կառույցների բազմազան կարիքները եւ կտրամադրի մասշտաբային, անվտանգ եւ արդյունավետ լուծումներ՝ այսպիսով նաեւ նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը»,- նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
OVIO-ն սմարթ հեռուստատեսության բոլոր բաժանորդների սարքերը փոխարինել է ժամանակակից WinkBox սարքերով՝ նրանց հասանելի դարձնելով WINK TV եւ օնլայն կինոթատրոն հարթակը։ Wink TV հարթակը հնարավորություն է տալիս դիտել ավելի քան 50 000 ֆիլմ եւ սերիալ, 180-ից ավելի եթերային եւ թեմատիկ TV ալիք։
Մեկ բաժանորդային հաշվով այս ամենը կարելի է դիտել միաժամանակ 5 ցանկացած սմարթ սարքով՝ ծառայությունը հասանելի դարձնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Wink TV եւ օնլայն կինոթատրոն ծառայությունն ունի մի շարք ինտերակտիվ ֆունկցիաներ, որոնք դարձնում են բաժանորդի փորձն արագ, հեշտ եւ որակյալ։
Elden Ring Nightreign Equilibrious Beast boss guide: How to beat Libra
Игра Cultivation Chat Group заняла топ-7 в китайском App Store
This underwater city builder had me more emotionally invested in my corals than SimCity does in my human citizens, and you can try it at the next Steam Next Fest
Началась предзагрузка Crystal of Atlan на PC и смартфонах
Жаркое, дождливое и опасное: какое лето ждет россиян
Город будущего — в твоих руках: жители Архангельской области выбирают, какие места благоустроят к 2026 году
Заместитель прокурора Архангельской области и Ненецкого автономного округа Павел Матанцев провел личный прием работников ГУП НАО «Нарьян-Марская электростанция»
Архангельские гребцы завоевали две медали на первенстве России в Краснодаре