Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2024

Հայաստանի Կադաստրի կոմիտեն Ադրբեջանում հողեր է տրամադրել․ վարչապետ

0

Կիրանցի մի քանի խնդրահարույց սեփականության վկայականներն ամենայն հավանականությամբ տրվել են ապօրինի․ Կառավարությունը զբաղվել է դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ և ոչինչ չի գտել, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ այդ հարցով հիմա իրավապահներն են զբաղվում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Կիրանցի հատվածում տարեսկզբին արված սահմանազատումից հետո Ադրբեջանին անցած տարածքներում մոտ 60 հողակտորներ ունեին Հայաստանի Կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության վկայականներ։ Հոկտեմբերին Փաշինյանը Խորհրդարանում ասել էր, որ քննությունը պետք է պարզի, թե ինչպես են քաղաքացիներին առանց հիմքերի վկայականներ տրվել։

«Մի մոռացեք մի հանգամանք ևս. այն ժամանակ այդ բոլոր տարածքները՝ թե Կիրանցը, թե Խեյրիմլին եղել են նույն պետության կազմում, երկու գյուղերի բնակիչները նույն անձնագիրն են ունեցել», – գրել է վարչապետը։

Նա անդրադարձել է նաև 1976 թվականի ԽՍՀՄ քարտեզների հիման վրա սահմանազատում անելու անընդունելիության վերաբերյալ խոսակցություններին՝ նշելով, որ այդ ժամանակների քարտեզներից հրաժարումը կնշանակի հրաժարվել պետականությունից ու անկախությունից։

«Մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով և միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալն անվտանգության կարևոր բուֆեր է մեզ համար», – գրել է Փաշինյանը:

The post Հայաստանի Կադաստրի կոմիտեն Ադրբեջանում հողեր է տրամադրել․ վարչապետ first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

Рублев вышел в четвертьфинал теннисного турнира в Роттердаме






Богатый состав и скрытая опасность: чем полезен сыр и кому его не стоит есть

«Погрызу твои косточки». Курьер популярного магазина угрожал покупательнице

Афиша Tverlife: интересные события выходных с 7 по 9 февраля

Суд вынес приговор подросткам, которые в Москве подожгли BMW за 15 миллионов