Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Սպանություններ, խոշտանգումներ, այլատյացության աճ. վատ տարի Ռուսաստանում

0

«ՕՎԴ-Ինֆո» բնաճնշումների մշտադիտարկման հարթակն այլ իրավապաշտպանների հետ համատեղ հրապարակել է 2024 թվականն ամփոփող զեկույցը։ Հեղինակները գրում են, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանում պահպանվել են նախորդ տարիների ռեպրեսիվ միտումները. հետապնդում են խոցելի խմբերին ու քաղաքական ընդդիմախոսներին, նոր բռնաճնշումները սպասարկող օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվում և այլն։ 

«ՕՎԴ-ինֆոյի» տվյալներով, քաղաքական դրդապատճառներով հետապնդումների է ենթարկվում 2976 մարդ, որոնցից 620-ի նկատմամբ ճնշումները սկսվել են այս տարի։ Այս պահին քաղաքական մոտիվներով բացված քրեական գործերով անազատության մեջ է 1407 մարդ, որոնցից 1107-ի մեղադրանքը վերաբերում է «հակառազմական» հոդվածներին (այս ցանկում կան 62 լրագրողներ և բլոգերներ)։ 2024 թվականի ընթացքում 212 քաղաքացու նկատմամբ հետապնդում սկսվել է բառերի՝ հայտարարությունների, մեկնաբանությունների, հրապարակումների կամ վիդեոհոլովակների համար։

Գնալով էլ ավելի շատ մարդիկ են քաղաքական պատճառներով հայտնվում գաղութներում ու այլ տեսակի քրեակատարողական հիմնարկներում։ Քաղբանտարկյալների կեսից ավելին (55%. 679-ից 378-ը) իրական ազատազրկման ժամկետ է ստանում։ Համեմատության համար, 2023-ին նույն ցուցանիշը կազմում էր ուղիղ 50 տոկոս (671-ից 339-ը)։ 2024 թվականի ընթացքում իրավապաշտպանները լրացուցիչ ճնշումների՝ ֆիզիկական կամ հոգեբանական բռնության, բժշկական աջակցության արգելքի կամ ազատազրկման դիտավորյալ վատ պայմանների մասին 107 ճշտված դեպք են արձանագրել։ Պետական մարմինների կողմից կտտանքների, դաժան վերաբերմունքի և կյանքի իրավունքի խախտման ևս 304 դեպքերի մասին գրել է «Ըննդեմ կտտանքների թիմը»։

Քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մարդիկ մահանում են անազատության մեջ։ Սպանվել է Ալեքսեյ Նավալնին, չորս հոգի մահացել է բանտում, երկուսը՝ մեկուսարանում մնալու հետևանքներից, մեկը՝ կալանավորման ընթացքում (ընդհանուր՝ 8 դեպք)։

Ռուսաստանում գնալով շատանում են «ահաբեկիչները» ու նրանց «արդարացնողները»։ 2024 թվականի ընթացքում սկսված հետապնդումների մեծ մասը կապված էին քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի հետ («Ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր, ահաբեկչության հանրային արդարացում կամ ահաբեկչության պրոպագանդա»)։ Վերջերս իշխանություններն այս հոդվածը հաճախ կիրառում են այն դեպքերում, երբ մարդիկ դրական են արտահայտվում ուկրաինական բանակի կամ Ուկրաինայի կողմից կռվող այլ ռազմական միավորների գործողությունների մասին, գրում է «ՕՎԴ-ինֆոն»։

Հարթակի տվյալներով, այս տարի շատացել են նաև վարչական գործերը։ Դատարաններում 2047 ադմինիստրատիվ վարույթ է գրանցվել բանակի «դիսկրեդիտացիայի» մեղադրանքով։ Իրավապաշպաններն առնվազն 70 դեպք գիտեն, երբ հակապատերազմական դիրքորոշման համար մարդկանց ճնշել արտադատական ձևերով, հիմնականում՝ սպառնալիքներով։ Պատերազմին դեմ արտահայտված քաղաքացիներին հաճախ ստիպում են հանրային ներողություն խնդրել։

«ԼԳԲՏ միջազգային շարժումը» Ռուսաստանում ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու Գերագույն դատարանի որոշումից հետո, որը ուժի մեջ է մտել հունվարի 10-ից, Ռուսաստանում շատացել են նաև հետապնդումները քվիր մարդկանց նկատմամբ։ Հարուցվել է 12 քրեական գործ, որոնցից միայն մեկն է կապված մարդու ակտիվիստական գործունեության հետ։ Մյուս դեպքերում մեղադրյալները ծառայությունների ոլորտից են։ Իրավապաշտպաններն այս տարի արձանագրել են «ԼԳԲՏ պրոպագանդայի» համար քրեական հետապնդման 53 դեպք։

«Կրոկուսի» ահաբեկչությունը ևս օգտագործվել է պոպուլիստական նպատակներով՝ հարվածելով առաջին հերթին աշխատանքային միգրանտներին։ Սկսած 2024-ի գարունից, ցուցադրական ռեյդեր են անց կացվել, որոնց արդյունքում մի խումբ մարդիկ վտարվել են Ռուսաստանից։ Ուժայինները «ստուգումներ» են իրականացնում հանրակացարաններում, մզկիթներում, հոսթելներում, շինհրապարակներում և շուկաներում։ Մարդկանց ձերբակալում են առանց բացատրության։ Որոշ շրջաններում, օրինակ՝ Սանկտ Պետերբուրգում, նմանատիպ ռեյդեր արձանագրվում են գրեթե ամեն շաբաթ։ Ճնշման մեխանիզմներ կան նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող օտարերկրացիների համար. Զինվորական ծառայությունից խուսափելու դեպքում քաղաքացիությունից կարող են զրկել։

The post Սպանություններ, խոշտանգումներ, այլատյացության աճ. վատ տարի Ռուսաստանում first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Тренер второй ракетки мира сделал признание о Елене Рыбакиной






«Сабонис ударил кулаком по столу министра: “Это мой ахилл — еду на Олимпиаду!” Великому советскому баскетболисту — 60!

Ликсутов: выручка резидентов ОЭЗ «Технополис Москва» выросла на 36%

Владислав Бакальчук проиграл иск о передаче активов Wildberries в РВБ

Водитель легковушки погиб, столкнувшись с грузовиком в Новой Москве