Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2024

Հուսիտների «սոլիդարության հարձակման» հետևանքով Թել Ավիվում 16 մարդ է վիրավորվել

0

Առավոտյան իսրայելական զինված ուժերը հայտարարել են, որ իրենց չի հաջողվել որսալ Յեմենի պրոիրանական հուսիտական խմբավորման արձակած հրթիռը։ Այն ընկել է Թել Ավիվի Յաֆֆա թաղամասում։

AFP-ի տվյալներով տուժել է 16 մարդ՝ հիմնականում թեթև բեկորային վիրավորումներ։ Հարյուրավոր մարդիկ տարհանվել են։ Վերջին օրերին սա արդեն երկորրդ հրթիռային հարձակումն է։ 

Հուսիտների ներկայացուցիչն ասել է, որ խմբավորման նպատակը բալլիստիկ հրթիռի միջոցով Յաֆֆա շրջանում տեղակայված ռազմական օբյեկտի ոչնչացում էր։ 

Դեկտեմբերի 19-ին Իսրայելը տասնյակ հարվածներ էր հասցրել Եմենի այն նավահանգիստներին և էներգետիկ ենթակառուցվածքներին, որոնք գտնվում են հուսիտների վերահսկողության տակ։ Ավելի ուշ իսրայելական ուժայինները հայտարարել էին, որ անհրաժեշտության դեպքում կթիրախավորեն նաև այլ տեսակի օբյեկտներ։

Իրանի աջակցությունը վայելող հուսիտները վերջին տարիներին հաճախ են հրթիռներ արձակում Իսրայելի ուղղությամբ։ Նրանք դա անվանում են «սոլիդարության հարձակումներ»՝ ի նշան Գազայի պաղեստինցիների հետ համերաշխության։ 

The post Հուսիտների «սոլիդարության հարձակման» հետևանքով Թել Ավիվում 16 մարդ է վիրավորվել first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Вероника Кудерметова

Вероника Кудерметова вылетела с турнира в Дохе






Депутаты предложили наделить власти Москвы и Петербурга правом штрафовать за парковку на местах для инвалидов

Вылетевший с Пхукета самолет «Аэрофлота» сел в Бангкоке из-за неисправности

Превышение уровня токсинов в тысячу раз обнаружили в реке в Ленобласти

Российские тяговые батареи для погрузчиков