Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2024

Փսիխոտիկ փոքրիկ աշխարհներ

0

«Հոգևերլուծությունը օկուպացիայի մեջ» գրքում Լարա Շեհին ու Ստեֆան Շեհին տրամադրում են «իրականությունը ճկելու» իսրայելական մարտավարության հոգեբանական ազդեցությունների խորը վերլուծություն։ Նրանք ցույց են տալիս, թե ինչպես Սիոնիզմը չի ենթարկվում իրականությանը, այն հրաժարվում է համակերպվել Պաղեստինի ռացիոնալության և նյութական իրականության հետ՝ ինչպես արաբներով բնակեցված պետությունը, որի նկատմամբ եվրոպայի հրեաները չունեն որևէ իրավական, ժառանգական կամ պատմական իրավունք։ Սիոնիզմը՝ վերաբնակեցման գաղութատիրական և իմպերիալիստական պրոյեկտը, պարտադրում է պաղեստինցիներին ապրել աշխարհում, որտեղ իրականությունը հետևողականորեն մերժվում է։ Իրականության ճկումը փսիխոտիկ մեխանիզմ է, գոնե կլինիկորեն սահմանված․ «ճանաչողական սայթաքում», որ ձգտում է ամենակարողության, որ իր խորքում կարող է խլեցնել ուրիշի հոգեկանը՝ մատուցելով «աննորմալը» որպես «նորմալ»։ Շեհին ու Շեհին մերժում են հոգեվերլուծության նորմալիզացված ձևերը՝ ներառյալ հոգեթերապիան, Իսրայել կոչվող պետությունում, որտեղ պաղեստինցիները պետք է խեղդվեն իրենց ունեզրկմամբ և ապամարդկայնացմամբ և այս իրականությունը պետք է թողնեն հոգեթերապիայի սենյակից դուրս։ Ի տարբերություն ցանկացած իսկական ապաքինմանը, նրանք պնդում են, որ նորմալիզացված ապաքաղաքական հոգեթերապիան Պաղեստինում վարժեցնում է մտքին և մարմնին՝ համակերպվել ռազմական օկուպացիայի հետ և ընդունել այն ինչպես նորմալ։ Իրականության ճկումը նպաստում է կյանքին որպես շնչահեղձություն։ Սիոնիստական վերաբնակեցման իմպերիալիզմի ներքո, ռեժիմը տիրապետում է՝ վերցնելով շունչը և կյանքը, և՛ անհատական, և՛ կոլեկտիվ, պաղիստինցիներին թողնելով հոգեբանորեն անդամալույծ, ինչպես անհատներ՝ առանց քաղաքական, կոլեկտիվ և պատմական կոնտեքստի։ Եվ իհարկե, Գազայում է, որ այս շնչահեղձությունը ոչ միայն մետաֆորիկ է, այլ նաև բառացի իրականություն, որը պարբերաբար շնչահեղձ է անում կյանքը։

Ես սկսում եմ Պաղեստինից, որովհետև այս օրերին այն ամեն ինչի սկիզբն է՝ իմ աղիքներից մինչև ամենուր։ Բայց իրականության ճկման այս կոնցեպտուալիզացիան ուսանելի է։ Այն թույլ է տալիս մեզ հասկանալ այլ աշխարհների, որոնք ապրել են ճկված իրականություններում, որոնք կառուցել են իրենց փսիխոտիկ սոցիալական մեխանիզմները, որ արտադրել են ռևիզիոնիստ պատմություններն ու նարատիվները և ապա բնականացրել դրանք ասես թե․․․ ասես թե։

Ընկերներիցս մեկը վերջերս ցավալով ասաց,- «Ոնց-որ դու գիտես ինչ է տեղի ունեցել, բայց նրանք հիմա այլ բան են ասում։ Դու ապրել ես այն, դու հիշում ես, դու այնտեղ էիր, բայց նրանք այլ բան են ասում։» 2020 թվականի «44-օրյա պատերազմի» ժամանակ, հայկական զինվորները, որոնք ստիպված էին գնալ, կռվել և մեռնել, գնացին վախեցած, չուզելով։ Հիմա պատմությունը ասում է, որ նրանք հերոսներ են, ովքեր կամավոր զոհաբերվեցին իրենց պետության համար։ Համարյա 25 տարի պետության հետսովետական օլիգարխիան մարդկանց թալանեց այն ընդհանուրից, որ ստեղծել էր սովետական համակարգը, նրանց ամենօրյա հացից, ամեն զգացողությունից, որ նրանք ապրում են հասարակական կազմակերպվածության մեջ։ Այսօր, ըստ որոշ մարդկանց, այդ հափշտակություններն արել են նրանք, որոնք հետո՛ են եկել, եկել են «մաքրելու»։ Ինչպես է մարդ այսքան արագ մոռանում ինչ է իրականում պատահել։ Իրականության ճկումը կարող է մարդուն գժվեցնել, առավել ևս երբ դա տեղի է ունենում ամբողջ հասարակության մակարդակով։

Սակայն իրականության ճկումը ունի նաև իր միկրո-ֆորմացիաները՝ փսիխոտիկ փոքրիկ աշխարհներ։ Համարյա քսան տարի առաջ մի խումբ քուիր կանայք ստեղծեցին մի բան․ տարածք, բլոգ, աշխարհ, հնարավորությու՞ն, որ կոչվում էր Տարօրինակելով Երևանը (Queering Yerevan Collective)։ Տարօրինակելով Երևանը արվեստագետների և գրողների կոլեկտիվ էր։ Այն երբեք փակ տարածք չէր, ոմանք գալիս էին ոմանք գնում, ստեղծելով մի գրվածք կամ մասնակցելով մի իրադարձության, և որոշները համարում էին, որ իրենք ձևավորվել են այս ֆորմացիայով։ Ես կոլեկտիվի հիմնադիր անդամ չէի, բայց սկսելուց մի քանի տարի առաջ ինձ մտցրեցին դրա մեջ, և ես պատիվ ունեցա ականատես լինելու Երևանում և Հայաստանում քուիր ֆեմինիստական աշխատանքների ստեղծմանը։ Սրանով չեմ ուզում Տարօրինակելով Երևանը գերեզման դնել, կարծես պրոյեկտը մահացած է` էլ չկա։ Այն, ինչ եղել է Տարօրինակելով Երևանը տարիների ընթացքում, հետևողականորեն փոխվել է և այսօր այլևս ոչ այնքան շատ իրադարձություններ են նրա անունից արվում։ Թեև որոշ չափով մարել է, բայց խոստանում է ցանկացած պահի արթնանալ և նորից գործել։ Այսօրվա պատմական ռևիզիոնիզմը ամբողջությամբ ջնջել է հիշողությունը, թե ինչ էր նշանակում Տարօրինակելով Երևանը Հայաստանում ֆեմինիզմի համար, միևնույն ժամանակ վերանշանակելով նրա քաղաքական պոտենցիալի վերացումը։

Թույլ տվեք պատմական զգալ։ 2010-2014-ը Հայաստանում գենդերային և սեռական վերաձևակերպումների համար բուռն տարիներ էին։ Սկսած սեքսի ազգային խուճապներից մինչև քաղաքական պայքարի ներսում՝ սեռական և գենդերային վերաձևակերպումների հիմքի վրա, ազգայնականների և ոչ ազգայանկանների մեջ բաժանման գծերի սրացումներով։ Այս տարիների վրա են ձևավորվել այսօրվա տարբեր քուիր և ֆեմինիստ կազմավորումները։ Սեռական խուճապը, որը «հոմոֆոբիա» անունը ստացավ, հնարավորություն տվեց տարբեր կազմակերպությունների արժանանալ Եվրոպական և Ամերիկյան կազմակերպությունների հետաքրքրությունը՝ փողի և քուիրներին ու կանանց քաղաքակիրթ առաաքելությամբ փրկելու ցանկության տեսքով։ Այդ տարիներին շատերս գիտեինք, որ այս խուճապներն իրականում քիչ կապ ունեն նույնասեռականության կամ ֆեմինիզմի կամ գենդերի հետ որպես այդպիսին, և շատ ավելի կապված են հեշտ մանիպուլացվող ֆենոմենի շահագործման հետ (մեդիայի և պետական իշխանության կողմից)՝ լուրջ քաղաքական տնտեսական զայրութը վերաուղղորդելու համար։ Հիշում եմ, օրիննակ, երբ կայացած ֆեմինիստական կազմակերպության տնօրենն ասում էր, որ հրաժարվել է գործ ունենալ աջ ազգայնականների հետ, որոնք հարձակվել էին իր կազմակերպության վրա՝ նույնասեռական պրոպագանդա տարածելու համար, քանի որ նրանք պարզապես փորձում էին ուշադրությունը շեղել կրիտիկական քաղաքատնտեսական հարցերից, հատկապես օլիգարխիկ իշխանություններից ու ամենօրյա դաժան յուրացումներից։ Տարիների ընթացքում, սակայն, քանի որ լիբերալ նարատիվներն էլ ավելի շատ տարածք էին գրավում, մի կողմից սեռականության և գենդերի, մյուս կողմից՝ քաղաքական տնտեսության միջև կապերի խզումն ավելի հաջող էր ընթանում։

Ֆեմինիստական քաղաքական լանդշաֆտը Երևանում կտրուկ փոխվել է։ Այսօր Երևանում չկա անունով կազմավորում, որը գործում է կապիտալից և «պրոյեկտներ» ու «ծրագրեր» ոճի գործողություններից ինքնավար, թեև կան (շատ) քիչ անուն չունեցող խմբեր, որ քննադատական գործունեությամբ են զբաղվում (ներառյալ այն, որը տպում է թերթը, որում հրապարակվում է այս հոդվածը)։ Ամենավատն այն է, որ անկախ նրանից, թե տարօրինակ և ֆեմինիստական գործը պաշտոնապես արվում է ոչ-պետական սեկտորում թե ոչ, լիբերալ լեզուն ամբողջությամբ վերցված է ամերիկյան «ակտիվիստական» աշխարհից, որում այն արդեն մեծ քաղաքական պոտենցյալ է ավիրել, տիրապետող է դարձել։ Առանց այս մեռցնող լեզվի շուրջ կազմակերպված աշխարհի երևակայության, մենք այսօր ականատես ենք լինում պատմական ռևիզիոնիզմի, որն ամբողջությամբ ավիրել է հիշողությունը Տարօրինակելով Երևանի՝ Հայաստանի ֆեմինիզմի համար ունեցած նշանակության մասին, միաժամանակ դեպի կործանում վերափոխելով իր քաղաքական ներուժը։ Վերջապես, ասես հասնելով պատշաճ ԱՄՆ-ական ոճի լիբերալիզմի, «քուիր» կամ «ֆեմինիստ» կազմակերպությունների մեծ մասը Հայաստանում գործում են ճկված իրականության տակ, որում գենդերն ու սեռականությունը կապ չունեն տնտեսական մտահոգությունների հետ։ Ֆեմինիզմը կանանց մասին է, որոնք ուղղակի գենդերացված էակներ են և կապ չունեն արտադրական և դասակարգային խնդիրների հետ։ Քուիրը սեռականության մասին է, որը կապ չունի արտադրության ու դասակարգի, նաև՝ ֆեմինիզմի հետ։ Գենդերն ու սեռականությունը իջեցվել են ինքնության հարցերի մակարդակի՝ կտրված իրենց նյութական իրականությունից։ Ապաքաղաքականացված, բայց նաև ապաքաղաքական։

Տարօրինակելով Երևանը կախում չուներ որևէ տեսակի լիբերալ ակտիվիստական լեզվից։ Այն ստեղծել էր ոչ կոմպրոմիսային տարածք առանցքային հարցեր մշակելու համար. քուիր և ֆեմինիստ արվեստի, գրականության և դիսկուրսի ստեղծման հնարավորություն; կանանց ստեղծագործականությունը և առանց տղամարդկանց միջամտության համագործակցելու պոտենցիալ; պատրիարխատի և պետության միջև հարաբերություն; պետական սահմանների հարցը և դրա կապը անձերի միջև սահմանների, պետության և սփյուռքի, կոնցեպտների և մարմինների հետ; գենդերը որպես մի բան, որ կարող է ստեղծվել և վերստեղծվել; գենդերը որպես առանցքային ֆեմինիստական խնդիր՝ կանանցից և ֆեմինիզմից անբաժանելի; և սեռականությունը որպես հանրային խնդիր։ Գուցե ամենակարևորը, և որ կարծես թե այսօրվա քվուիր և ֆեմինիստ փսիխոտիկ փոքրիկ աշխարհների ռևիզիոնիզմը մոռացության է մատնել, Տարօրինակելով Երևանը երևակայում էր քվիր ֆեմինիզմ անկախ, և շատ առումներով ընդեմ, կապիտալի կողմից թելադրվող ցանկացած քվիր ֆեմինիստ պրոյեկտի։ Բլոգում տեղադրված աշխատանքների, Երևանում և այլուր տեղի ունենալիքների, ստեղծած նարատիվի և դիսկուրսիվ հնարավորության միջոցով, անդամների միջև հանդիպումներով (հատկապես հիմնադիր անդամների միջև)՝ Տարօրինակելով Երևանը գործում էր որպես խոչընդոտ ցանկացած ծագող պրոյեկտի համար, որ կփորձեր խոսել կոմպրոմիսային լեզվով։ Այստեղ, խոչընդոտ ասելով նկատի ունեմ թշնամական միավոր, որ հրաժարվում էր ենթարկվել կարգապահական ուժերին, որ առաջ էին գալիս այնպիսի ֆեմինիզմ ստեղծելու նեոլիբերալ օրակարգի հետ, որ հեշտ և հանգիստ կարող էր կապիտալի հետ կողք-կողքի գոյություն ունենալ (գուցե սա կարող ենք անվանել լիբերալ ֆեմինիզմ)։ Տարօրինակելով Երևանը քննադատական տարածք էր ապահովում։

Կարևոր է սրա շուրջ հստակ լինել, քանի որ այսօր շատ թերըմբռնումներ կան քննադատության մասին։ Քննադատությունը ինքնին խնդիր չէ կապիտալի համար։ Նեոլիբերալիզմի, կապիտալի, անհավասարության մասին հատորներ գրելը գրեթե ոչինչ չի անում այդ իրականությունների դեմ։ Եվ, անշուշտ, եթե քննադատությունը ինչ-որ կերպ ապրանքայնացվող է, ստեղծվում է տարածք, որտեղ քննադատությունը կարող է ապրանքայնանալ, կամ որտեղ քննադատությունը քողարկում է ապրանքայնացման տարածքը, և այն միշտ ողջունվում է։ Երբեմն այն, ինչ թվում է քննադատություն, իրականում արտադրում է հատուկ տիպի սուբյեկտիվականություններ, որոնք կկարողանան համակերպվել կապիտալի շահերի հետ՝ ովքեր կարող են տեսնել իրենց ինչպես զարգացման օբյեկտներ, որ շարժվում են դեպի ավելի լավը, երբ ստեղծում են (կամ, ավելի ճիշտ յուրացնում են) նոր կոնցեպտներ և գաղափարներ և ընդգրկում իրենց մեջ։ Երբեմն, ակտիվիզմը և մարդասիրությունը, որոնցից երկուսն էլ կարող են քննադատող լինել, ստեղծվում են ոչ թե որպես նոր աշխարհի պատրաստմանը միտված իրականաստեղծ ժեստեր, այլ որպես ինչ-որ մեկի արտադրանքը կապիտալիստական ՀԿ-ական շրջանառության մեջ, որ վերջին հաշվով կապիտալին մատով չի դիպչում, բայց յուրացնում է քաղաքական դիսկուրսը և նարատիվը։ Ֆեմինիզմը դառնում է ռեզյումե, տարբեր հմտությունների (ներառյալ որոշ տերմինների հետ ճարպկույթունը) և նախկին փորձերի թվարկում, որը թույլ է տալիս վաճառել քեզ ՀԿ-ական կապիտալիստական շղթայում, որ ներառում է դրամաշնորհները ինչպես նաև սոցիալական կապիտալը, որ կարելի է փոխանակել դրամաշնորհների հետ։

Self-care, collective care, toxicity safety։ Ինչ արդարության միտված կամ պայքարին միտված իմաստ կամ քաշ էլ որ չեն ունեցել ինչ-որ ժամանակ այս տերմինները և կոնցեպտները, դրանք ամբողջովին վերաձևակերպվել են։ Դրանք վեր են բարձրանում այսօր ոստիկանության փոխարեն՝ հարկադրելու, բաժանելու և մրցակցելու։ Պայքարը դադարեցնելո՛ւ։

Տարօրինակելով Երևանը ինձ համար մի տարածք էր, որտեղ մենք վերցրել, յուրացրել, ստեղծել ու հրաժարվել էինք կոնցեպտներից՝ կապիտալի հետ կոմպրոմիսին և նրա ոտնձգություններին հետևողականորեն մարտահրավեր նետելու վերջնական նպատակով։ Տարօրինակելով Երևանը մշտական բանավեճի, քննարկման, զայրույթի, սիրո ու ծիծաղի տարածք էր։ Այն հեշտ տեղ չէր։ Եվ դրանով ես նկատի ունեմ ամենալավ բանը՝ խոըչնդոտ մեր ներսում գտնվող ցանկացած կազմավորման, որ կարող է տանել մեզ ադապտացիայի։ Տարօրինակելով Երևանը ապաստան և պաշտպանություն էր տրամադրում այն աշխարհից, որ ուզում էր օքեյ լինել լիբերալ իրականության հետ՝ որպես քաղաքական տնտեսական աշխարհայնացում: Այս պաշտպանությունը հաճախ ստեղծվում էր թշնամանքի միջոցով։ Մենք թշնամական էինք տրամադրված ստատուս քվոյի նկատմամբ, ինչպես նաև այդ ստատուս քվոյի վերաձևակերպումների, որ սպառնում էին ստեղծել նոր ադապտիվ լիբերալիզմ։

Այս քվիր ֆեմինիստական ժառանգությունը կորել է ժամանակի ընթացքում, և թե ինչ է նշանակում Երևանում լինել քվիր կամ ֆեմինիստ ձևափոխվել ու դարձել է համարյա անճանաչելի։ «Ֆեմինիզմը» հիմա կարծես պատկանում է նրանց, ովքեր կարողանում են հավաքագրել ամենամեծ հանրային լսարանը։ Քվիրությունը նշանակիչներից քանդակված կերպար է, որն այլևս չի կարելի քննադատել՝ մարգինալացված և ճնշված ինքնություններ, ում անունից պայքարը սկսում է նշանակել վայրի ինքնահաստատում։ Ցանկացած հարաբերություն, որ կապիտալի ապագա ներդրումների ճանապարհին է կանգնած կարող է գոյություն ունենալ միայն ծոծրակը նշանակետի տակ լինելով, այն պետք է ջախջախվի, որ հանկարծ նրա բացասական (և բացարկող) էներգիան չտարածվի։ Քվիր ֆեմինիստական պայքար՝ դիվերսիֆիկացված ներդրումների պորտֆոլիո։ «Ապահովությունը» այլևս հնարավորություն չէ, որի համար կա կոլեկտիվ պայքար, որ մի օր մենք կարող ենք ունենալ, այլ դարձել է պայքարից թաքստոց։ Չլինի թե մենք մոռացել ենք, որ իրական կոլեկտիվ ապահովության համար պայքարը միշտ էլ որակվել է ահաբեկչություն, մինչդեռ ցեղասպանությունը տեղի է ունենում «ապահովության» անունից։ Արժեթղթավորում։ Հակա-ապստամբային ֆեմինիզմ։ Գործողություններ, պրոյեկտներ, գաղափարախոսություններ, նարատիվներ, և պատմությունը դառնում է արտադրանք՝ նախատիպի պես մի բան, որ պետք է գովազդել ապագա ներդրումների համար։ Ներդրումային ֆեմինիզմ։

Դժվար է նկատել ժամանակը և տարածությունը, որտեղ իրականությունը ճկվում է։ Պետք է շատ զգուշորեն առանձնացնել զգացողությունը, որ ինչ-որ բան ուղղակի այնպես չէ, ինչպես պետք է լիներ։ Իրականության ճկումը տեղի է ունենում փափուկ՝ առանց սուր անկյունների, ողորկ աղեղով։ Այնուամենայնիվ, հակասության է գալիս։ Այն կարելի է զգալ կոկորդում՝ խոսել չկարողանալով, որովհետև բառերը, որ կարելի էր օգտագործել՝ վերցրվել, ձևափոխվել են և հետ մատուցվել, խլելով մի բանից, որ ինքը մի ժամանակ գիտեր։ Այն կարելի է զգալ պատին դեմ լինելու երևույթով՝ մտածելով այն ինչ մտածում ես, որովհետև դա է իրականում տեղի ունենում, բայց իմանալով (հաճախ շատ արագ), որ այդ միտքը թույլ չէր տրվում մտածել։ Այն ինչ տեղի է ունենում այս հակասությունների պահերին բավականին դաժան է։ Այն վերասուբյեկտիվացնում է նոր փսիխոտիկ իրականության մեջ, ստեղծելով մարդու ներսում փսիխոզ և ապա մերժելով այդ փսիխոզի առաջացման պատմությունը։ Այս հակասությունները արագորեն ադապտացվում են արդեն գոյություն ունեցող նարատիվներին, ենթադրություններին և կոնցեպտներին, որ թույլ են տալիս փսիխոտիկ իրականությանը մերժել այդ պահը որպես հատուկ պահ՝ այլասերված (perverse) իրականության հետ թեքելով։ Փսիխոտիկ իրավիճակներ․ միջազգային ֆեմինիստական ճամբար, որտեղ նաև հայտնվել էին իսրայելացի մի զույգ, ովքեր իրենց քաղաքական ճնշման զոհ ճանաչեցին, երբ մի լիբանանցի կին հայտարարեց, որ չի կարող նրանց ներկայությամբ քաղաքականապես ազատ լինել; քվիր պորնոգրաֆիկ ֆիլմի ցուցադրություն, որի դիտման ընթացքում մարմինների արձագանքը ոստիկանական ուշադրության է ենթարկվում, և ապա ամոթանք տրվում; զանգվածային էլեկտրոնային նամակ, որում երկու կանայք՝ երկուսն էլ լեզբի, բուլի են որակվում և մեղադրվում տրավմատիկ վնասվածք հասցնելու մեջ (որ սահմանվում է որպես հարց հանրային ֆորումում); «անձնականը քաղաքական է»-ի այլասերում, այնպես որ ցանկացած քաղաքական քննարկում դառնում է անձնական փորձառությունների, հոգնածության և օտարման զգացողության մասին; ֆեմինիզմի ավատաիշխանությանը հարկադրելը, կլանին հավատարիմ մնալու պահանջներով։

Այստեղ կարող ենք սովորել իսրայելական վերաբնակեցման իրականության ճկման փորձից, որ աշխատում է ցեղասպանական անդամալուծման մակարդակում։ Այսպիսով Շեհին ու Շեհին պնդում են, որ պաղեստինցիների համար հոգևոր ապաքինումը անհրաժեշտաբար կոլեկտիվ պայքար է։ Վերա-անդամացում, վերա-միավորում համայնքի հետ, որ անճանաչելի չափով կտրտվել և առանձնացվել է։ Վերադարձ կյանքին և շնչին, ոչ թե դատարկ նշանարկիչներին։ Վերադարձ սոցիալական հարաբերություններին, որ եթե մոռացել ենք, ներառում է կոնֆլիկտներ ու զայրույթի պես դժվար էմոցիաներ։ Վերադարձ իրականությանը։

Պատմությունը հաղթողների կողմից է գրվում։ Այո, սա դեռ ճիշտ է։ Սակայն, Երկրորդ Համաշխարհայինի ավարտին նոր բարոյական տնտեսություն ծագեց, որում հաղթանակը ոչ թե տոնվում է որպես ռազմական հաջողություն (ուժի հաղթանակ), այլ որպես տառապանքի միջոցով բարոյական հաստատակամություն։ Տառապողն էր, որ դարձավ հաղթողի լավագույն կերպարը, նա, ում փորձեցին վերացնել, բայց ով գոյատևեց ի հեճուկս բոլոր հնարավորությունների։ Նա, ում համար հարգանք չկար, բայց ով ապրեց, որ պատմի հաղթահարելու պատմությունը։ Բարոյականության այս տնտեսությունը տարօրինակ բաներ է արել մեր իրականությունը ճկելու մեջ։ Հաղթանակը նշանակում է, որ իրավունք ես ստանում քեզ զոհ անվանելու։ Եվ մեկին զոհ անվանելով՝ ահռելի բարոյական դիմակ ես տրամադրում մեծ հանցագործություններ կատարելու համար (ցեղասպանություն)։ Բայց նաև փոքր հանցագործություններ։

Կար ժամանակ, երբ Երևանում ֆեմինիզմը պայքար չէր նրա համար, թե ով է ավելի մեծ տրավմա տարել և ով է ում պատճառել այդ տրավման։ Սա այսօրվա պատմությունն է։ Եվ պարզվում է, որ քվիր կանայք էին մեծագույն հայրիշխանները, ում դեմ պետք էր շրջել պայքարը։ Փսիխոտիկ իրականության ճկում։

Այո, անշուշտ ճիշտ է, որ բոլորիս ներսում էլ պատրիարխատ կա։ Բայց երբ են այս կոնցեպտները՝ ֆեմինիզմ, պատրիարխատ, քաղաքական, դարձել նշաններ՝ ամբողջությամբ անջատ նրանից, ինչ նշանակում են։ Պատմությունը՝ այն, ինչ պատահել է, և այն, ինչ ասում են դրա մասին, ճկվում է, երբ բառերը, որոնցով ուզում ենք այն նկարագրել, այլ բան են նշանակում։ Քննադատությունը և կոնֆիլկտը դառնում են բուլիինգ։ Իրական բանավեճի և երկխոսության տարածքները դառնում են ոչ ապահով տարածքներ։ Կոնցեպտների արդեն իսկ կայացած իմաստները քանդել և հավաքելը մի բան չէ, որ բոլորին թույլատրվում է։ Վերանշանավորումը ուժեղների համար է՝ նրանց, ովքեր արդեն կարգվել են հաղթող տառապյալներ։ Նրանց, ովքեր եզրափակել են այնպիսի պայքարի ստեղծումը, որ հաշտ է չպայքարելու հետ։ Դարձնելով պայքարը դուրեկան, գուցե նույնիսկ ախորժահամ։ Բայց ապահովելով դրա անցավությունը։ Հաճելի, հարամարվետ, ապահով։ Բայց ու՞մ համար։

Վերանշանավորումը ինքն իրենով անհրաժեշտաբար դեստրուկտիվ չէ, այն ունի ստեղծագործական պրոցես լինելու ներուժ։ Էրոս, ոչ թե Թանատոս։ Բայց վերանշանավորումը, որ դատարկում է ներուժը՝ ստեղծելու նոր աշխարհ (և ավելի արդար), ոչնչացնելու ունեզրկող ստրուկտուրաները, կոնցեպտները վերափոխում է դատարկ տուփերի, որ շրջանառվում են և շրջանառվում, մելամաղձոտ տխրությամբ, մինչև որ դառնում են արդեն վաղուց մոռացված և մի կողմ են նետվում։ Պատրիարխալ բռնությունը՝ կանանց պատմական ստրկության երբեմնի պատճառը, այսօր այն է ինչ լեզբի կանայք, որոնք ընտրում են չմասնակցել բռնության ստրուկտուրաներում ներառման պրոցեսին, անում են հետերոսեքսուալ կանանց նկատմամբ, ովքեր մեծ դրամաշնորհների և ՀԿ-ական ցանցերի պատասխանտուներն են։ Պատմական ռևիզիոնիզմի մի զարհուրելի սիմուլյակր։ Մեր սեփական փոքրիկ փսիխոտիկ աշխարհը, որտեղ պոստմոդեռնիստական մղձավանջն է արթնացել։

Քանզի, եթե փսիխոտիկ չէ, և չենք ապրում կեղծ իրականությունում, որ իրականության ցանկացած սկբունքի դեմ է, չպետք է հարց տալ, թե արդյոք երբևէ նույնիսկ հնարավոր կլիներ, որ կապիտալը ներդրում կատարեր պրոյեկտների մեջ, որոնք ուղղված են իր իսկ ոչնչացմանը, պրոյեկտների, որոնք իրոք պայքարի մեջ են։

Ես այն կարծիքին չեմ, որ պետք է սահմանազատենք ինչն է որևէ բան հաշվվում և ինչը՝ ոչ։ Ինչն է ֆեմինիզմ և ինչը՝ ոչ։ Ինչն է, և ինչը չէ հոգատարություն, սեր, տոքսիկ, վտանգավոր, բռնի և այլն։ Այսօր, ամբողջ աշխարհով, տեսնում ենք, որ ֆեմինիզմը դարձել է գործակալը ռազմականացման, անվտանգայնացման (securitization), իմպերիալիզմի, ապրանքայնացման և շատ այլ մեխանիզմների, որոնք տանում են կյանքի ոչնչացման (կանանց և ոչ-կանանց)։ Փոխարենը, ինձ թվում է արժի կենտրոնանալ վերլուծության վրա, որ ուղղված է նոր աշխարհի իրագործմանը, որը կարող է պահել բարիկադները այս մեխնիզմների դեմ և ավելին, ստեղծել նրանց շուռ տալու հնարավորությունները։ Կարո՞ղ են արդյոք այս նոր ծագող ֆեմինիզմները, որոնք ստեղծում են քննարկումը և իրական հարաբերությունները (որոնք, իհարկե, ինչպես բոլորս գիտենք պարունակում են կոնֆլիկտներ) փակող կոնցեպտներ, որոնք ապրանքայնացնում են կոնկրետ կենսակերպեր և բրենդավորում են կոնկրետ տեսակի ակտիվիզմները, և որ վերածում են աշխարհայնացումները ապրանքայնացող պատկերների, և որ վերջապես պիտակավորում են վերլուծությանը և պայքարին ուղղված կանանց իբրև մեծագույն հայրիշխանական բռնարարներ, ստեղծել աշխարհ, որ կարող է պահել բարիկադները կապիտալի ոտնձգությունների և ավերածությունների դեմ։ Բանն այն չէ, որ սրանք «ֆեմինիստական» չեն, այլ որ գուցե ժամանակն է ֆեմինիզմից հեռանալ որպես նախագիծ, երբ սա հենց դա է նշանակում։  Կամ, ժամանակն է ստեղծել նոր տեսակի ֆեմինիզմ։ Անվանարկելով, բայց մի կողմ դնելով ճշտի համար տառապող հաղթողներին, ներդրումային պորտֆոլյոները, հին պրոյեկտների ռեզյումեները, անվտանգայնացումը (securitization), և հակա-ապստամբային հակումները ֆեմինիզմի նկատմամբ, որն այլևս նշանարկված չէ մեզ համար, և ստեղծելով նոր (մոռացված, ջնջված) արահետներ։

Ժան Լապլանշը պահանջում է, «կարգախոսները թողնելու և ինքնուրույն մտածելու ժամանակն է։» Տարօրինակելով Երևանը առաջարկում է ճիշտ կարգախոսները թողնելու և ինքնուրույն մտածելու այս տարածքը։ Եվ մենք անդադար խոսում էինք ցանկությունից, հաճույքից, բռնությունից, շահագործումից, տարբեր հակասություններից, որ կազմում է մեր գոյությունը և մեր հարաբերությունները մեկս մյուսի հետ։ Մենք անհարմար հարցեր էինք տալիս, ընդունում էինք անհարմար ցանկությունները, մենք հասկանում էինք անհարմար իրականությունները։ Մենք հրաժարվում էինք թույլ տալ կոնցեպտներին դառնալ նյութականացումներ։ Մենք հրաժարվում էինք թույլ տալ ցանկացած դիսկուրսի դառնալ ինտերնալիզացված նարատիվներ՝ հարցերով, հարցերով, հարցերով անդադար։ Այս հանդիպումները խորապես hոգեմաշող, հոգեխռով, հոգեշփոթ էին, երբեմն տանջալից (եթե անկեղծ լինեմ)։ Բայց նրանք նաև չափազանց ստեղծարար էին, ստիպում էին ինձ պատկերացնել ինչպես եմ ես ստեղծում, ինչ եմ ես ստեղծում և ինչպես եմ ես՝ անձնապես, մշտական ստեղծարարության մեջ։ Այսօրվա «ապահով տարածքի» թելադրանքի ստանդարտներով Տարօտրինակելով Երևանը անհանդուրժելի կլիներ։ Ամբողջը՝ իրենց անունը քուիր և ֆեմինիստ պահելով։ Այլասերված պատմական ռևիզիոնիզմ, որ ստեղծել է փսիխոտիկ փոքրիկ աշխարհներ։

Թամար Շիրինյան
2024 թվական

____

Հոդվածը հրապարակվել է «Հեղափոխական առողջություն և առողջություն հեղափոխության համար» թերթի երրորդ համարում։ Թերթի շնորհանդեսը դեկտեմբերի 23-ին էր։ Դեկտեմբերի 24-ին և 25-ին (19:00, ՀայԱրտ կենտրոն՝ Մաշտոցի պողոտա 7Ա) տեղի են ունենալու կոլեկտիվ ընթերացանություններ։ Մուտքը բաց է։

Ծանոթագրություններ․

1 Sheehi, Lara, Stephen Sheehi. 2021. Psychoanalysis Under Occupation: Practicing Resistance in Palestine. New York: Routledge.

2 ibid., page 14 

3 ibid., page 82 

4 Puar, Jasbir. 2017. The Right to Maim: Debility, Capacity, Disability. Durham: Duke University Press. 

5 Fassin, Didier, Richard Rechtman 2009. The Empire of Trauma: An Inquiry into the Condition of Victimhood. Princeton: Princeton University Press.

6 Cited in Saketopoulou, Avgi, Ann Pellegrini. 2023. Gender Without Identity New York: The Unconcious in Translation, page 30.

The post Փսիխոտիկ փոքրիկ աշխարհներ first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Подкаст "Женское дело. Лаборатория успеха" В гостях Ярославна Смирнова

Она скажет «да»: романтические предложения от Angsana Velavaru

Зайка-яблокатайка и другие маскоты Comedy Radio снова в деле!

Краснодарский край стал региональным лидером спроса на оборудование для уличного спорта


Taiwan president calls trade tensions with the U.S. just ‘frictions between friends’ as tariff talks grind forward

Simple running essential that can help transform your runs – and even Usain Bolt uses it

Global chip giants gather as the sector grapples with tariffs and approaches critical juncture on AI

O'Leary: Trump policy bill provision 'almost seems unfair and un-American' to small businesses


Жители Крайнего Севера мечтают о пенсии в Москве – опрос

Началось бетонирование стоек опор моста через реку Синичку на дублере Пятницкого шоссе в Подмосковье

Число лотов до 10 млн руб. на рынке новостроек Москвы сократилось на 40,8%

EXEED RX доказал надежность на долгую перспективу


Corsair made a see-through PSU because everything looks better when you can see its innards... welp, that came out weird

Sure, why not, the next Dead by Daylight crossover is with Assassin's Creed Shadows

Минималистичную стратегию Thronefall портировали на смартфоны

Zotac's trippy, fractal-like PC case has been making me think about life, the universe, and the meaning of PC gaming


27 мая в 10:00 состоится очное мероприятие «Продажа городского имущества для бизнеса и жизни: путеводитель в мир торгов»


Звук Бизнес и ГК «Рики» начали сотрудничество

«Анонс мероприятий летнего сезона»: пресс-конференция состоялась в Департаменте культурного наследия города Москвы

«Деловые Линии» запустили более 1 700 новых направлений экспресс-доставки

«Кредитка» — прямо на дом: «Выберу.ру» составил рейтинг карт с доставкой за апрель 2025 года




Анастасия Сташкевич удостоилась звания заслуженной артистки России

Число лотов до 10 млн руб. на рынке новостроек Москвы сократилось на 40,8%

"Делимобиль" запускает "Делисервис" для ремонта авто по всей России

Похитителя кенгуру из Ярославского зоопарка отправят в психбольницу


«Кредитка» — прямо на дом: «Выберу.ру» составил рейтинг карт с доставкой за апрель 2025 года

На двух школьников в подмосковной Балашихе упала бетонная плита 

Mash: блогер Гусейн Гасанов распрощался с квартирой в Москве, чтобы избежать ареста

В Афганистане осталось 47 бывших пленных советских солдат


Рейтинг WTA. Швентек покинула топ-2 и стала №5, Мирра Андреева вернулась на 6-ю строчку, Азаренко выпала из топ-70

Джокович — о работе с Мюрреем: Мы не достигли вместе того, на что рассчитывали

Анна Калинская выиграла все четыре матча против соперниц из топ-3 рейтинга WTA

Рахимова удачно стартовала на турнире в Рабате


Аномальная жара отменяется: каким будет лето в Москве, рассказал синоптик

В Тверском районе отремонтируют жилой дом 1910 года постройки

Свыше 560 тысяч жителей Подмосковья проголосовали за объекты благоустройства

Рынок жилья Москвы в апреле 2025


Музыкальные новости

От Челябинска до Москвы: что готовит VK Fest 2025

Сестра Джона Леннона не хочет видеть Пола Мескала в байопике о The Beatles

Почему нужно выставлять песни на Радио Патриотической Песни!

Певец Николай Басков заявил, что вылечил ячмень красной ниткой



«Кредитка» — прямо на дом: «Выберу.ру» составил рейтинг карт с доставкой за апрель 2025 года

Офтальмолог Кирилл Светлаков: как лечить близорукость

«Деловые Линии» запустили более 1 700 новых направлений экспресс-доставки

«Анонс мероприятий летнего сезона»: пресс-конференция состоялась в Департаменте культурного наследия города Москвы


Газпром выставляет на продажу курортные объекты в Сочи и Кисловодске

Закупки Газпрома. 20 мая 2025 г. Капитальный ремонт и др. услуги

Путин выразил поздравления тренеру ярославского «Локомотива»

Футбол стал главным видом спорта для соревнований с друзьями у россиян


«Газель» сбила пешехода в Зеленограде, двигаясь по тротуару задним ходом

Стоит ли покупать автомобиль Tank 300 и почему?

Источник 360.ru: в Москве таксист столкнулся с автобусом и уехал с места ДТП

«Анонс мероприятий летнего сезона»: пресс-конференция состоялась в Департаменте культурного наследия города Москвы


По поручению Путина метро Москвы получило орден «За доблестный труд» — Собянин

Чего добивается Пашинян, устраивая такие спектакли и превращая Ереван в Киев

Путин планирует обсудить с правительством меры поддержки инвестпроектов

Хинштейн поехал в Москву после встречи с Путиным





Офтальмолог Кирилл Светлаков: как лечить близорукость

В Уфе прошел Съезд онкологов России

Тело ректора академии физкультуры нашли в монументе "Родина-мать"

В 2025 году Отделение СФР по Москве и Московской области оплатило больничные и декретные 2 400 индивидуальным предпринимателям


Разговор Путина с Трампом нанес еще один удар по Киеву — Reuters

Мирошник: Киев пытается "угодить разным господам", продолжая атаки на РФ


Элиста станет одной из площадок для проведения Отборочного турнира по футбольному двоеборью

Тело ректора академии физкультуры нашли в монументе "Родина-мать"

Федерация гиревого спорта Ростовской области: "Сергею Балабанову присвоено звание заслуженного мастера спорта России!"

Стала известна возможная причина смерти мужчины внутри монумента «Родина-мать»


Минск: Введена ответственность нанимателей за иностранных работников



Собянин сообщил о ликвидации еще восьми летевших к Москве БПЛА

Собянин сообщил о работе ПВО в Москве, уничтожены три дрона

Собянин: силы ПВО Минобороны отразили атаку еще трех БПЛА, летевших на Москву

Собянин: российские военные сбили ещё 12 беспилотников, летевших на Москву


В Самаре двух бизнесменов из Москвы обвиняют в экологической афере

Что происходит с рынком аккаунтов Facebook и TikTok в России в 2025 году?

Кубанский казачий центр «Баско» и конный клуб «Черёмушки» г.Геленджика на ликвидации экологической катастрофы на черноморском побережье.

Что происходит с рынком аккаунтов Facebook и TikTok в России в 2025 году?


Таблетка для памяти

В Германии признали: попытка давления на Путина оказалась безуспешной

Свыше 560 тысяч жителей Подмосковья проголосовали за объекты благоустройства

Ковальчук сообщил о планах РФ развивать сотрудничество с Абхазией в науке


Экс-глава «Роскосмоса» Борисов просит включить его в комитет Совфеда по обороне

МЧС: многоквартирный и частные дома загорелись в Емецке в Архангельской области

Зарплата травматолога в Архангельской области подбирается к ста тысячам

Нарьян-Марскую епархию возглавил епископ Софроний


Кино-посвящение «Кинокумир советского экрана – Леонид Харитонов»

Час гордости и славы «Стояли, как солдаты, Города-Герои»

Литературно-краеведческое посвящение «Не плачь, если трудно! Надейся и верь!»

Час гордости и славы «Стояли, как солдаты, Города-Герои»


«Сначала обменяемся, а потом второй раунд»: Киев не намерен обсуждать переговоры с Москвой, пока не пройдёт обмен пленными

В Минводах 9 авиарейсов задерживаются после временных ограничений в Москве

В Балакове проходит операция «Автобус»

Пауэрлифтер из Мурманска завоевал второе место на Чемпионате России












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Янник Синнер проводит 50-ю неделю на вершине мирового рейтинга ATP






Проекты МИЦ «Известия» и РЕН ТВ вошли в шорт-лист национальной премии ИРИ 2025

В Балакове проходит операция «Автобус»

В Тверском районе отремонтируют жилой дом 1910 года постройки

Тишковец назвал «чушью» все разговоры об особенно жарком лете в этом году