Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2024

ՌԴ-ում մարդկանց են սպանել, որոնք «ոստիկանական բաժին էին գմփցնելու»

0

Մոսկվայում ձերբակալության ժամանակ սպանվել են Իսլամական պետության աֆղանական «Վիլայաթ Խորասան» ճյուղի անդամները, որոնք Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾ) խոսքով ահաբեկչական հարձակում էին պատրաստում ոստիկանության բաժանմունքներից մեկի վրա, գրում է Ինտերֆաքսը։

ԱԴԾ-ի վարկածի համաձայն, սպանվածները Կենտրոնական Ասիայից էին։ Նրանք «անվտանգության ուժերի ուշադրության կենտրոնում հայտնվել էին որպես մարդիկ, որոնք տեղեկատվություն են հավաքում Մոսկվա քաղաքում տեղակայված ՆԳՆ-ի բաժիններից մեկի մասին՝ դրա վրա ահաբեկչական հարձակում իրականացնելու նպատակով»։ Նրանք մեքենա են գնել, պրոպանով գազի բալոն տեղադրել, որից հետո՝ ըստ ԱԴԾ-ի, սկսել են ինքնաշեն պայթուցիկ պատրաստել։

Անվտանգության ծառայությունից նաև ասել են, որ ձերբակալության պահին կասկածյալները զինված դիմադրություն են ցույց տվել, ինչի արդյունքում ոստիկանները «ստիպված են եղել պատասխան կրակ բացել»։ Հրաձգության արդյունքում բոլորը սպանվել են ուժայինների կողմից։

«Արմատականների բնակության վայրում արված հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են հրազենային զենքեր, զինամթերք, ինքնաշեն պայթուցիկի բաղկացուցիչ մասեր։ Օպերատիվ գործողությունները շարունակվում են», – ասվում է ԱԴԾ-ի հայտարարության մեջ։

Արևմտյան հետախուզական ծառայությունները պնդում էին, որ «Վիլայաթ Խորասանն» իր վրա է վերցրել «Կրոկուս սիթի հոլլի» ահաբեկչության պատասխանատվությունը։ Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայությունն այն ժամանակ պնդում էր, որ ժամանցի կենտրոնի վրա հարձակվողները փորձում էին փախչել Ուկրաինա և «համապատասխան կոնտակներ ունեին ուկրաինական կողմի հետ»։

The post ՌԴ-ում մարդկանց են սպանել, որոնք «ոստիկանական բաժին էին գմփցնելու» first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Australian Open

Даниил Медведев сломал ракетку и камеру на Открытом чемпионате Австралии






Бродячая собака принесла умирающего щенка к дверям ветклиники в Стамбуле

Владимир Ефимов: Более 130 километров тоннелей столичного метро проложили за пять лет

Русских поговорил с Мордашовым о развитии шинного завода Gislaved в Ульяновске

В Новосибирске пройдет региональный отборочный тур фестиваля детского творчества «Добрая волна»