Добавить новость
ru24.net
Все новости
Январь
2025

Ազգային նախագծի վերագործարկումը

0

«Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»

Գարեգին Նժդեհ

Մեկ տարի առաջ, գրելով մեզ սպասվող ապազգայնացման ալիքի մասին, ես կանխատեսել էի, որ Հայաստանում գործող կապիտուլյացիոն վարչակարգը և նրա արտաքին պատվիրատուները, փորձելու են հետևողական կերպով զրկել մեզ մեր ինքնության հիմնական հենասյուներից, հարցականի տակ դնելով այն ամենը, ինչին մենք հավատում ենք, և ինչի համար մենք կանք՝ որպես ազգ։

Սրա նպատակը շատ պարզ է՝ այդ պատվիրատուների պատկերացմամբ, արդի պայմաններում հայկական պետությունը չունի այլ ֆունկցիոնալ նշանակություն, քան դառնալ նեոթուրանական նախագծի մեջ ինտեգրված մի փոքրիկ օղակ, և իր ապագա գոյությունը պահպանել՝ անվերապահ հավատարմություն հայտնելով այդ նախագծի հավակնոտ տերերին։ Այդ նպատակով հայության գիտակցությունից պետք է հանել հակաթուրքականության և սեփական ազգային նպատակադրման ցանկացած դրսևորում, վերադարձնել նրան 200 տարի առաջվա ժամանակները, երբ հայությունը երկրորդ սորտի «միլլեթ» էր Օսմանյան կայսրությունում՝ զուրկ տարրական քաղաքացիական իրավունքներից, և համակերպված էր այդ իրավազուրկ կենսակերպին՝ պարզապես սեփական գոյությունը և մասամբ էլ նյութական բարեկեցությունը պահպանելու նպատակով։

Հիմնավորումը ևս արտաքուստ շատ պարզ է՝ վերջին 200 տարիներին հայկական ազգային նախագիծը, այս կամ այն չափով, իրականություն է դարձել սկզբում Ռուսական Կայսրության, հետո Խորհրդային Միության, իսկ նրա փլուզումից հետո՝ Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական հովհանու ներքո, և միայն դա է թույլ տվել հայերին ի վերջո ստեղծել ազգային պետություն, կոնսոլիդացնել սեփական ինքնությունը՝ ի հակադրություն շրջակա դոմինանտ թուրքական աշխարհի, և նույնիսկ մարտահրավեր նետել նրան Խորհրդային Միության փլուզման շրջանում` ազատագրելով Արցախը։ Հիմա սակայն, Ռուսաստանը գտնվում է աշխարհաքաղաքական երկարաժամկետ նահանջի շրջափուլում, նույնիսկ ռազմական հաղթանակը Ուկրաինական պատերազմում դա մեծ հաշվով չի կասեցնի, և վաղ թե ուշ, այն ստիպված է լինելու լիովին հանձնել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Այդ պայմաններում, հայերին ոչ մի այլ բան չի մնում, քան ընդունել Թուրքիայի գերիշխանությունը տարածաշրջանում, և համակերպվել նրա բոլոր պահանջներին՝ նոր Ցեղասպանությունից և վերջնական հայրենազրկումից խուսափելու նպատակով։

Իրականության տարբեր ընկալումները

Առաջին հայացքից, կարող է թվալ, որ վերը նշված տրամաբանությունը, որքան էլ մեզ համար մռայլ, սակայն բավական ակներև է, և վերջին տարիների ողբերգական իրադարձությունները դա են վկայում։ Ռուսաստանը ոչ միայն բավարար չօգնեց մեզ պաշտպանելու Արցախը 2020 թ․, այլև 2023 թ․, առանց տեսանելի դիմադրության, հանձնեց այն Ադրբեջանին և Թուրքիային՝ փաստացի որպես փրկագին ուկրաինական պատերազմում նրանց հարաբերական չեզոքության դիմաց։

Անցած տարվա վերջում Ռուսաստանը մեր տարածաշրջանում ևս մեկ մեծ նահանջ ապրեց՝ կորցնելով Սիրիայում իր դաշնակից Բաշար Ասադին, ընդ որում ինչպես և Արցախի դեպքում, թուրքերը տառացիորեն բլից-կրիգ իրականացրեցին, մի քանի օրում կազմալուծելով և պարտության մատնելով մինչ այդ 12 տարի դիմադրած սիրիական կառավարական բանակը։ Եթե շարունակենք այդ տրամաբանությունը, հաջորդը Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմակայանն է, որի հավանական դուրս բերումից հետո ռուսական ներկայությունը տարածաշրջանում փաստացի կարող է զրոյանալ, մեզ մեն-մենակ թողնելով թուրքական վերհառնող կայսրությանը դեմ հանդիման։

Եթե սակայն ավելի ուշադիր վերլուծենք տեղի ունեցող իրադարձությունների ողջ համայնապատկերը, ապա այն այդքան էլ միանշանակ չի, և չի տեղավորվում հայրենի կապիտուլյանտների ճակատագրապաշտական տրամաբանության մեջ։

Սկսենք Ռուսաստանից՝ թեև նրա նահանջը թե Սիրիայում, թե Ադրբեջանում ակներև է, այն մասամբ կոմպենսացվում է այլ ուղղություններում զգալի ակտիվությամբ։ Նույն Սիրիայում, ի զարմանս շատերի, Ռուսաստանին հաջողվեց շատ արագ «լեզու գտնել» նոր իշխանությունների հետ (իսկ գուցե և նախապես էր գտնված), և պահպանել Սիրիայում սեփական ռազմակայանները։ Վրաստանում իշխանությունները, որոնք մինչ վերջերս համեմատաբար կոմպլեմենտար քաղաքականություն էին վարում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, վերջին երկու տարվա ընթացքում աստիճանական շրջադարձ կատարեցին դեպի Ռուսաստան՝ այն աստիճան, որ այժմ հայտնվել են արևմտյան որոշ երկրների պատժամիջոցների տակ։ Մոլդովայում արևմտամետ ուժերը մեծ դժվարությամբ կարողացան հաղթել նախագահական ընտրություններում, Ռումինիայում անակնկալ կերպով ընտրություններում առաջին տեղում հայտնվեց (մինչև չեղարկումը) ռուսամետ թեկնածուն, ԵՄ անդամ Հունգարիայում և Սլովակիայում իշխանությունները ակնհայտ պրո-ռուսական գիծ են վարում։ Այս ամենին վերադրվում է Ռուսաստանի հաջողությունները ուկրաինական ռազմաճակատում, ինչն արդեն հիմա հանգեցրել է ուկրաինական ղեկավարության հռետորաբանության էական փոփոխության, և 2025 թ․ ընթացքում եթե ոչ խաղաղության, ապա առնվազն կայուն զինադադարի ակնկալիքների։ Այս ամենը վկայում է նրա մասին, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական «մահվան» մասին լուրերը, առնվազն, վաղաժամ էին, և այն շարունակում է տարածաշրջանում ակտիվ խաղացող հանդիսանալ։

Երկրորդ դիտարկումը վերաբերվում է Թուրքիայի հավակնություններին և իրական կարողություններին։ Թեև արտաքուստ կարող է թվալ, որ Սիրիայում Թուրքիան հասավ անհավանական հաջողության, իրականությունը նաև այն է, որ այդ հաջողությունը սրեց մինչ այդ քողարկված հակասությունները Թուրքիայի և ԱՄՆ միջև։ ԱՄՆ-ը (ինչպես նաև Իսրայելը) շահագրգռված չեն Սիրիայում ուժեղ արաբական իշխանության առաջացմամբ, քանի որ դա ուղիղ կոնֆլիկտի է բերելու նույն Իսրայելի հետ։ Պատահական չէ, որ Իսրայելը, օգտվելով Սիրիայում իշխանության վակուումից, տառացիորեն մի քանի օրում ոչնչացրեց սիրիական բանակի համարյա ողջ ռազմավարական կարողությունները։ Նույն կերպ, ի հակակշիռ սուննի արաբների, որոնց աջակցում է Թուրքիան, ԱՄՆ-ը և Իսրայելը աջակցում են Սիրիայի քրդերին, որոնց թուրքերը համար մեկ հակառակորդն են համարում տարածաշրջանում։ Հետևությունն այն է, որ Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները, որքան էլ որ արտաքուստ արևմտյան աջակցություն ունենան, իրականում հաճախ բախվում են հենց արևմտյան տարբեր երկրների սեփական կենսական շահերին՝ առաջին հերթին ամերիկյան և ֆրանսիական, որոնք չեն վստահում Թուրքիային, և շատ կոնկրետ սկսում են հակազդել, երբ նրա գործողությունները սկսում են վտանգել իրենց իսկ շահերը։ Սա մեզ համար լրացուցիչ լծակ է՝ զսպելու Թուրքայի ագրեսիվ վարքագիծը, ինչն, ի դեպ, նախկինում հաջողությամբ օգտագործվել է։

Երրորդ դիտարկումը վերաբերվում է տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողներին, առաջին հերթին Իրանին, բայց նաև միջնորդավորված՝ Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային և մասամբ նաև, Հնդկաստանին։ Այս բոլոր երկրները տարաբնույթ հակասություններ ունեն Թուրքիայի հետ, թեև նրա դեմ միասնական ճակատով հանդես չեն գալիս։ Իրանի դեպքում դա ակնհայտ է՝ Թուրքիան և Ադրբեջանը իրենց պանթուրքական նկրտումներում հավակնում են մասնատել Իրանը, և զավթել նրա հյուսիսային նահանգները։ Եգիպտոսում կառավարող ռազմական վարչախումբը, ի դեմս Թուրքիայի իսլամիստական կառավարության, իր համար ներքին վտանգ է տեսնում, նույն գործոնը առկա է նաև Սաուդյան Արաբիայում, որը կառավարվում է մենիշխան արքայական ընտանիքի կողմից։ Այս երեք երկրները, բոլորը լինելով սուննի իսլամադավան, նաև մրցակցում են մյուս արաբական երկրների վրա ազդեցության համար, դրա ակնհայտ մարտադաշտը հիմա դառնում է Սիրիան, որտեղ Սաուդյան Արաբիան ձգտում է ևս ազդեցություն ունենալ նոր իշխանության վրա։ Հնդկաստանի դեպքում՝ դա Թուրքիայի և Ադրբեջանի ալյանսն է Պակիստանի հետ, որն անմիջական վտանգներ է ստեղծում Հնդկաստանի համար։ Բոլոր այս երկրները, այս կամ այն չափով, հակազդելու են թուրքական էքսպանսիային, սակայն դրա արդյունավետությունը կախված է լինելու նաև նրանից, թե որքանով համակարգված են նրանք գործելու, և որքանով է հայկական ազգային շահը անմիջականորեն համադրվելու նրանց սեփական տարաբնույթ շահերի հետ։

Վերջապես, չորրորդ դիտարկումը վերաբերվում է մեզ՝ հայերիս։ Վերջին տարիներին մեզ մոտ գերակշռող է դարձել այն մտայնությունը, որ այս գլոբալ ուժերի բախման մեջ, մենք այլևս գործոն չենք, և լավագույնը՝ կարող ենք մանևրել և փորձել նվազեցնել մեր կորուստները, բայց ոչ հակազդել։ Եթե դատենք զուտ թվերով՝ դեմոգրաֆիայի, տնտեսական և ռազմական կարողության, ապա ակնհայտ է, որ որպես պետություն՝ մենք Թուրքիայի հետ նույն քաշային կատեգորիայում չենք (թեև, մոտավորապես նույն քաշային կատեգորիայում ենք Ադրբեջանի հետ)։ Սակայն արդյ՞ոք անհրաժեշտ է լինել նույն քաշային կատեգորիայում, որպեսզի պաշտպանել սեփական կենսական շահերը, և արդյ՞ոք մենք բավարար ենք օգտագործել մեզ հասու բոլոր ազգային ռեսուրսները՝ դա անելու համար։ Իրականում, կուլ տալով թուրքական գերիշխանության անխուսափելիության խայծը, վերջին մի քանի տարվա ընթացքում գործող վարչախումբը պարզապես փոշիացրել է մեր այն ներքին ռեսուրսները, որոնք նախկինում կարևորագույն անվտանգության լծակներ էին։ Դա և բանակի մարտական ոգին է, և հայրենիքի պաշտպանության հարցում հանրային համերաշխությունը, և Սփյուռքի ազդեցիկ կենտրոնների (թե Արևմուտքում, և թե Ռուսաստանում) հետ հայկական պետության սերտ համագործակցությունը։ Ինքներս թուլացնելով մեզ ներսից, մենք հիմա փարիսեաբար բողոքում ենք, որ թույլ ենք և չենք կարող դիմադրել թուրքական ագրեսիային։ Պատմությունը սակայն ցույց է տալիս, որ մենք կարողացել ենք դա անել, երբ ունեցել ենք միասնություն, վճռականություն և ուժերի գերլարում՝ այն գիտակցությամբ, որ պարտությունը բերելու է լիակատար ոչնչացման, ուստի նահանջն այլևս հնարավոր չի։։

Հայության ճակատագրական երկընտրանքը

Երկու հարյուր տարի տարբեր ձևերով պայքարելով թուրքական գերիշխանության դեմ, ցեղասպանության ենթարկվելով և զրկվելով պատմական հայրենիքի գերակշիռ մասից, 21-րդ դարի շեմին հայությունը վերջապես նոր վստահություն էր ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ, ստեղծելով անկախ պետականություն, և նրա միջոցով ազատագրելով Արցախը։ Այսօր այդ վստահությունը խարխլված է, հայությունը՝ պառակտված, ապագայի հեռանկարը՝ անորոշ։ Գործող վարչախումբը, օգտվելով երկրում անկախության շրջանում կուտակված սոցիալական խնդիրներից, կարողացել է կոնսոլիդացնել իր իշխանությունը, առժամանակ չեզոքացնելով ազգային գաղափարախոսություն կրող ուժերին։ Այսօր հայությունը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առաջ՝ կամ անձնատուր լինել վարչախմբի և իր պատվիրատուների առաջ, և ինտեգրվել թուրքական նոր կայսրության ծիրի մեջ, և կամ էլ կենսունակ այլընտրանք գտնել դրան, պայքարել դրա համար, և այդ պայքարի միջոցով հասնել նոր, կայուն և անվտանգ ազգային-պետական հանգրվանի։

44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում, հայության ազգային թևը այդ այլընտրանքի փնտրտուքի մեջ է, սակայն ավանդաբար հայացքը ուղղելով հյուսիս, այն այնտեղից աջակցության բավարար ազդակներ մինչ այժմ չի ստացել։ Հայացքը ուղղելով դեպի հարավ՝ Իրան, այն որոշ այդպիսի ազդակներ ստացել է, սակայն Իրանը, աստիճանաբար ներքաշվելով Իսրայելի և ԱՄՆ հետ ուղիղ ռազմական դիմակայության մեջ, չի կարող դիտարկվել որպես Հայաստանի անվտանգության միարժեք երաշխավոր։ Արևմուտքը (առաջին հերթին ԱՄՆ-ը և Ֆրանսիան) թեև արտաքուստ դրսևորում է իր համակրանքը Հայաստանի նկատմամբ, և նույնիսկ վերջին շրջանում որոշակի ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերում, այդպիսի միարժեք երաշխավոր ևս չի կարող լինել, այն պարզ պատճառով, որ տարածաշրջանում անմիջական զինված ներկայություն չունի, և Թուրքիայի և Ադրբեջանի վրա կարող է ազդել միայն անուղղակիորեն (ինչպես և արել է մինչև հիմա)։ Փաստացի, մենք ունենք մի իրավիճակ, երբ տարածաշրջանային ոչ մի տերություն, ելնելով ուժերի ներկա հարաբերակցությունից, ունակ չի լինելու Հայաստանի անվտանգության միարժեք երաշխավորը, և դա փաստացի ստիպում է մեզ առերեսվել Թուրքիայի գերիշխանության մռայլ հեռանկարի հետ։

Այստեղ սակայն կարևոր է «միարժեք» բառը։ Նախկինում մենք իսկապես սովորել էինք ապրել ռուսական անվտանգային հովանոցի ներքո, և նրանից զրկվելով՝ ինքնաբերաբար այդպիսի նոր հովանավոր ենք փնտրում։ Սակայն կարելի է պատկերացնել նաև այնպիսի իրավիճակ, երբ այդպիսի «միարժեք» հովանավոր գոյություն իսկապես չունի, սակայն փոխարենը կան երկկողմանի ռազմավարական հարաբերություններ մի քանի ուժային կենտրոնների հետ, նրանց միջև նաև որոշակի կապող օղակ հանդիսանալու հանձնառությամբ, ինչպես նաև առկա է անվերապահ վճռականություն՝ ներքին ռեսուրսների մաքսիմալ մոբիլիզացնելու՝ սեփական անվտանգության աստիճանը հնարավորինս բարձրացնելու նպատակով։

Պատմականորեն այսպիսի անվտանգային ռազմավարության հաջողված օրինակ է Շվեյցարիան՝ Եվրոպայի կենտրոնում գտնվող լեռնային փոքրիկ երկիր, որը երբևիցե չի ունեցել բնական մեծ ռեսուրսներ կամ բնակչություն, շրջապատված է եղել իրենից շատ ավելի հզոր, հակամարտ կայսրություններով (Ֆրանսիա և Ավստրիա, հետագայում նաև՝ Գերմանիա), սակայն բնակչության բարձր մարտունակության, հայրենասիրական ոգու, սեփական տեղանքի գրագետ օգտագործման, ինչպես նաև հիմնական ուժային կենտրոնների նկատմամբ հետևողական դրական չեզոքության շնորհիվ կարողացել է խուսափել նրանց միջև մրցակցության թատերաբեմ դառնալու, և կամ էլ որևէ մեկից ուղիղ կախվածության մեջ ընկնելու հեռանկարից։ Այս մոտեցման առավել տպավորիչ դրսևորումն է 1940 թ․ Հիտլերյան Գերմանիայի կողմից Շվեյցարիայի վրա հարձակվելուց հրաժարվելը։ Թեև ուժերը բացարձակ անհավասար էին, Շվեյցարիային հաջողվեց այնքան բարձրացնել Գերմանիայի համար ներխուժման քաղաքական գինը, որ այն նախընտրեց համաձայնության գալ իրենից բազմապատիկ թույլ երկրի հետ և չեղարկել արդեն պլանավորված հարձակումը՝ արդյունքում Շվեյցարիան դարձավ այն հազվագյուտ երկիրը, որն Երկրորդ աշխարհամարտի ընթացքում խուսափեց իր տարածքի օկուպացիայից։

Շվեյցարիայի օրինակը իրապես ոգեշնչող է, և ենթադրել է տալիս, որ Հայաստանի համար այդպիսի այլընտրանքային ռազմավարություն ևս կարող է գոյություն ունենալ՝ երբ մենք մի կողմից կենտրոնանում ենք սեփական անվտանգային կարողությունների հետևողական ամրացման վրա, մյուս կողմից էլ ռազմավարական հարաբերություններ ենք զարգացնում վերը նշած բոլոր այն պետությունների հետ, որոնք շահագրգռված են Հայաստանի սուբյեկտայնությամբ՝ ելնելով սեփական ազգային շահերից։ Անհրաժեշտ է սակայն հաշվի առնել, որ այլոց պատմական փորձը, որքան էլ ուսանելի, ուղիղ կրկնության ենթակա չի, և յուրաքանչյուր երկիր պետք է այդ փորձից դասեր առնելով՝ կառուցի իր սեփական ռազմավարությունը, ելնելով իր ուրույն ներքին և արտաքին իրողություններից, և այն մեկնարկային իրավիճակից, որից սկսում է ռազմավարական պլանավորումը։

Ազգային նախագծի վերագործարկումը

Այսօր, երբ Հայաստանը բախվում է անմիջական ռազմական ագրեսիայի սպառնալիքի, կարևոր է ձևակերպել ոչ միայն երկարաժամկետ անվտանգային ռազմավարությունը, այլև կարճաժամկետ, շատ կոնկրետ այդ ագրեսիան կանխելու մարտավարությունը։ Այս իմաստով, Հայաստանի ազատության աստիճանները, ցավոք, մեծ չեն, սակայն դրանցից պետք է առավելագույնս օգտվել՝ այդ ագրեսիան հետաձգելու և հեռանակարում կանխելու համար։

Այդ իմաստով, ներկայումս առանցքային նշանակություն է ձեռք բերում ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների դինամիկան ԱՄՆ-ում նոր ադմինիստրացիայի իշխանության գալուց հետո։ Եթե նախկինում այս հարաբերությունները ծայրահեղ լարված էին, և Հայաստանին դրել էին անելանելի ընտրության առաջ, այժմ հնարավորություն է բացվել, որ կողմերը փորձեն որոշակի հարցերում իրար ընդառաջ գնալ՝ առաջին հերթին, պայմանավորվածության գան Ուկրաինայի հարցում, ինչպես նաև որպես հետևանք՝ գլոբալ անվտանգային ճարտարապետության ավելի լայն սպեկտրով։ Սա Հայաստանի համար շանս է՝ դուրս գալ պարտադրված ընտրության կորստաբեր տրամաբանությունից, և զուգահեռաբար ռազմավարական հարաբերություններ զարգացնել երկու աշխարհաքաղաքական բևեռների հետ, դրանով ուժեղացնելով սեփական անվտանգային վահանը։ Սա, մասնավորապես, ենթադրում է նաև ներկա փուլում ինտենսիվ երկխոսություն երկու կողմերի հետ՝ ըմբռնելու նրանց խորքային մտադրությունները, և ձևավորելու սեփական գործողությունների այն վեկտորը, որը լավագույնս կհամադրվի դրանց հետ։  

Դրան զուգահեռ, Հայաստանը պետք է առավելագույնս գործարկի իր ներքին անվտանգային ռեսուրսները։ Հնարավոր հարվածի հիմնական ուղղություններում պետք է բազմաշերտ պաշտպանական բնագծեր կառուցվեն, փորձառու սպաները և զինծառայողները (ներառյալ Արցախից) հետ վերադարձվեն բանակ, զինված ուժերի հետագա համալրման համար վերջապես ակտիվ պահեստազոր ձևավորվի, քաղաքացիական պաշտպանության նվազագույն համակարգեր ներդրվեն սահմանամերձ շրջաններում։ Սրանք բոլորը գործողություններ են, որոնք կարող են տեսանելի արդյունք տալ արդեն մի քանի ամսում, քանի որ հենվելու են որոշակի առկա բազայի վրա, և որոնք կբարձրացնեն Ադրբեջանի և նրա հովանավորների համար ագրեսիայի քաղաքական գինը, համապատասխանաբար նվազեցնելով նրա հավանականությունը կամ մասշտաբները։

Արդարացի հարցը, սակայն՝ արդյ՞ոք գործող վարչախումբն ընդունակ է այս բոլոր  գործողություններն իրականացնել, եթե արդեն մի քանի տարի այն աշխատում է հակառակ տրամաբանությամբ, հետևողականորեն կազմաքանդելով մեր երկրի անվտանգային համակարգը, և պատրաստելով այն Թուրքիային ենթարկելուն։ Թեև  միարժեք երբեք չի կարելի պնդել, սակայն մեծ է հավանականությունը, որ այս վարչախմբի բազմիցս դրսևորած վարքագծային մոդելը (պատասխանատվությունից խուսափել, և հետո այն ուրիշների վրա բարդել) և քաղաքական իներցիան թույլ չեն տա նրան իրականացնելու բոլոր այս անհրաժեշտ քայլերը՝ կանխելու Հայաստանի վրա պլանավորված (և փաստացի Ալիևի կողմից արդեն հայտարարված) հարձակումը, և կամ էլ դա տեղի կունենա՝ նոր անհամաչափ զիջումների գնով։

Հայաստանում գործող իրապես ազգային ուժերի համար սա պետք է հստակ ազդակ դառնա՝ միավորելու ջանքերը, և քաղաքական պատասխանատվություն ստանձնելու երկիրը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կլանումից փրկելու, և նոր ազգային նախագծի մեկնարկի համար։ Դա կարող է տեղի ունենալ ծայրահեղ դժվարին պայմաններում, ինչպես 1918 թ․, երբ Հայաստանի տարածքների մեծ մասն օկուպացված էր, սակայն երբ հայության համառ դիմադրությունն ի վերջո ստիպեց թուրքերին նահանջել և հնարավորություն տալ մեզ անկախ հանրապետություն ստեղծելու։ Հիմա մենք նորից կանգնած ենք նույն երկընտրանքի առաջ, ու թեև նոր ազգային նախագծի գործարկումը իրապես հնարավոր է, այն իրականություն դարձնելը ևս նոր որակի առաջնորդություն է պահանջելու՝ անձնազոհ, խիզախ և վճռական։ Այսպիսին էին 107 տարի առաջ Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը, Մովսես Սիլիկյանը, Դրաստամատ Կանայանը և այլոք, և միայն այդպիսի որակներ կրող առաջնորդներն են, որոնք ի զորու կլինեն այսօր նոր շունչ ներարկել մեր վտանգված ազգային նախագծի մեջ։

Ավետիք Չալաբյանը «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգողն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Ферментация во благо здоровья

Парки рядом с Marins Park Hotel Москва Пражская

Лидер российского рынка медицинского оборудования признан лучшим предпринимателем года

Оздоровительное путешествие c Angsana Velavaru


I had a bitter divorce with my ex-husband. I didn't expect his new wife to become one of my best friends years later.

Half the world population could be diabetic or insulin resistant by 2050

Arsenal ‘pushing hardest’ for Julian Alvarez transfer but face battle with Premier League rivals for ex-Man City star

EuroMillions jackpot rolls over to £185,000,000 after no one claims ticket


Эксперты НПС разрабатывают проектную документацию реконструкции аэропорта Сочи

Жительница Марий Эл отработает 100 часов за неуплату алиментов

В Байкальске задержали тех, кто купил подросткам алкоголь для кровавой вечеринки

В Тверской области прошёл благотворительный концерт «Культура в помощь Донбассу»


Алмазы в Whiteout Survival: где собирать, как приумножать и на что тратить

This underwater city builder had me more emotionally invested in my corals than SimCity does in my human citizens, and you can try it at the next Steam Next Fest

Началась предзагрузка Crystal of Atlan на PC и смартфонах

Metal Force 3.51.0



Эксперты ГПМ Радио выступят на ежегодной конференции РАР в Сочи

Насчёт дохода — накопительный счёт. «Выберу.ру» подготовил рейтинг лучших предложений в мае 2025 года

Сварщик - это не профессия, а призвание!

Люси Пылаева и гигантский Labubu: новый уровень модной иронии на RU.TV 2025




Геннадий Сахаров из "Росатома" получил 12 лет за взятку в 30 млн рублей

Собянин рассказал, каким будет новый пешеходный мост на остров Балчуг

Эксперт МГУ советует цельнозерновые макароны для контроля веса

В Тверской области прошёл благотворительный концерт «Культура в помощь Донбассу»


Сыграет героя или злодея. Продюсер Дворцов оценил новую роль Ефремова

"Могу быть кошечкой или дикой львицей". Сотни эскортниц приедут на ПМЭФ-2025

Эксперт МГУ советует цельнозерновые макароны для контроля веса

Нижний Новгород попал в десятку городов России с самыми крупными медианными зарплатами


Хачанов проиграл Полу в третьем круге «Ролан Гаррос», матч длился четыре часа

Касаткина о выступлении за сборную Австралии: «Это вопрос, который Tennis Australia должна решать с ITF – это уже совсем другой разговор, и я не буду в нем участвовать»

Рейтинг WTA. Рыбакина обошла Шнайдер, Джойнт поднялась на 25 строчек, Рахимова выпала из топ-80

Арина Соболенко призналась, чего с нетерпением ждет на «Ролан Гаррос»


Синоптик Тишковец: летний климат в России будет идеальным для сезона отпусков

В Смоленской области проходит съезд лидеров «ОПОРЫ РОССИИ»

Возвращение под вопросом: директор Михаила Ефремова не стала подтверждать слухи о съемках актера

Американский рэпер Tyga прилетел в Россию на частном самолете


Музыкальные новости

Директор Арбениной Рерих назвала слова певицы о Гай Германике «легким стебом»

Том Йорк написал саундтрек для сериала «Дым» с Тэроном Эджертоном и Джерни Смолетт

Свадьбы не было? Раскрыт секрет статуса дочери Волочковой Ариадны

Игорь Бутман, Московский джазовый оркестр и Фантине представят Россию на «Akra Jazz Festival» в Турции



Сварщик - это не профессия, а призвание!

Эксперты ГПМ Радио выступят на ежегодной конференции РАР в Сочи

Relax FM приглашает на премьеру From IN от XIEXIN DANCE THEATRE

Люси Пылаева и гигантский Labubu: новый уровень модной иронии на RU.TV 2025


Бизнес-центры на взлете // Почему растут ставки аренды офисов в Москве

Собянин рассказал о предстоящем открытии иммерсивного музея

Воробьев прокомментировал возможность оказаться в составе «Локомотива» и рассказал о своем отношении к титулу клуба

Котировки команд РПЛ на следующий сезон


На базе какого автомобиля сделан Москвич 6?

«Желтый паравозик»: пять такси устроили ДТП на Ленинском проспекте в Москве

Соединяя Евразию, стимулируя процветание: Dongfeng Motor дебютирует на выставке COMvex 2025

Камеры на МКАД сняли погоню оторвавшегося прицепа за легковушкой


Путин предложил регионам рекомендации по обучению участников СВО

Путин продлил выплату пособий для детей военнослужащих, пропавших без вести

Для участников специальной военной операции обеспечат возможность поступления на муниципальную службу

Путин поручил меры по сохранению памяти о защитниках Родины





Врач-косметолог Зухра Балакеримова: самые эффективные косметологические процедуры для похудения

Клещи нападают не на всех: доктор Садыков объяснил, как микробиом кожи человека влияет на паразитов

Как подготовиться к визиту к трихологу?

Пластический хирург Софья Абдулаева: когда вам может быть отказано в пластике


«РФ наступает»: ради чего Зеленский бросил западных друзей и бежал в Киев

Зеленский совершил очередную хамскую провокацию


Что такое хоббихорсинг

Растущая популярность гольфа: от традиционного спорта к современному тренду

ЦСКА в сезоне 2024/25

Саймон Купер: человек, который заставил футбол заговорить по-новому




Сергей Собянин: В Москве более 65 компаний в проекте «Техностажировка»

Сергей Собянин. Главное за день

Собянин рассказал о сотрудничестве московских промпредприятий с вузами страны

Собянин заявил о росте объема операций по установке постоянных нейростимуляторов


Сезон наблюдения серебристых облаков начался в столичном регионе

Подтверждена совместимость платформы SpaceVM и ОС «ОСнова»: шаг к единой экосистеме отечественных ИТ-решений

Лучшие приложения для того, чтоб отслеживать экологическую обстановку

Как подготовить бытовые отходы для переработки: советы и рекомендации


"Могу быть кошечкой или дикой львицей". Сотни эскортниц приедут на ПМЭФ-2025

«Спартак» стал самым убыточным клубом по итогам сезона

«Желтый паравозик»: пять такси устроили ДТП на Ленинском проспекте в Москве

Юбилейный Международный турнир «Московские звезды ушу — 2025» пройдет в Москве


Арктика с женским лицом: Архангельск готовится к масштабному форуму лидеров и идей

Заместитель прокурора Архангельской области и Ненецкого автономного округа Павел Матанцев и Уполномоченный по правам ребенка в Ненецком автономном округе Галина Гуляева проведут личный приём жителей Ненецкого автономного округа по вопросам защиты пра

Архангельские гребцы завоевали две медали на первенстве России в Краснодаре

Жара накроет регионы России


«Поэма» в сердце города: новый уровень жизни в центре Симферополя

Акция «Поздравь библиотеку с праздником».

Встреча друзей «Библиотека – волшебное место, где книгам не скучно, где всем интересно».

Клубный дом Моне - жилой комплекс, вдохновленный искусством


Для участников специальной военной операции обеспечат возможность поступления на муниципальную службу

Тест-драйв нового OMODA C7

Борис Обносов избран членом-корреспондентом Российской академии наук

Relax FM приглашает на премьеру From IN от XIEXIN DANCE THEATRE












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Елена Рыбакина рассказала об опасности следующей соперницы на «Ролан Гаррос»






В Смоленской области проходит съезд лидеров «ОПОРЫ РОССИИ»

Американский рэпер Tyga прилетел в Россию на частном самолете

«Спартак» стал самым убыточным клубом по итогам сезона

Сыграет героя или злодея. Продюсер Дворцов оценил новую роль Ефремова