Добавить новость
ru24.net
Все новости
Январь
2025

Լոս Անջելեսում այրվում են հայտնիների դղյակները

0

Լոս Անջելեսի արվարձաններում բռնկված անտառային հրդեհը հասել է Հոլիվուդի բլուրներին։ Առնվազն 5 մարդ զոհվել է, մոտ 130 հազարը տարհանման հրաման է ստացել:

Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունայի խոսքերով՝ կրակը դեռ չի տեղայնացվել և զոհերի թիվը կարող է ավելանալ։ Իրավիճակը բարդացնում են ուժեղ քամին և չոր եղանակը։

Իշխանությունները հայտնում են, որ հրդեհները շարունակվում են հինգ տարբեր կետերում, իսկ տարհանման գոտում ապրում է մոտ 150 հազար մարդ։

Ամենաուժեղ հրդեհը Փասիֆիկ-Փելիսեյդս շրջանում Սանտա-Մոնիկայի և Մալիբույի արանքում ընկած հատվածն է, որի մակերեսը կազմում է 60 ք/մ։ Հրշեջ ծառայության ղեկավար Էնթոնի Մարոնի խոսքերով այս հատվածում այրվել է առնվազն 1000 շինություն։

Լոս Անջելեսի շրջանի արևմուտքում՝ Մալիբուում, հիմնականում հայտնի մարդկանց առանձնատներ են։ Realtor.com -ի տվյալներով, տների միջին գինն այս հատվածում շուրջ 4.5 միլիոն դոլար է։ TMZ լրատվականն, օրինակ, հայտնում է՝ երեկ ամբողջությամբ այրվել է դերասանուհի Փերիս Հիլթոնի դղյակներից մեկը։ Այս հատվածում տներ ունեին նաև Էնթոնի Հոփքինսը, Բեն Աֆլեկը, Թոմ Հենքսը, Ռիզ Վիդերսփունը, Մայքլ Քիթոնը, Ադամ Սենդլերը և ուրիշներ։

Եվս մեկ հրդեհ էլ բռնկվել է Հոլիվուդի բլուրների մոտակայքում, որտեղ գտնվում է Հոլիվուդի հայտնի բրենդային նշանը։ Քաղաքապետը հայտնել է, որ Հոլիվուդ են ուղարկվել լրացուցիչ ոստիկանական ուժեր։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիա նահանգը հայտարարել է Աղետի գոտի և հանձնարարել դաշնային օգնություն ցուցաբերել՝ անտառային հրդեհներից տուժած տարածքները վերականգնելու համար:

The post Լոս Անջելեսում այրվում են հայտնիների դղյակները first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса