Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

Հանրապետության ճանապարհները հիմնականում անցանելի են

0

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության ավտոճանապարհները ժամը 11։00–ի դրությամբ հիմնականում անցանելի են, հաղորդում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը։

Արագածոտնի, Արարատի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Շիրակի մարզի Անիի և Արթիկի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում դիտվում են տեղումներ:

«Դեկտեմբերի 25-30-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է երկկողմանի փակ», – զգուշացնում է նախարարությունն ու ավելացնում, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար կարելի է օգտագործել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:

ՏԿԱԻ նախարարությունը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը, տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:  –0–




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса