Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

Ի՞նչ հագուստով դիմավորել 2016 թվականը

0

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոր տարին արդեն մոտ է, և այս օրերին հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատրաստում են գունեղ զգեստներ, որոնցով դիմավորելու են 2016 թվականը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հագուստի ընտրության հարցում չսխալվելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել մասնագետների խորհուրդներին։ Առաջին հերթին պետք է չմոռանալ, որ 2016 թվականը Հրեղեն կապիկի տարի է, որը պարտադիր անհրաժեշտ է դիմավորել բնական կտորներից կարված հագուստով (թավիշ, օրգանզա, մետաքս, ատլաս)։ Միաժամանակ գերիշխող պետք է լինի կարմիր գույնը, կարելի է օգտագործել նաև նարնջագույնը, ոսկեգույնը, դեղինը, մարջանագույնը և շիկակարմիրը։ Աստղագուշակների կարծիքով` հենց այս գույները երջանկություն կբերեն նոր` 2016 թվականին։

Այդուհանդերձ, ամենևին պարտադիր չէ կրել հրակարմիր երանգներ։ Կարելի է կրել կրեմագույն կամ ոսկեգույն զգեստ` համադրելով կարմիր երանգների աքսեսուարներով։ 

Հագուստի ընտրության ամենակարևոր չափանիշն այն է, որ նա չպետք է լինի ձանձրալի և գորշ։ Հագուստի ձևը կարևոր չէ, այն, պարզապես, պետք է լինի վառ, գունագեղ և աչքի ընկնող։

Ոճաբանները, որոնք չեն ընդունում աստղագուշակների խորհուրդները, առաջարկում են ընտրել պակաս ցայտուն երանգներ` նախընտրելով հարմարավետությունն ու էլեգանտությունը։

Ոճաբանները հիշեցնում են, որ ձմռան ամենատրենդային երանգները դասական սևն է, մուգ կապույտը, զմրուխտագույնը և մեղմ գույները։

Նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի արտասովոր գույներ, ոճաբանները խորհուրդ են տալիս ընտրել ամանորյա ավանդական դասական գույները` ոսկեգույնն ու արծաթագույնը։–0–




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса