Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

2016 թ.-ին կառավարությունը շարունակելու է բարելավել յուրաքանչյուրի կյանքի որակը. ՀՀ վարչապետ

0
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2016 թվականին կառավարությունը շարունակելու է հետևողական ջանքեր գործադրել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի և պայմանների բարելավման ուղղությամբ, ասված է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձում, որ հրապարակվել է կառավարության կայքում::

Հրաժեշտ տալիով  2015 թվականին` վարճապետը նշել է, որ գալիք՝ 2016 թվականը հոբելյանական տարի է հայ ժողովրդի համար, քանի որ հանդիսավորությամբ նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսանհինգերորդ տարեդարձը:

«Այն խորհրդանշում ու ամփոփում է մեր ժողովրդի դարավոր իղձերը և թանկ է բոլորիս համար: Վստահ եմ՝ մեր միասնականությամբ ու հավաքական ուժի շնորհիվ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ մենք շարունակելու ենք հանդուրժողականության և փոխվստահության մթնոլորտում համատեղ քայլերով շարժվել առաջ, կառուցել բարեկեցիկ և ապահով Հայաստան՝ հանուն մեր պետականության ամրապնդման և անկախության հարատևման»,-ասված է ուղերձում:

Գաղտնիք չէ, որ 2015 թվականն աշխարհաքաղաքական և տնտեսական բարդ իրավիճակներով ու զարգացումներով լեցուն տարի էր:

«Հայաստանը ևս անմասն չմնաց արտաքին մարտահրավերների բացասական ազդեցությունից: Ի հեճուկս ոչ լավատեսական կանխատեսումների՝ ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և հաշվարկված քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ»,-ընդգծել է վարչապետը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ մեր երկիրը՝ կառավարության նպատակային և հստակ գործողությունների շնորհիվ մրցունակ տնտեսությամբ շարունակելու է հաստատուն կերպով առաջ ընթանալ` դեպի ավելի հզոր և ժողովրդավարական Հայաստան:

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք մուտք ենք գործում 2016 թվական՝ նոր հաջողություններ արձանագրելու հաստատակամությամբ: Նոր տարում խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդին: Ձեզ ու ձեր ընտանիքներին ցանկանում եմ երջանկություն, քաջառողջություն և սեր: Թո՛ղ յուրաքանչյուրիս ընտանիքում և մեր սիրելի հայրենիքում միշտ միասնություն ու կայունություն լինի: Բոլորս միասին զարգացնենք ու հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը, շենացնենք ու կենսունակ պահենք մեր երկիրը: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր հայրենիքի պաշտպաններին, անձնազոհությամբ ու նվիրումով մեր երկրի սահմանները անառիկ պահող զինվորներին ու սպաներին: Աստված ձեզ, մեզ, բոլորիս պահապան: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-շնորհավորել է վարչապետ:-0-



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса