Հայացք Բաքվից. Վաշինգտոնը շարունակում է ուժեղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
Վաշինգտոնը շարունակում է կոշտ ճնշումը Ադրբեջանի վրա: «Ադրբեջանում ժողովրդվարության մասին ակտ» օրինագծից հետո, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ, Կոնգրեսի քննարկման է ներկայացվել սենատոր Կարդինի կողմից ներկայացված օրինագիծ, որը ենթադրում է «Մագնիտսկու ակտի» տարածում նաև Ադրբեջանի վրա:
Միլլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է, որ ոչ մի կասկած չկա՝ԱՄՆ-ը ցանկանում է վրեժ լուծել Ադրբեջանից՝2010թ.-ին Իլհամ Ալիևի կողմից Ստամբուլում Բարաք Օբամայի հետ հանդիպելուց հրաժարվելու համար, փոխանցում է haqqin.az-ը:
Նրա խոսքով, Ադրբեջանը հավանաբար խախտել է ամերիկացիների տարածաշրջանային պլանները և նրանք զգուշացնում են Ադրբեջանին: Սմիթի կամ Կարդինի օրինագծերը կարող են Ադրբեջանի համար բավականին տհաճ հետևանքներ ունենա: Օրուջի խոսքով, Ադրբեջանը կարող է հայտնվել մեկուսացման մեջ և այդ ակտերն ուղղված են երկրի ու իշխող թիմի ապակայունացմանը:
Ըստ նրա, իրավիճակը շատ լուրջ է և պետք է Բաքու հրավիրել ամերիկացի կոնգրեսականներին և դրան զուգահետ ադրբեջանցի պատգամավորներ գործուղել Վաշինգտոն:
Քաղաքագետ Արաստուն Օրուջլուն ստեղծված իրավիճակում նույնպես վտանգավոր ազդանշան է տեսնում Ադրբեջանի համար:
Նրա խոսքով, Ադրբեջանը կարող է տուժել տնտեսապես և քաղաքականապես: Օրուջլուն նշել է, որ Ադրբեջանում ստեղծված իրավիճակի պայմաններում ԱՄՆ-ի, իսկ հետագայում նաև Եվրոպայի պատժամիջոցները կարող են թուլացնել իրենց երկիրը: