Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

«Հյուսիս-հարավ» ճանապարհը ՀՀ-ը կվերածի տրանսպորտային միջանցքի Իրանի ու Վրաստանի համար

0

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն Արարատի մարզում ներկա է գտնվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ճանապարհի առաջին (տրանշ 1)՝ Երեւան-Արտաշատ նորակառույց հատվածի բացման արարողությանը:

Արարողության մասնակիցները նույն վայրում ուղիղ հեռարձակմամբ հետեւել են նաեւ ճանապարհային միջանցքի Երեւան-Աշտարակ հատվածի զուգահեռ բացման արարողությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Մեղրի-Երեւան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային եւ հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը շուրջ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչեւ 4.5 ժամ:

Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաեւ արեւելքից արեւմուտք իրականացվող տրանսպորտային շարժի եւ բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса