ՌԴ ԱԳՆ. ՌԴ-ն ակտիվորեն մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
Ռուսաստանը բոլոր հասանելի գործիքներն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն ցուցաբերելու համար: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի` ընթացիկ տարին ամփոփող հաղորդագրության մեջ. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ղարաբաղյան կարգավորման շուրջ պահպանվող բարդ իրավիճակի լույսի ներքո Ռուսաստանն ակտիվ դեր է խաղացել հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն տրամադրելու գործում` այդ նպատակով գործի դնելով բոլոր հասանելի գործիքները, այդ թվում նաեւ` հանդիպումները բարձրագույն եւ բարձր մակարդակներում,- տեղեկացրել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունից: Համապատասխան նախաձեռնությունները մանրամասնորեն քննարկվել են ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան եւ հունիսին Բաքու այցելությունների ընթացքում, ինչպես նաեւ ուսումնասիրվել են Հայաստանի (ապրիլին) եւ Ադրբեջանի (մայիսին) արտգործնախարարների Մոսկվա պաշտոնական այցերի ընթացքում»:
«Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ ԱԳՆԽ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ կողմերին ուղղված հետեւողական կոչ կա` հաստատելու իրենց հավատարմությունը հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը եւ շարունակելու աշխատանքը, որն ուղղված է համընդգրկուն կարգավորմանը առկա առաջարկների հիմքի վրա»,-նշել է ՌԴ ԱԳՆ-ն: