Добавить новость
ru24.net
Все новости
Март
2026
1 2 3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Մեդիայում տարածված 3 սխալ Իրանում կատարվողի մասին

0

Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Դասական Արեւելքի եւ հնագիտության ինստիտուտի դոցենտ Մաքսիմ Ալոնցեւը իր Pax Iranica թելեգրամյան ալիքում անդրադարձել է մի քանի թյուրըմբռնումներին, որոնք տարածվել են ԶԼՄ-ներում՝ Իրանին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների մեկնարկից հետո:

Սխալ առաջին. Իրանում ընտրվել է նոր «գերագույն այաթոլա»

«Գերագույն այաթոլա» պաշտոն գոյություն չունի: Գոյություն ունի Գերագույն առաջնորդի (կամ Ռահբարի) պաշտոն, որին հաճախ անվանում են նաեւ հոգեւոր առաջնորդ:

Սխալ երկրորդ. Ալիռեզա Արաքին նշանակվել է Ռահբարի «պաշտոնակատար»

Իրանի սահմանադրությամբ նման պաշտոն նախատեսված չէ: Ալիռեզա Արաքին Ժամանակավոր կառավարող խորհրդում Սահմանադրության պահապանների խորհրդի ներկայացուցիչն է: Խորհրդի կազմում են նաեւ նախագահ Փեզեշքիանը եւ դատական իշխանության ղեկավար Էժեին:

Մեծ ցանկության դեպքում այս երեքին էլ կարելի է «պաշտոնակատար» անվանել, սակայն Ժամանակավոր խորհրդի գործառույթները, Ռահբարի լիազորությունների հետ համեմատ, զգալիորեն կրճատված են:

Սխալ երրորդ. ԱՄՆ-ին եւ Իսրայելին ջիհադ է հայտարարվել

Ջիհադ չի հայտարարվել: Այստեղ միախառնվել է երկու փաստ հեղինակավոր այաթոլա Նասեր Մաքարեմ Շիրազիի ցավակցական ուղերձից: Նա հայտարարել է, որ Ալի Խամենեիի սպանության համար «վրեժխնդրությունը» «աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական պարտքն է»:

Ջիհադն այդ ուղերձում իրոք հիշատակվում է՝ ընդամենը մեկ անգամ, եւ այն էլ՝ ոչ հանուն հավատի մղվող պատերազմի իմաստով: Մուսուլմանական տերմինաբանության մեջ «ջիհադ» եզրույթի կիրառությունը շատ ավելի բազմազան է: Առավել հաճախ «ջիհադ» ասելով հասկանում են ոչ թե զինված պայքար, այլ, ընդհակառակը, հավատացյալի արարչագործ ջանքը՝ Աստծուն մերձենալու ճանապարհին:

Իրանական պաշտոնական հռետորաբանության մեջ բառի նման կիրառությունը հազվադեպ չէ: Օրինակ՝ գոյություն ունի «արարչագործ ջիհադի» հայեցակարգը. այդպես էին անվանում երկրի վերականգնումը իրանա-իրաքյան պատերազմից հետո:

Սակայն այս դեպքում դա այնքան էլ էական չէ: Մենք գործ ունենք ցավակցական տեքստի, այլ ոչ թե ֆեթվայի հետ: Այսինքն՝ դա հեղինակավոր հոգեւորականի անհատական հայտարարություն է, որը հրահանգչական կարգավիճակ չունի:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса