Добавить новость
ru24.net
Все новости
Март
2026

«Կարտոֆիլ ուտողները». հոլանդացի ֆերմերներն ու ՔՊ ղեկավարները

0

2026 թվականի մարտի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ավտոբուսում եփած կարտոֆիլ ուտում։



Դիմելով Սիմոնյանին՝ Փաշինյանն ասում է. 

«Ի դեպ, Վան Գոգն շատ հայտնի կտավ ունի՝ «Կարտոֆիլ ուտողները»»։

Ներկայացնում ենք 5 փաստ «Կարտոֆիլ ուտողները» նկարի մասին։

1

Վան Գոգը նկարը կերտել է մեկ ամսից պակաս ժամանակում՝ 1885 թվականի ապրիլի 13-ից մինչեւ մայիսի սկիզբը։

2

Նախքան նկարի վերջնական տարբերակի ստեղծումը Վան Գոգը գյուղատնտեսական բանվորների 100-ից ավելի դիմանկարային էտյուդ էր նկարել՝ շեշտը դնելով նրանց գլուխների եւ ձեռքերի վրա։

3

Նկարչի համար բնորդ են հանդիսացել հոլանդացի դե Գրոոտ ֆերմերների ընտանիքը, որոնց Վան Գոգն անձամբ ճանաչում էր։ Նա Գորդինա դե Գրոոտի՝ նկարում պատկերված երիտասարդ կնոջ 20-ից ավելի էտյուդ է նկարել։

4

Նկարի վաղ տարբերակը գողացվել էր Քրյոլլեր-Մյուլլեր թանգարանից 1988 թվականին։

Վերջնական տարբերակը 1991 թվականին Վան Գոգի թանգարանից գողացված 20 արվեստի գործերի թվում էր, սակայն գողերի մեքենայի անիվը վնասվել էր եւ նրանք ստիպված էին թողնել ամբողջ գողոնը։

5

Նկարը քննադատների սուր դժգոհությունն էր առաջացրել եւ այն Վան Գոգի կենդանության օրոք երբեք չի ցուցադրվել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса