Եմենի իշխանությունները կվերադառնան ապստամբների հետ բանակցությունների սեղանի
Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին շաբաթ հաստատել է, որ կառավարության պատվիրակությունը շիա ապստամբների (հուսիտների) հետ կվերադառնա բանակցությունների սեղան: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունի և Եմենի նախագահի ու Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանի Դոհայում տեղի ունեցած հանդիպումից հետո:
«Եմենի նախագահը հաստատել է, որ կառավարության պատվիրակությանը կուղարկի բանակցությունների սեղանի շուրջ՝ Քաթարի էմիրի և գլխավոր քարտուղարի խնդրանքով»,- ասվում է հաղորդագրությունում:
Եմենի իշխանությունների պատվիրակությունը այս շաբաթ հայտարարել էր բանակցություններին իր մասնակցության դադարեցման մասին: Բանակցություններն ընթանում են Էլ-Քուվեյթում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: Որպես երկխոսության վերսկսման պատճառ կառավարությունը պահանջել է ապստամբներից գրավոր երաշխիքներ մի շարք միջազգային նախաձեռնությունների կատարման, ինչպես նաև նախագահ Հադիի իշխանության լեգիտիմության ճանաչման վերաբերյալ:
