Добавить новость
ru24.net
Все новости
Июнь
2016

Եվրո-2016. Պորտուգալիան եւ Ավստրիան չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

0

Եվրոպայի 2016թ. առաջնության F խմբի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ուժերը չափեց Ավստրիայի ընտրանու հետ:

 

Հանդիպումն ընթացավ հավասար պայքարում: 3-րդ րոպեին Մարսել Զաբիտցերը գնդակն ուղարկեց պորտուգալացիների տուգանային հրապարակ, որտեղ Մարտին Հարնիկի գլխով հարվածը շեղ ընթացավ:

 

12-րդ րոպեին Նանին փայլուն կերպով շրջանցեց ավստրիացիների պաշտպաններին եւ ուժեղ հարված կատարեց, սակայն Ավստրիայի ընտրանու դարպասապահ Ռոբերտ Ալմերը հետ մղեց գնդակը:

 

38-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Ռոբերտ Ալմերը, այս անգամ հետ մղելով Կրիշտիանու Ռոնալդուի կողմից կատարած հարվածը:

 

Խաղի 46-րդ րոպեին Ստեւան Իլսանկերն ազատ դիրքից բաց թողեց գոլ խփելու հրաշալի հնարավորությունը: Պորտուգալիայի ընտրանին կարող էր բացել հանդիպման հաշիվը 78-րդ րոպեին, երբ խաղի գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին 11 մետրանոց նշանակեց ավստրիացիների դարպասին:

 

Գնդակին մոտեցած Կրիշտիանու Ռոնալդուի հարվածը դիպավ դարպասաձողին: Այսպիսով, այս խաղից հետո Պորտուգալիան զբաղեցրեց F խմբի աղյուսակի 3-րդ, իսկ Ավստրիան՝ 4-րդ հորիզոնականը:

 

Հիշեցնենք, որ թիմերը խաղադաշտ դուրս եկան հետեւյալ մեկնարկային կազմերով.

 

Պորտուգալիա - Պատրիսիու, Վիեյրինյա, Ռ. Կարվալյու, Պեպե, Գերեյրո, Մոուտինյո, Անդրե Գոմեշ, Վ. Կարվալյու, Նանի, Ռոնալդու, Կուարեժմա

 

Ավստրիա - Ալմեր, Կլյային, Պրյոդլ, Հինտերեգեր, Ֆուքս, Բաումգարտլինգեր, Իլսանկեր, Ալաբա, Հարնիկ, Արնաուտովիչ, Զաբիտցեր

 

Հավելենք, որ վաղը՝ հունիսի 19-ին տեղի կունենան Ռումինիա - Ալբանիա (Խումբ A, Երեւանի ժամանակով 23:00-ին) եւ Շվեյցարիա - Ֆրանսիա (Խումբ A, 23:00) հանդիպումները:

 

Պորտուգալիա-Ավստրիա՝ 0:0




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса