Добавить новость
ru24.net
Все новости
Июнь
2016

Ֆարել Ուիլյամսը դարձել է Բաքու այցելած միակ աստղը, ով ազատության կոչ է հնչեցրել Formula 1 մրցարշավի ժամանակ

0

Ամերիկացի հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսը դարձել է միակ աստղը, ով ազատության կոչ է հնչեցրել Ադրբեջանում՝ Բաքվում հունիսի 16-19-ին անցկացված Formula 1 մրցարշավի ժամանակ, մի իրադարձություն, որը քննադատության է ենթարկվել երկրի բռնապետական կարգը սքողելու համար, գրում է Գիորգի Լոմսաձեն eurasianet.org կայքում:

 

Ակտիվիստներն ամեն կերպ փորձել են համոզել բոլոր այն աստղերին, որոնք պետք է ելույթ ունենային Բաքվում, բարձրաձայնել մարդու իրավունքների մասին:

 

Միջազգային իրավապաշտպան խմբերի Sport for Rights կոալիցիան հայտնել է, որ Եվրոպական գրան պրիի համար Բաքու այցելած երգիչների մեծ մասն արհամարհել է ռեպրեսիվ երկրում փոփոխության կոչեր անելու հորդորները: Ինչպես հայտնել է կազմակերպության արշավի համակարգող Ռեբեկա Վինսենթը, Քրիս Բրաունը և Էնրիկե Իգլեսիասն ամբողջովին արհամարհել են կոչերը:

 

«Մենք ոչ մի պատասխան չենք ստացել նրանց մենեջերներից, և նրանք ելույթ են ունեցել առանց մեկ բառ անգամ ասելու երկրում իրավիճակի մասին, իսկական ամոթ, որովհետև նրանք Ադրբեջանի ռեժիմի քարոզչամեքենայի մաս են դարձել»,- ասել է նա:

 

Ֆարել Ուիլյամսը միակ բացառությունն է եղել: Իր ելույթի ժամանակ նա ասել է. «Ձա՛յն հանեք Ադրբեջանի երիտասարդության համար: Այս գեղեցիկ երեխաները: Նրանք են ապագան: Երբ նրանք մեծանան, նրանք կփոխեն շատ բաներ ոչ միայն այստեղ, այլև աշխարհում, և նրանց ոչ մեկ չի կարող կանգնեցնել»:

 

Ակտիվիստները գնահատել են երգչի այս թերևս փոքր, բայց կարևոր քայլը:

 

Ինչպես գրում է հեղինակը, F1 մրցարշավից առաջ հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով վերջերս է ազատվել բանտից, կոչ է արել շոու բիզնեսի աստղերին, ովքեր այցելում են Բաքու, չաջակցել «իշխող Ալիևների ընտանիքի կողմից երկրի որպես ուրախ, նորմալ պետություն ներկայացմանը»:

 

«Միգուցե, նրանք, ում ազատությունը վտանգի տակ է, չեն կարող քննադատել ռեժիմին, բայց Իգլեսիասը, Բրաունն ու Ուիլյամսը կարող են: Այսպես վարվելու դեպքում նրանք չեն դառնա ստի քարոզչամեքենայի մի մասը»,-գրել է Իսմայիլովան:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса