Добавить новость
ru24.net
Все новости
Июнь
2016

Փաթեթային լուծումը կարող է փոխվել ու դառնալ հանգրվանային, ինչը մեր շահերից չի բխում. Կիրո Մանոյան

0

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու համատեղ հայտարարությանը, ասաց, որ այն մի քանի բանի մասին է խոսում, որոնց իրագործումը ժամանակի ընթացքում կտեսնենք:

Բանախոսը նկատեց, որ կարծես թե, խոսվել է ամեն ինչի մասին՝  վերահսկման մեխանիզմների հաստատման,  ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին  և ընդհանուր տպավորությունը դրական է:

«Մեր մտահոգությունն  այն է, որ երբ  լուրջ բանակցություններ սկսվեն հարցի կարգավորման շուրջ, կարծում եմ, որ հայկական կողմի վրա, Լեռնային Ղարաբաղի  վրա ճնշումները կմեծանան, որովհետև պարզ է, որ իրենք պետք  է ուզենան բավարարող բան տալ Ադրբեջանին և այդ կարող է լինել այն, որ առանց բոլոր սկզբունքների  շուրջ վերջնական համաձայնության, սկսեն մշակել համապարփակ համաձայնագիրը, ինչը կարող  է այլ հետևանքներ ունենալ»,- ասաց նա և նշեց, որ այդ դեպքում կարող է գալ մի պահ, երբ համանախագահներն ասեն, եթե այսքանին համաձայնել եք, եկեք կիրառենք:

«Այսինքն՝ փաթեթային լուծումը կարող է փոխվել և դառնալ հանգրվանային լուծում, ինչը մեր շահերից չի բխում»,- ասաց նա և նշեց, որ թեև Դաշնակցությունը հիմնական սկզբունքներին  համաձայն չէ, ամեն դեպքում դա ինչ-որ տեղ ՀՀ իշխանությունների կողմից որպես բանակցային հիմք ընդունվել է և կարող է խեղաթյուրվել:

Tert.am-ի հարցին, թե Ադրբեջանի նկատմամբ ճնշումների հավանականություն տեսնում եք, այդ թվում՝ հետաքննական սարքերի տեղադրման առումով, Կիրո Մանոյանն ասաց, որ միջազգային հանրությունը փաստորեն ճնշում բանեցնում է, որպեսզի Ադրբեջանը համաձայնի վստահության մթնոլորտին ուղղված մեխանիզմների տեղադրմանը: «Ու դա Ադրբեջանի վրա ճնշումի հետևանք է, այնպես չէ, որ իր պարզ ցանկությամբ է Ադրբեջանը համաձայնում»,- ասաց նա։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса