Добавить новость
ru24.net
Все новости
Июнь
2016

Աշխատողը եղել է առանց դիմակի և հավանաբար մահացել է կոյուղու գազերից. Մուրադ Սարգսյան

0

Երեկ ուշ երեկոյան Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի 35/36 տան մոտ գտնվող դիտահորում մահացած «Երևանջուր» ընկերության աշխատակիցը հավանաբար թունավորվել է կոյուղու գազերից, քանի որ եղել է առանց դիմակի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երևանջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը: 

«Քննություն է կատարվում: Մեզ համար էլ պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց Սարգսյանը:

Մահացած Սարգիս Պետրոսյանը 45 տարեկան է, 2 անչափահաս տղաների հայր: Նա 10 տարի աշխատում էր Երևանջուր ընկերությունում:

Այդ երեկո «Երևանջուր» ընկերության վարորդ Արթուր Թադևոսյանի հետ Սարգիս Պետրոսյանը մասնավոր գործ են արել Դավթաշենի Ձոր-1 թաղամասում, որտեղ էլ պատահել է դժբախտ դեպքը:

«Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կատարվածի համար, քանի որ իրենք աշխատանքից հետո մասնավոր գործ են արել»,-ասաց խոսնակը՝ հավելելով, որ Արթուր Թադևոսյանը իրեն ամրակցված մեքենայով դուրս է գնացել՝ ինչ-որ գործ անելու:

«Մենք կոյուղու հորերի հետ կապ չունենք, մենք մեր համակարգն ենք սպասարկում»,-ասաց «Երևանջուր»-ի ներկայացուցիչը:

Դիտահորից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված վարորդն արդեն տեղափոխվել է տուն, իրեն նորմալ է զգում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса