Добавить новость
ru24.net
Все новости
Июнь
2016

Սփյուռքի նախարարն ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակությանը

0

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակությանը՝ Բերիո Թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ: 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Սիրիահայ համայնքի հոգևոր առաջնորդը Սփյուռքի նախարարին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի օրհնությունն ու բարեմաղթանքները և նշեց, որ իր համար յուրաքանչյուր այցելությունը Հայրենիքի վերելքի ու հաջողության հավատն է ամրապնդում:

Կողմերն անդրադարձան Պապի այցին, այն որակելով որպես պատմական երևույթ, որն ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռելու է Հայաստանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հռոմի Պապի այցը բացառիկ է իր կարգախոսով՝ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» և հավելեց, որ այցը առանձնահատուկ միջազգային հնչեղություն կունենա. քանի որ այն լուսաբանելու համար հավատարմագրվել է 600 լրագրող:

Նախարարը խորին շնորհակալություն է հայտնեց Սփյուռքյան կառույցներին ու կազմակերպություններին, համայնքներին՝ ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո Հայրենիքի, Արցախի կողքին լինելու համար, այն բարոյական ու նյութական աջակցության, հոգևոր վերազարթոնքի ու միասնականության համար, որ ցուցաբերեց մեր ժողովուրդը:

Կողմերն անդրադարձան Հայաստանում հաստատված սիրիահայերի հիմնախնդիրներին, դրանց լուծման նոր հեռանկարներին և մեկ անգամ ևս շեշտվեց, որ եթե սիրիահայը հեռանում է երկրից՝ նա պետք է ունենա մեկ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса