Добавить новость
ru24.net
Все новости
Июнь
2016

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 21-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ Երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Ողջունելով  հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի  հայկական համագումարի դերակատարությունը Միացյալ Նահանգներում հայկական շահերի պաշտպանության գործում, ինչպես նաև կառույցի կողմից Արցախի հանդեպ ընդգծված ուշադրությունը, որն արտահայտվում է  նրա ղեկավարների հաճախակի այցելություններով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը նշել  է, որ իր վերջին այցից հետո դրական տեղաշարժեր է տեսնում Արցախում: Իր խոսքում Էնթոնի Բարսամյանը ընդգծել է, որ Ամերիկայի հայկական համագումարի գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում  ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ Արցախի դիրքորոշումներն ու տեսակետներն ԱՄՆ պետական ու հասարակական շրջանակներին ներկայացնելու խնդիրը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններին, Արցախի միջազգային ճանաչմանը և տարածաշրջանային այլ խնդիրներին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса