Добавить новость
ru24.net
Все новости
Июнь
2016

Սուտ վկայությունն Աստծո դատաստանին կենթարկվի. Պոլսո Պատրիարքարան

0

aravot.am-ը Պոլսի հայոց պատրիարքարանից պարզաբանում էր խնդրել` երեկվա մամուլի ասուլիսում Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հասցեագրված մեղադրանքների շուրջ: Մասնավորապես, խնդրել են  հստակեցրել` որքանո՞վ է իրականությանը համապատասխանում տեղեկատվությունը, թե ըստ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դասընկերների` վերջինս ժամանակին թուրքական իշխանություններին է «ծախել» դասընկերոջը`Հայր Մանուելին, և  թե Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը տարիներ առաջ Ավետարան է վաճառել: «Զրպարտություններն էլ չափ  ու սահման ունեն: Եթե մարդկանց երեսին նայելով` չեն ամաչում,  գոնե  Աստծուց  վախեցան... Մանվել Վարդապետի  ձերբակալման և  զինվորական դատավարության ժամանակ, Արամ Վրդ. Աթեշյանն էր, որ դատարան գնալով`  պաշտպանեց Մանվել  Վարդապետին: Արամ Վարդապետի  խիստ պատասխանների հետևանքով`   դատավորը նրան ասաց` «քեզ էլ բանտ կը կգցեմ» : Սրա համար էր, որ Հայր Արամը ժամանակին խույս էր տվել Հոլանդիա»

Նաև պատրիարքարանից հիշեցնում են` «Պետք չէ մոռանալ, որ սուտ վկայությունը մեղք է և  Աստծո դատաստանին կենթարկվի»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса