Добавить новость
ru24.net
Все новости
Июль
2016

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ջիմ Կոստային

0

Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային` ուղեկցությամբ Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի:

Ողջունելով հյուրերին` Նորին Սրբությունը հայ ժողովրդի նկատմամբ տածած հարգանքի և կատարած հայանպաստ գործունեության համար իր մասնավոր գնահատանքն ու հայրապետական օրհնությունը փոխանցել է տիար Ջ. Կոստային: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է վերջինիս կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ու Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանն ի նպաստ գործադրված ջանքերը:

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը կարևոր է նկատել նաև այդ գործում Կոնգրեսի մյուս անդամների կողմից բերված զորակցությունը և աղոթքով մաղթել, որ Երկնավոր Տերն արդյունավորի նրանց ազնիվ ջանքերը:

  Իր հերթին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը Նորին Սրբությանը վստահեցրել է, որ հայությունը և ԱՄՆ հայ համայնքի խնդիրները եղել են իր հետաքրքրության շրջանակներում, և պատրաստակամ է աջակցելու Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում:

Անդրադարձ է եղել նաև արդի պայմաններում մարդկային կյանքի առջև ծառացած մարտահրավերներին, Հռոմի Սրբազան Քահանայապետի` Հայաստան կատարված եռօրյա այցին, Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակին: Հայոց Հովվապետը կարևորել է տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացված ոճրագործություններին ճիշտ գնահատական տալը արդար և խաղաղ աշխարհ կերտելու գործում, ինչպես նաև խոսակցության ընթացքում վերջին օրերին Երևանում ծավալված իրադարձությունների կապակցությամբ վերստին ընդգծել առկա իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծման առաջնորդելու անհրաժեշտությունը: 

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса