Նախկին Հարավսլավիան եւ Պավլինա Պատկովան
Վերջին օրերին դիտում եմ Ալեքսեյ Պիվովարովի «Հարավսլավիայի վախճանը» ֆիլմը:
Նախկին Հարավսլավիայի երկրներից առաջին անգամ եղա Սլովենիայում՝ հեռավոր 2005 թվականի նոյեմբերին լուսաբանում էի Հայաստանի նախագահի այցը:
Այցերի ժամանակ շատ բան չես տեսնում. մեկ միջոցառումից վազում ես մյուսին եւ ազատ ժամանակ ունենում ես միայն ուշ երեկոյան: Մայրաքաղաք Լյուբլյանայից բացի եղանք նաեւ Ադրիատիկ ծովի ափին: Այն տարիներին Մեդիամաքսի բաժանորդ էր Հայաստանում Սլովենիայի ոչ ռեզիդենտ դեսպանությունը եւ առիթ եղավ ծանոթանալ դեսպան Ժոզեֆա Պուհարի հետ... Читать дальше...