Հայաստանն ու Վրաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունն ագրոհատվածում
Նախարարը գյուղատնտեսության բնագավառում վրացական փորձին ծանոթանալու նպատակով կայցելի ագրոսերվիս կենտրոն, ձկնաբուծական տնտեսություններ, կլինի գինու գործարաններում և մի շարք այլ ընկերություններում:
Նախատեսվում է նաև Սերգո Կարապետյանի առանձնազրույցը վրացի պաշտոնակցի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:-0-