Երեւանի կենտրոնից ոչ հեռու՝ Գեղարվեստի կոմբինատում, քանդակագործ Տիգրան Արզումանյանը վերականգնում է 2013 թ.-ին ապրիլին Երեւանի «Դվին» հյուրանոցի տարածքում ավերված «Լեռնային պար» արձանախումբը:
Հենց այս նույն կոմբինատում ՝ 1979 թ.-ին, քանդակագործը սկսել էր հավաքական կերպար ներկայացնող արձանախմբի ստեղծումը, որն ավարտին հասցնելու համար պահանջվեց շուրջ 4 տարի: Այսօր նա նորոգում է շուրջ 4 տոննա կշռող պղնձաձույլ արձանի գողացված եւ վնասված հատվածները:
«1973 թ.-ին «Լեռնային պար» արձանախմբի փոքր տարբերակը ներկայացրեցի Հայաստանի Նկարիչների միությունում բացված աշնանային ցուցահանդեսին: Ցուցահանդեսից հետո քննարկումներ ծավալվեցին արձանախմբի մեծ տարբերակը ստեղծելու եւ այն քաղաքի հայտնի վայրերից մեկում տեղադրելու մասին: Անցան տարիներ, եւ երբ մեկնարկեց «Դվին» հյուրանոցի շինարարությունը, ինձ առաջարկվեց քանդակել արձանախմբի մեծ տարբերակը: 1984 թ.-ին այն տեղադրվեց հյուրանոցի տարածքում»,- Գեղարվեստի կոմբինատ այցելած Մեդիամաքս-ի թղթակցին պատմել է Տիգրան Արզումանյանը: Նրա խոսքերով, նախնական գաղափարի համաձայն, արձանախումբը պետք է լիներ բրոնզից, սակայն հետո նախընտրություն տրվեց պղնձին:
Անկախությանը հաջորդած տարիներին, երբ «Դվին» հյուրանոցը աստիճանաբար դադարեց գործել, դրա շուրջ ցանկապատ կառուցվեց, եւ մոռացության մատնվեց նաեւ արձանախումբը: Հեղինակի խոսքերով, այդ տարիներին նա բազմիցս է դիմել քաղաքային իշխանություններին՝ քանդակն քաղաքի առավել ապահով վայր տեղափոխելու խնդրանքով: Այս ընթացքում քանդակագործին անընդհատ հավաստիացնում էին, թե շուտով սկսվելու է հյուրանոցի վերականգման աշխատանքներն ու «Լեռնային պար»-ի համար ավելի հարմար վայր չի կարող լինել: [[gallery1]] Սակայն մինչ քաղաքային իշխանություններն ու քանդակագործը մտորում էին արձանը նոր վայր տեղափոխելու մասին, «Լեռնային պար»-ի պղնձաձույլ մասերը գողացվեցին:
Իրավապահ մարմինները գործ հարուցեցին, սակայն, Տիգրան Արզումանյանի խոսքերով, մինչեւ այժմ մեղավորները չեն հայտնաբերվել:
«Միջադեպից երկու ամիս անց ոստիկանության կենտրոնի բաժնի քննչական բաժնի պետը ինձ նամակ ուղարկեց, թե գողոնի բրոնզաձույլ կտորները հայտնաբերված չեն եւ գործը համարվում է փակված: Ոստիկանությունն անգամ չէր ճշտել, որ արձանը բրոնզաձույլ մասեր չուներ: Ձեւական մի բան էին արել»,- նկատում է քանդակագործը: [[gallery2]] «Լեռնային պար»-ն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում: ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը կազմել է արձանին հասցված վնասի գնացուցակը, համաձայն որի այն վերականգնելու համար անհրաժեշտ է 60 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Ինչպես Մեդիամաքս-ը հաղորդել էր այս տարվա հուլիսին, «Դվին» հյուրանոցի տնօրինությունը քանդակագործին խոստացել էր հոգալ արձանի վերականգման ծախսերը: Տնօրինությունը Տիգրան Արզումանյանին տրամադրել է արձանը վերականգման համար անհրաժեշտ նյութերը, եւ 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
«Բոլոր պայմանները կան մինչեւ տարեվերջ վերականգման աշխատանքներն ավարտելու համար»,- ասել է քանդակագործը:
Թե որտեղ կտեղադրվի արձանը վերականգնումից հետո, դեռեւս հայտնի չէ: Տիգրան Արզումանյանի խոսքերով, այժմ «Դվին» հյուրանոցի տարածքում իրականացվում են շինարարական աշխատանքներ, եւ հյուրանոցի տնօրինությունը ցանկություն է հայտնել, որպեսզի դրանց ավարտից հետո արձանը տեղադրվի նախկին տեղում: [[gallery3]] «Ինձ թվում է, որ հյուրանոցում շինարարական աշխատանքները դեռ մի քանի տարի կշարունակվեն: Մինչեւ քաղաքապետարանն ու «Դվին»-ի տնօրինությունը որոշում կայացնի արձանի տեղադրման վայրի մասին, արձանը կպահենք այստեղ՝ Գեղարվեստի կոմբինատում», - ասել է քանդակագործը:
«Прошли два удара»: Гребенщиков рассказал свою версию драки с Пирцхалавой
Как одна лекция превратила фотографа в первооткрывателя Алексис Розенфельд — «простой фотограф», который с детства увлекался рассказами об исследованиях «Подводной Одиссеи команды Кусто».
PUNKT E принял участие в круглом столе «Перспективы развития электротранспорта в России»
В шествиях ко Дню физкультурника на ВДНХ приняли участие более 3 тыс. человек
Будут ли магнитные бури сегодня, 10 августа 2025 года?
Министерство здравоохранения сообщает о здоровье раненых в результате взрыва в Стерлитамаке
Два майора: 9 августа 2025 года, в День физкультурника спортивные шествия движения «Здоровое Отечество» охватили все федеральные округа — от Москвы до Владивостока
Льготные ипотеки на Дальнем Востоке активно получают участники СВО и сотрудники ОПК
Коми, Камчатку, Архангельскую, Иркутскую, Калужскую, Костромскую, Курскую, Свердловскую и Оренбургскую области эксперты отнесли к регионам, где на осенних выборах "протестный потенциал выше среднего", говорится в докладе...
Защищённый планшет промышленного класса Saotron RT-W11
Чёрный день календаря. 8 августа: Архангельская трагедия. Как ошибка пилота погубила рейс Як-40
В Калининском районе Краснодарского края фрагменты дронов повредили контактную сеть на железной дороге между станциями Величковка и Ангелинская, сообщил оперштаб региона
Два пожара в Севастополе – горит 6,5 гектаров сухой растительности
Анастасия Гридчина: В Симферополе, в стенах гостеприимного Дома дружбы народов, состоялась торжественная презентация военно-патриотических изданий, увидевших свет в 2025 году благодаря усилиям Медиацентра им. И. Гаспринского
Семь поездов задерживаются на Кубани из-за падения обломков БПЛА между станциями Величковка и Ангелинская, там пропало напряжение контактной сети