ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն օրերս վերազինվել է անասնաբուժական շարժական լաբորատորիայով, ինչը հնարավորություն կընձեռի արագ արձագանքել կենդանիների հիվանդությունների դեպքերին, կատարել հետազոտություններ դաշտային պայմաններում և իրականացնել նախնական ախտորոշում։