Զախարովան էական իրադարձություն է համարում ՀԱՊԿ առաքելության այցը Հայաստան
«Ռուսական կողմի բոլոր հնարավորությունները օգտագործվել են», - հավելել է Զախարովան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կայցելի հաջորդ շաբաթ, իսկ այսօր երեկոյան Երեւան կժամանի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած առաքելությունը։
Սիդորովն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք լինել չի կարող։