Wizz Air–ը չվերթեր կիրականացնի Միլան–Երևան Միլան երթուղով
Այս մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
Wizz Air ավիաընկերությունը 2023 թ. հունվարի 10-ից մեկնարկելու է Միլան-Երևան-Միլան երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–