Միրզոյան. Բաքուն խաթարում է տեւական խաղաղություն հաստատելու ջանքերը
ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ Հայաստանի ձեռնարկած քայլերն ագրեսիան կանգնեցնելու նպատակով։
ԱԳՆ-ից հայտնել են, որ հայկական կողմն անթույլատրելի է համարել նաեւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, մասնավորապես` խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։
Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է, որ ադրբեջանական կողմի նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում տեւական եւ համապարփակ խաղաղություն հաստատելու ջանքերը։
Հանդիպմանը կարեւորվել է նաեւ հրադադարի ռեժիմի պահպանումը եւ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքների շուտափույթ վերացումը։
Արարատ Միրզոյանը եւ Տոյվո Կլաարը նաեւ մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հարթակի արդյունավետությամ վերաբերյալ։