Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է ծանր վիրավորվել
«Այսօր 10:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում: