Добавить новость
ru24.net
Новости по-русски
Март
2023

Սամվել Գեւորգյան. Երկիր Նաիրին ցնորք կլինի, եթե իշխի քաղաքական ռոմանտիկան

0

1989-ին նա հիմնադրել եւ հրապարակում էր «Հայքը», իսկ 1989-ի «Հայքը» կարդացվում է նաեւ այսօր: 1989-ին չկար ինտերնետ, չկային սոցցանցեր, սայթեր, կային միայն թերթերը, ռադիոն ու հեռուստատեսությունը՝ երկու ալիքով, Երեւան, Մոսկվա: Այդպես «խավար» էլ ապրում էինք Օրվա քաղաքական իրադարձությունների մասին իմանալու համար գնում էինք օպերա, ավելի ճիշտ՝ Թատերական, ավելի ստույգ՝ Ազատության հրապարակ, որտեղ համարյա շուրջօրյա հանրահավաքներ էին 1988-ից, եւ օպերան մեր ամենամենաօնլայն լրատվամիջոցն էր, «Հայքը» օպերայի արտացոլումն էր: Ապրում էինք հեղափոխության մեջ ու չգիտեինք, որ հեղափոխականներ ենք: Որովհետեւ երբ փոխվում է ամեն ինչ՝ հասարակարգից՝ համակարգ, դու ո՞վ ես, որ չփոխվես: Եվ որովհետեւ համարյա ամբողջ Երեւանը (իսկ գուցե՝ Հայաստանը) ամբողջ շաբաթվա մեջ մի քանի անգամ լինում էր Ազատության հրապարակում, այն տպավորությունն էր, որ արդեն բոլորս իրար ճանաչում ենք: Համենայն դեպս՝ երբ գիշերվա 1-ին կամ 2-ին ուզում էիր տուն գնալ (իսկ ապրում էիր, ասենք, Նորքի զանգվածում կամ Զեյթունում), տաքսիստներն ու պատահական մարդիկ տանում էին ձրի ու ամբողջ ճանապարհին միտինգը շարունակվում էր Այդպիսի ժամանակներ էին:

1994-ին Սամվել Գեւորգյանին հանդիպեցի Բաղրամյան 26-ում, նա նախագահի խորհրդականն էր, հարցազրույցը, որ տպագրվեց սեպտեմբերի 16-ին, «Երկիր Նաիրիում», վերնագրել էի «Ես ազատ մարդ եմ, կամ՝ քաղաքականություն կեսօրին»:

***

Սկսել է շուտ մթնել եւ ուշ էլ լուսանում է: Աշուն է: Զարմանալի, ինչպես ամեն աշուն: Սովորական, ինչպես տարվա ցանկացած եղանակ: Եվ, այնուհանդերձ, սա է մեր կյանքի ժամանակը՝ մեր եզակի օրն ու անկրկնելի ժամը, որ ապրում ենք երբեմն օրվա հոգսերում մոռացած այն մաքուրն ու միակը, որ գուցե հիմնականն է մեր կյանքում, հիմնականը, որ հնարավոր է դարձնում մեր գոյությունը ընդհանրապես: Իմ գործը լրագրությունն է ու անակնկալ ցրտած օրվա, զարմանալի, սովորական աշնան միջով ես գնում եմ հարցարույցի ՀՀ նախագահի խորհրդական Սամվել Գեւորգյանի հետ:

-Ո՞վ եք Դուք՝ թվեր, փաստեր:

-Ծնվել եմ Թալինի շրջանի Զարինջա գյուղում, 1948-ին: Միջնակարգն ավարտել եմ Էջմիածնում, 1966-ին, ընդունվել եմ համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ավարտել եմ 1971-ին: Մեկ տարի աշխատել եմ Բազմաբերդ գյուղի դպրոցում, 1972-73-ին Աշտարակի շրջանային թերթում: 1973-ին աշխատանքի եմ անցել հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, աշխատել եմ թղթակցից մինչեւ ինֆորմացիայի գլխավոր խմբագրության բաժնի վարիչ: Հետո սկսվեց արցախյան շարժումը: Մինչ այդ ես բնապահպանական շարժման մասնակից էի, ԱԻՄ-ի անդամ էի: 1973-ին ԱԻՄ-ի նախագահության հիմնադիր անդամներից եմ եղել: 88-ի փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1989-ին «Հայք» թերթի գլխավոր խմբագիր, 1990-ին՝ Գերագույն խորհրդի պատգամավոր, միաժամանակ մնացել եմ «Հայք» թերթում ու եղել եմ անկախ պետականության հանձնաժողովի անդամ:1991-ի դեկտեմբերին նշանակվել եմ հեռուստառադիոպետկոմի վարչության պետ, 1993-ի մարտին ազատվել եմ եւ ապրիլից ՀՀ նախագահի խորհրդական եմ: Համառոտ այսքանը:

-«Հայք», հեռուստառադիոպետկոմ, ՀՀ նախագահի խորհրդական՝ այս շղթայի յուրաքանչյուր օղակում Ձեր կատարած աշխատանքի Ձեր գնահատականը:

-Քաղաքական գործունեությամբ համարյա միշտ եմ զբաղվել, նպատակը միշտ եղել է հայոց պետականության վերականգնումը, անկախ պետություն ունենալը: Անշուշտ, տարբեր տարիներին եղել են պայքարի տարբեր մեթոդներ, այնուհանդերձ, որտեղ էլ աշխատել եմ, աշխատել եմ այդ նպատակադրումով: «Հայքը», եթե հիշում եք, տպագիր առաջին անկախ թերթն էր: Այն հախուռն օրերին ազատաբաղձությունը արդեն ժողովրդի մեջ իր արմատներն ուներ: Բայց եւ շատ դժվար էր, շատերը վախենում էին աշխատակցել «Հայքին», որովհետեւ 1989-ը դեռեւս կոմունիստական վարչակարգի շրջանն էր:

-Թեեւ դեռ գործում էր կոմունիստական մամուլի մենաշնորհը, «Հայքի» առաջին համարներն ուղղակի հրաշալի էին:

-Անշուշտ, դեռ գործում էր կոմունիստական մամուլի մենաշնորհը եւ «Հայքը» տպագրվում էր մեծ դժվարություններով, բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով: Ես իսկապես բավարարված եմ թերթի իմ աշխատանքով, որ տեւում էր գիշեր-ցերեկ, 3 հոգով էինք շաբաթաթերթը հրատարակում, բայց մյուս կողմից ունեինք հրաշալի թղթակիցներ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Կտրիճ Սարդարյանը, «Ղարաբաղ» կոմիտեի, վարչության անդամները:

- «Հայքն» այն ժամանակ ուներ նաեւ հրաշալի ընթերցող՝ գրեթե ողջ ժողովուրդը:

-Ժողովուրդը՝ այո, որովհետեւ նպատակի միասնություն կար, չկար քաղաքական ներկա խառնիճաղանջությունը, չկային բազմաթիվ կուսակցությունները: 2-3 կուսակցություն կար՝ ԱԻՄ-ը, կոմունիստները եւ ՀՀՇ-ն, որ նոր-նոր ձեւավորվում էր: Ամբողջությամբ վերցրած՝ «Հայքի» իմ աշխատանքից իսկապես գոհ եմ: Հարկավ, հիմա թվում է, որ ավելին կարելի էր անել: Այնուամենայնիվ, «Հայքն» ունեցավ իր պատմական դերը ժողովրդավարության ստեղծման գործում: Ունեցավ իր մեծ դերը ընտրությունների ժամանակ՝ նախընտրական իր ընտրապայքարով:

-Փաստորեն՝ «Հայքում» տպագրված ՀՀՇ-ի ցուցակներով ընտրվեց պատգամավորների մեծամասնությունը, այնպես որ «Հայքը» դարձավ յուրատեսակ «խորհրդարանի դրոշ», եթե կարելի է այդպես բանաձեւել:

-Հիմնականում՝ այո, ես հիշում եմ, որ զանգահարում-հարցնում էին՝ այս մարդը կա՞ «Հայքի» ցուցակներում, եթե այո, ուրեմն կքվեարկենք: Այսօրվա գերքաղաքականացված մթնոլորտում գուցե տարօրինակ թվա 90-ի ՀՀՇ ղեկավարության լայնախոհությունը, սակայն փաստ է, որ ՀՀՇ-ի ցուցակներում ընդգրկվեցին նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, եւ պառլամենտական ընդդիմության մեծ մասն անցել է այդ ցուցակներով: Մի խոսքով՝ «Հայքն» այն ժամանակ նշանակում էր ամբողջ մի կազմակերպություն, որը դեռ իր կառույցները չուներ, ուստի թերթը այդ կազմակերպության եւ կառույցն էր, եւ դեմքը: Հեռուստապետվարչությունում ես երկար տարիներ աշխատել էի, ներքին խոհանոցից մինչեւ կառուցվածքային խնդիրներ ինձ համար պարզ էին, տեսանելի: Ես իմ աշխատանքի պրոֆեսիոնալ պատկերացումն ունեի, սկսեցի, եւ, կարծում եմ, բավականին հաջողությունների հասա, որոշակի փոփոխություններ եղան ինքնուրույն դարձնելու վարչության օղակները՝ դրանք դուրս բերելու վարչական դիկտատից: Զբաղվում էի նաեւ տեխնիկական վերազինման հարցերով, եղած դժվարին պայմաններում ինչ-որ բաներ ձեռք բերելով, բայց մեկ տարին, իրոք, կարճ ժամանակ էր որոշակի արդյունքներ ստանալու համար, եւ փաստորեն հոգեբանորեն, գաղափարական, տեխնիկական առումներով քանդված կառույցը ոտքի կանգնեցնելու ու բոլոր ծրագրերը իրագործելու ժամանակ չեղավ: Ինչ-ինչ պատճառներով, որոնց մասին, կարծում եմ, խոսելու հարկ չկա, ես հեռացա հեռուստառադիոպետվարչությունից: Քանի որ գաղափարական աշխատանքի տարբեր ծրագրեր ունեի, այդ ծրագրերը փորձում եմ իրականացնել որպես ՀՀ նախագահի խորհրդական:

-Իբրեւ ՀՀ նախագահի խորհրդական՝ ի՞նչ ոլորտներով եք զբաղվում:

-Ներքաղաքական խնդիրներով, սոցիալական հարցերով: Երեւի նրանք, ովքեր կկարդան այս հարցազրույցը, կվկայեն, որ ես չափազանց շատ մարդկանց եմ ընդունում ամենատարբեր բնույթի բողոքներով, առաջարկություններով եւ փորձում եմ ինչ-որ չափով օգնել նրանց, փորձում եմ հարցումների, ուսումնասիրությունների միջոցով պարզել նախագահի հրամանագրերի իրականացման ընթացքը, խոչընդոտները: Ընդհանրապես՝ ի՞նչ հրամանագրերի, որոշումների կարիք է զգացվում, ի՞նչը կնպաստի հանրապետության տնտեսության ազատականացմանը, շուկայական հարաբերությունների զարգացմանը: Իբրեւ օրինակ կարող եմ նշել հայ վաճառականների միության հետ կապերը: Երբ նոր-նոր էր ձեւավորվում, հրավիրեցի ղեկավարությանը, հարկային տեսչության, առեւտրի նախարարության ներկայացուցիչներին, որպեսզի ճշտվեն անելիքները, ասենք, կոնկրետ օրինակով՝ հանրապետություն սննդի ներմուծման հարցում: Նախապատրաստական աշխատանքների արդյունքը եղավ ՀՀ նախագահի հրամանագիրը սննդամթերքի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին: Ինձ խորապես մտահոգում են երիտասարդների պրոբլեմները: Փաստորեն առայժմ երիտասարդների պրոբլեմների վերաբերյալ չկա պետական քաղաքականություն:

-Նկատի ունեք որեւէ երիտասարդական կազմակերպության ստեղծու՞մը:

-Ոչ միայն կազմակերպության: Փաստորեն երիտասարդության խնդիրները ինչ-ինչ պատճառներով անտեսվել են եւ անհրաժեշտ օգնությունը չի ցուցաբերվել: Արդեն որոշման նախագիծ է պատրաստվել ՀՀ նախագահի հրամանագրի համար, որը, հավանաբար, շուտով կստորագրվի:

-Կարո՞ղ եք որոշ փակագծեր բացել, ի՞նչ կոնկրետ առաջարկներ կան:

-Կարող եմ, չնայած հրամանագիրը լինելուց հետո խոսելն ավելի հեշտ է: Ընդհանուր գծերով հրամանագիրը նշանակելու է հոգատարություն երիտասարդության նկատմամբ: Ասենք՝ երիտասարդական տուրիզմի զարգացում, երիտասարդական մշակույթի, ստեղծագործ երիտասարդության, ուսանողների սոցիալական պայմանների բարելավում:

-Այդ ամենը նյութական հիմք պետք է ունենա: Ի վիճակի՞ է պետությունն այսօր նյութական ներդրումեր անել այդ ոլորտում:

-Եթե լինի մի օղակ, որ զբաղվի դրանով, նաեւ նյութական միջոցներ կհայթայթվեն: Որոշ նյութական միջոցներ մեր պայմաններում էլ կարելի է ձեռք բերել, որը չի արվում: Այդպիսի մի օղակ, հավանաբար, կստեղծվի եւ կզբաղվի զուտ երիտասարդության հարցերով: Կան բազմաթիվ պրոբլեմներ՝ սոցիալական, մասնագիտական, կրթական: Հույս ունեմ, որ դա բավականաչափ կօգնի երիտասարդությանը իր ուժերը պետականության ստեղծման գործընթացում ներդնելու առումով: Ես փորձում եմ ինչ-որ չափով օգնել հանրապետության նախագահին, կառավարությանը երիտասարդության սոցիալական, տնտեսական, մշակութային, գիտական, հոգեբանական եւ այլ պրոբլեմները անցման այս խառը շրջանում տեսանելի դարձնելու ու լուծումներ գտնելու ուղղությամբ:

-Հայաստանի ներկա վիճակի Ձեր գնահատականը, նկատի ունեմ՝ քաղաքականությունը, տնտեսությունը, պատերազմը:

-Եթե նայում ենք մեր մամուլը, հիմնականում ընդդիմադիր մամուլը, ամեն ինչ սեւ է: Հայաստանում ուղղակի մղձավանջ է, բոլորը մեռնում են, ովքեր չեն հասցնում մեռնել, գնում են: Եվ Հայաստանն արդեն կործանված է, կամ էլ, լավագույն դեպքում, կործանման եզրին է: Ես գտնում եմ, որ եթե չասեմ դավաճանություն, դա առնվազն հակաազգային, հակապետական տրամադրություններ է սերմանում ժողովրդի մեջ, հուսահատություն: Հավատազրկումը այսօր անբարո է: Եթե նայենք մեր հարեւաններին (երեւույթը համեմատության մեջ է ճանաչվում նաեւ), մենք համեմատաբար լավ վիճակում ենք (չնայած սոցիալ-տնտեսական ծայրահեղ դժվարություններին)՝ քան Վրաստանը, Ադրբեջանը թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական առումով: Վրաստանը փաստորեն կորցրեց Աբխազիան, Օսեթիան: Ադրբեջանը փաստորեն պարտվել է պատերազմում եւ կորցրել է Ղարաբաղը: Աստված գիտի՝ ինչ ընթացք կունենար պատերազմը, եթե Ադրբեջանում կայուն վիճակ լիներ, եթե անօրինական ճանապարհով իշխանության բռնազավթման փորձը չհաջողվեր ու չլիներ ապօրինի այդ հեղաշրջումների շարքը: Ի՞նչ տվեցին նոր պրեզիդենտներն ու կառավարությունները Ադրբեջանին: Պարտություն: Եվ հնարավորություն, որ արտաքին ուժերը միջամտեն երկրի ներքին գործերին: Այդպես եղավ Չեչնիայում, խմբային, անձնական փառասիրությունը հաղթեց ազգային շահերին, եւ դրսի միջամտությունը չուշացավ:

-Բայց Հայաստանն էլ դեռ չի գտել Ղարաբաղը, եթե ոչ դե ֆակտո, դե յուրե:

-Այս վիճակում, շրջափակման մեջ, չկա աշխարհում Հայաստանի նման մի պետություն, որը օդով կարողանա սնվել, օդով հաց բերել ու միաժամանակ հաղթել պատերազմում այնպիսի մի պետության, որը նավթային հզոր ռեսուրսներ ունի ու ճանապարհներ թե ծովում, թե ցամաքում: Սա իսկապես պետք է հրաշք համարել եւ, անշուշտ, մեծ է իշխանությունների աշխատանքը, որը ջանադրաբար սեւացնում է ընդդիմությունը: Բնական է, նախընտրական կամպանիա է, որը գնալով սրվելու է, լուտանքները, վարկաբեկումներն ավելանալու են, բայց դա պետության կառուցման համար շատ վտանգավոր ուղի է ընդդիմության կողմից ընտրված: Կա քաղաքակիրթ ճանապարհ, ընտրություններին ընդամենը ամիսներ են մնացել:

-Ավելի ճիշտ ու արդյունավետ ճանապարհ չէ՞ր լինի ոչ թե սեւացնել իշխանության արածը, այլ անել սեփական գործը՝ ի հակակշիռ պետությանը, ստեղծելով այլընտրանքի ավելի ռեալ հնարավորություն, քան «եթե մենք»-ը:

-Շատ դժվար է այս ծանր շրջանում պատասխանատվություն ստանձնելը: Ընդդիմությանը մի քանի անգամ առաջարկվել են տարբեր պաշտոններ, բայց շատ ավելի հեշտ է մի կողմ քաշվելն ու կողքից քննադատել-մեղադրելը:

-Ստացվում է այսպիսի պատկեր՝ բոլորն ասում են, որ արքան մերկ է, բայց ոչ ոք չի ուզում թել-ասեղ վերցնել ու արքային պատմուճան կարել: Թեեւ արքան մերկ էլ չէ

-Շատ դիպուկ պատկեր է, եւ արքան, իրոք, մերկ չէ, թերեւս այդ պատճառով էլ պատմուճան կարելու հարկ չկա: Ես կարծում եմ, որ իսկապես կա խաղաղության հեռանկարը, եւ այդ հեռանկարը բավականին տեսանելի-շոշափելի է: Ենթադրում եմ, որ ամենաշատը եւս մեկ ռազմական բախում կարող է լինել, եթե Ադրբեջանը համառի, դա հնարավոր է: Բայց հնարավոր է, որ իսկապես խաղաղարար ուժերը մտնեն կոնֆլիկտի տարածաշրջան եւ հաստատվի այդքան վաղուց սպասված խաղաղությունը: Կարծում եմ՝ ամենակարեւորը դա է: Երբ բաժանարար ուժերը մտնեն, կսկսվեն երկարատեւ բանակցությունները, բայց պատերազմն արդեն ավարտված կլինի: Մենք մեծ ու ռեալ սպասելիքներ ունենք ատոմակայանի վերագործարկումից: Ռեալ հաշվարկներով՝ մինչեւ փետրվարի վերջ, մարտի սկիզբ ատոմակայանը կգործարկվի: Դա, իհարկե, կախված է ֆինանսավորումից, եւ այդ միջոցները հիմնականում հայթայթվել են:

-Շնորհիվ ՌԴ օժանդակությա՞ն:

-Ոչ միայն: Կարծում եմ ու վստահ եմ, որ նշված ժամկետում ատոմակայանը կգործարկվի՝ տնտեսության համար իր ամենաբարենպաստ արդյունքներով, որ նաեւ սոցիալական շատ հարցեր կլուծի: Ինձ համար, խաղաղության հետ զուգահեռ, ամենակարեւոր խնդիրը Սահմանադրության ընդունումն է: Գտնում եմ, որ պետությունը առանց Հիմնական օրենքի չի կարող երկար գոյատեւել, մանավանդ քաղաքական այս իրավիճակում, երբ մեծ ու փոքր հարեւանները, այս աշխարհի բախտը վճռող հզորները ունեն ներքին ու արտաքին չլուծված խնդիրներ, երբ չեն հստակեցվել կամ վերաբաժանվել ազդեցության ոլորտները: Մեզ մնացել է մի վերջին ատամնասեղմումը, ամենափրկիչ համբերության եւս մի տառապալից, բայց կարճատեւ շրջան, որպեսզի կարողանանք նվաճել խաղաղությունը: Ադրբեջանը սրտատրոփ սպասում է, թե երբ են մեզանում սկսվելու ապակայունացումը, քաոսը:

-Կարծու՞մ եք, որ այս աշնանը Սահմանադրությունը կընդունվի:

-Հետեւելով սահմանադրական ընդլայնված հանձնաժողովի աշխատանքներին, կարծում եմ՝ դժվար է այս աշնանը հանրաքվե կազմակերպելը, ուղղակի ֆիզիկապես անհնար է ժամանակի մեջ տեղավորվելը: Կարծում եմ՝ Գերագույն խորհուրդը, հավանաբար հոկտեմբերի վերջին, կընդունի Սահմանադրությունը, որը գարնան սկզբին կդրվի հանրաքվեի: Բնական է, ընդդիմությանը ձեռնտու չէ Սահմանադրության ընդունումը, նրանք փորձում են առաջ մղել ընտրության մասին օրենքը եւ կփորձեն ընտրություններն առանց Սահմանադրության անցկացնել: Դա նրանց հույսեր է ներշնչում, թե կարող են Գերագույն խորհրդով փոխել պետական համակարգը: Սահմանադրություն չկա, ամրագրված չեն պետական կառավարման սկզբունքները, Գերագույն խորհուրդը կարող է եւ նախագահական համակարգի վերացման որոշում ընդունել, ստեղծել խորհրդարանական կամ վարչապետական կառավարման համակարգ, նշանակել վարչապետ ու նախարարներ: Դրա նախադեպը մենք ունենք՝ խորհրդարանը երկար ժամանակ փորձում էր նշանակել նախարարներ եւ կառավարությունը երկար ժամանակ չէր կազմավորվում, մինչեւ որ վարչապետին տրվեցին կառավարություն կազմելու արտակարգ լիազորություններ:

-Բայց այդ քաղաքականությունը երկրում կստեղծի անկայուն, հեղհեղուկ, անկառավարելի իրավիճակ, դա պետական հեղաշրջում է, չէ՞ որ ընդդիմությունն էլ միատարր ու միասնական չէ:  

-Դա կստեղծի պետության գոյության համար վտանգավոր իրավիճակ: Մենք միայնակ չենք աշխարհում, շրջապատված ենք հարեւաններով, որոնք չէի ասի, թե մեր մեծ բարեկամներն են: Ընդհանրապես կան արտաքին ուժեր՝ հարեւան ու ոչ հարեւան, որոնք շահագրգռված են, որ Հայաստանը ինչ-ինչ ազդեցությունների ոլորտում լինի, եւ լինի բնավ էլ ոչ անկախ: Այդպիսի ուժեր Հայաստանում էլ կան, հրապարակավ հայտարարում են իրենց գոյության մասին: Նկատի ունեմ կոմունիստական կուսակցությունը: Պատկերացնենք այսպիսի իրավիճակ՝ ներկա խորհրդարանն ընդունել է հողի սեփականաշնորհման մասին օրենքը: Առանց Սահմանադրության ընդունման՝ ընտրվում է նոր խորհրդարան, ասենք կոմունիստական կամ դաշնակցական, որը հանկարծ որոշում է կայացնում, որ հողը պետք է ազգայնացնել, այսինքն ոչ թե Ձեր ասած անկայուն վիճակն է ստեղծվում, այլ՝ պետական հեղաշրջման՝ 1917-ի Ռուսաստանի վիճակը, կամ պետք է կուլակաթափ անել, կամ քաղաքացիական պատերազմ է սկսվելու, որովհետեւ ժողովուրդը հողն այլեւս հեշտությամբ չի տա ոչ մեկին: Ստեղծվում է պարադոքսալ ու վտանգավոր վիճակ, որից խուսափելու ելքը Սահմանադրության ընդունումն է, որպեսզի այլեւս Գերագույն խորհուրդը չկարողանա ցանկացած ժամանակ փոխել կյանքի, ապրելու հիմնական օրենքները: Եթե անհրաժեշտություն լինի, Սահմանադրության դրույթներն էլ դոգմաներ չեն, ժամանակի հետ կարող են խմբագրվել կամ սրբագրվել միայն ու միայն համաժողովրդական հանրաքվեով: Այս առումով պետության գոյության համար չափազանց վտանգավոր է առանց Սահմանադրության ընտրությունների գնալը: Մյուս կողմից, եթե մենք ընդունենք Սահմանադրությունը, պետությունն ամրապնդվում է, ֆունկցիաները հստակ բաժանվում են, գործադիր իշխանությունն ավելի արդյունավետ է աշխատում:

-Փաստորեն՝ Սահմանադրության ընդունումով զուլալվում են ջրերը, եւ ձուկ որսալը դժվարանում է:

-Այո, իշխանության հասնելը դժվարանում է: Ահա ինչու ընդդիմությունը շտապում է, փորձում է ժողովրդական ալիք բարձրացնել եւ նրա ձեռքով հասնել իշխանության, նույնիսկ արյան գնով: Ամբողջ գաղտնիքն այս է, ժողովուրդը դա պետք է իմանա, հասկանա ու անի իր եզրակացությունները:

-Առաջիկա ընտրություններում, Ձեր կարծիքով, ի՞նչ հարաբերակցությամբ կտեղաբաշխվեն կուսակցությունները: Ձեր թեկնածությունը առաջադրելու՞ եք:

-Հիմա արդեն, թեեւ ոչ ֆորմալ կերպով, առաջանում են բլոկներ, որոնց կարելի է պայմանականորեն բաժանել աջերի կամ աջ ցենտրիստների եւ ձախերի՝ սոցիալիստների կամ կոմունիստամետների: Աջերը կամ աջ ցենտրիստները Քրիստոնեաժողովրդավարական միությունն է, ՀՌԱԿ-ը, ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, ԱԻՄ-ը   
(չնայած չմիացավ կուսակցությունների համատեղ հայտարարությանը), Հնչակյան կուսակցությունը, ՙՄտավորական Հայաստան՚ կուսակցությունը: Սրանք փաստորեն ձեւավորվող կամ ձեւավորվելիք բլոկի հիմնական ուժերն են: Բնականաբար, ասենք, սրանք երեւի թե կոալիցիոն բլոկներ են, բայց քաղաքականությունը պարադոքսների գիտություն է եւ դժվար է հիմա ասել կամ վստահորեն պնդել, թե ինչ քաղաքական տակտիկա կընտրվի: Ես կարծում եմ, որ այս բլոկների միջեւ, ձախերին ավելացրած դաշնակցությունը, ԱԺՄ-ն, կծավալվի ընտրապայքարը, եւ խորհրդարանում ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չի ունենա եւ դարձյալ բլոկները կորոշեն այս կամ այն հարցի ճակատագիրը: Չեմ կարծում որեւէ մեծ կուսակցություն բացարձակ մեծամասնություն ունենա:

-Իսկ եթե արդյունքում ստացվի ՌԴ Պետդումայի օրինա՞կը, որը ոչ մի կերպ չի կարողանում որոշումներ ընդունել:

-Մենք պետք է դրանից զգուշանանք: Եվ եթե Սահմանադրությունն ընդունվի, այդ հարցերը նույնպես կարգավորված են: Եթե խորհրդարանը երկար ժամանակ չկարողանա որոշումներ ընդունել, նախագահն իրավունք պետք է ունենա խորհրդարանը լուծարել եւ նոր ընտրություններ նշանակել: Ես կարծում եմ, այնուամենայնիվ, եթե մինչեւ հիմա մեր ժողովուրդը ազգային բարձր ինքնագիտակցության շնորհիվ թույլ չի տվել անկայունության վիճակ, որը կհանգեցներ քաղաքացիական պատերազմի, ինչպես Վրաստանում, եւ անօրինական ճանապարհով իշխանության բռնազավթում, այսուհետեւ էլ, կարծում եմ, ճիշտ կկողմնորոշվի: Մեր հարեւանների փորձը մենք արդեն ունենք, ժողովուրդը տեսնում է, որ, օրինակ, Վրաստանում եւ տնտեսական, եւ ռազմական վիճակը շատ ավելի վատ է, նարնց ազգային դրամը փաստորեն ոչինչ է, էժանագին թուղթ: Ես կարծում եմ՝ ժողովուրդը չի գնա այս վտանգավոր ճանապարհով, կզսպի նման նկրտումները եւ իսկապես 2-3 տարում Հայաստանը կկարողանա շտկել ուսերը, կարող ենք նույնիսկ խոսել երկրի հզորացման մասին:

-Իսկ Ձեր թեկնածությունը կառաջադրե՞ք:

-Չեմ կարծում: Եթե իմ ընկերները ինձ համոզեն, շրջապատը գտնի, որ իմ ուժերը դեռ պետք են, գուցե:

-Ձեր ներքին ձայնն ի՞նչ է ասում:

-Հակված չեմ, պարզապես ես ավելի ազատ մարդ եմ կաշխատեմ իմ հնարավորությունների, գիտելիքների չափով օգտակար լինել առանց պատգամավոր լինելու:

-Ի՞նչ հարաբերության մեջ են մարդն ու պաշտոնյան Ձեր պարագայում:

-Հաշտ: Կարծում եմ, երբեք խղճիս դեմ ոչինչ չեմ արել: Քաղաքական նկատառումներով ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում շրջաններում, ասում եմ այն, ինչ մտածում եմ ու անում եմ այն, ինչ իմ համոզմունքն է:

-Երկքաղաքացիության օրենքի մասին Ձեր կարծիքը:

-Երկքաղաքացիության օրենքը Հայաստանի համար վտանգավոր օրենք է եւ կարող է անհեթեթ վիճակներ ստեղծել: Դա այն հիմնական հանգուցային դրույթներից մեկն է, որի շուրջ ընթանում է ընդդիմության եւ Սահմանադրական հանձնաժողովի վեճը: Նրանք պահանջում են մտցնել երկքաղաքացիություն, ըստ որի արտասահմանի յուրաքանչյուր հայ մեխանիկորեն համարվում է Հայաստանի քաղաքացի: Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Բեյրութում ապրող հայը դառնում է ՀՀ քաղաքացի բոլոր իրավական հետեւանքներով, բոլոր իրավունքներով, այսինքն՝ ունի ընտրելու, ընտրվելու իրավունք: Ասենք, Փարիզում նստած հայը կարող է ընտրվել ՀՀ խորհրդարանի պատգամավոր կամ ընտրել ՀՀ նախագահ, եւ չունի ոչ մի պարտականություն: Նա չի ծառայելու հայկական բանակում, հարկերը չի մուծելու (հարկեր մուծում է այն պետությանը, որտեղ ապրում է), չունի ոչ մի պատասխանատվություն այս հողի համար, հայրենիքի համար, նա, իվերջո, օտար երկրի քաղաքացի է, նաեւ ինչ-որ տեղ այդ երկրի շահերի պաշտպանն է եւ չի բացառվում օտար թելադրանքի վտանգը մեր երկրի համար: Այդ դեպքում հայաստանաբնակ ժողովուրդը վերածվում է երկրորդ-երրորդական կարգի մարդկանց խմբի, որովհետեւ պատկերացրեք, դրսի մարդն իրավունք ունի հողի, սեփականության, տուն գնելու եւ կարող է, օրինակ, մի քաղաք գնել:

-Այդ օրենքի չընդունումը չի՞ պատնեշի գործարարների որոշակի կապիտալի մուտքը Հայաստան:

-Բոլորովին, որովհետեւ չկա այնպիսի պատնեշ, որ խանգարեր տարբեր երկրներում ապրող հայերին դառնալ ՀՀ քաղաքացի, թող գան ու այստեղ 2-3 տարի ապրեն՝ ինչքան կորոշվի ժամանակի ցենզով: Թող գան, ապրեն, ունենան այս հողի վրա ապրողների բոլոր իրավունքները: Նախագահը մասնավոր իրավունք ունի մեր պետության, մեր ժողովրդի համար իսկապես արժեքավոր մարդկանց՝ խոշոր գործարարների, մտավորականների, արվեստագետների շնորհել ՀՀ քաղաքացիություն: Դա օրենքով նախատեսված է: Կարծում եմ՝ բոլոր քաղաքակիրթ երկրներում էլ քաղաքացի կարող է համարվել նա, ով ապրում է այդ երկրում, այդ հողի վրա, կիսում է եւ հոգսերը, եւ հաջողությունները, եւ դառնությունները, եւ հաղթանակները, աշխատում է այս հողի համար, ծառայում է, պաշտպանում է  հայրենիքը, հաղթում կամ պարտվում է մյուսների հետ, իրավունք ունի ընտրելու եւ ընտրվելու: Այս իրողության հետ չեն ուզում հաշտվել ընդդիմության ներկայացրած Սահմանադրության կողմնակիցները: Ես գտնում եմ, որ միանշանակ Հայաստանի քաղաքացին պիտի ապրի Հայաստան երկրում ու կիսի ամբողջ երկրի ճկատագիրը:

-Երկիր Նաիրիի Ձեր ըմբռնումը եւ ի՞նչ կցանկանայիք ասել «Երկիր Նաիրիի» ընթերցողներին:

-Երկիր Նաիրին սիրելի, բազմաչարար, բարդ հասկացություն է, երբեմն իսկապես միֆ, ցնորք: Ցնորք կլինի Երկիր Նաիրին այնքան ժամանակ, քանի դեռ զուտ, ռեալ, հողեղեն մարդկային գաղափարախոսությունը չի ընդունվում ժողովրդի, քաղաքական գործիչների կողմից: Երկիր Նաիրին ցնորք կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կիշխի քաղաքական ռոմանտիկան: Այն գաղափարաբանությունը, որը մինչեւ 88-ը իշխել է մեր ժողովրդի, մեր մտավորականների մեջ, զուտ քաղաքական ռոմանտիկա է, եւ դրա պատճառով մենք մեծ կորուստներ ենք ունեցել:

Պահանջատիրությունը հետաքրքիր կատեգորիա է, բայց ոչ միշտ օգտակար: Պահանջատեր կարող է լինել նա, ով ուժ ունի ու հնարավորություններ, հենման կետ: Մենք միշտ փորձել ենք մեր մեծ երազը, մեր ծրագրերն իրականացնել ուրիշների միջոցով կամ մանկամիտ, անհող նկրտումներով ու պոռոտախոսությամբ վաստակել ենք անլուրջ ժողովրդի համբավ:

-Ինձ միշտ թվացել է, որ մեր մեծ երազն ունի խելոք գլուխ, ազնիվ սիրտ, հրաշալի հոգի, գեղեցիկ ու տխուր աչքեր, ճարտար ձեռքեր, բայց ոտքեր չունի, որի վրա կարող ենք հենվել ու քայլ անել մեր նպատակին ընդառաջ:

-Ոտքեր ունենալը, ուժը սեփական պետություն ունենալն է անպայման: 1918-20-ին, երբ ունեինք պետություն, դարձյալ մանկամիտ երեխայի պես փորձում էինք մեծամեծ պահանջներ դնել հզոր պետությունների առաջ ու առաջարկվածը չէինք ընդունում: Ինձ համար շատ տխուր է, որ Նուբար փաշան պահանջում էր ոչ միայն ծովից ծով Հայաստան, այլեւ Կիլիկյան Հայաստանը: Մեծ պետությունների համար դա անլուրջ էր: Եվ դա շատ ցավալի է մեզ համար: Դա մտածողության կերպ է, հիվանդ գաղափարաբանություն: Մենք պետք է ունենանք ուժեղ պետություն, որ Երկիր Նաիրին ցնորք չլինի, միֆ չլինի: Այս 30000 քառակուսի կիլոմետրը հզոր, ամուր, ինքնուրույն միավոր պիտի լինի, պետություն, որը կունենա իր ճանապարհները, կզարգացնի տնտեսությունն ու մշակույթը:

Միայն այս դեպքում ինչ-ինչ հարցեր կարող ենք բարձրացնել համաշխարհային հանրության առաջ եւ մեզ հետ հաշվի կնստեն: Պահանջատիրության, Հայ դատի ամբողջ աղմուկը, որ փորձում են ամրագրել Սահմանադրության մեջ, հին, ավանդական գաղափարաբանության իներցիոն մտածողությունն է, եւ, ես կարծում եմ՝ ժողովուրդը ուղղակի պետք է մերժի: Հայ դատը չի կարելի դնել պետական քաղաքականության հիմքում, դա նշանակում է պատերազմ հայտարարել աշխարհին այն պահին, երբ ի վիճակի չենք այդ պատերազմում հաղթել: Աշխարհը այդ դեպքում մեզ անլուրջ պետության տեղ կդնի պարզապես: Հիմա մենք, համենայն դեպս, հակառակ իմիջը ունենք աշխարհում որպես Այսրկովկասի ամենալուրջ պետության, որին կարող են վստահել, ֆինանսական խոշոր ներդրումներ կատարել:

-Ձեր սիրած փողոցը Երեւանում ո՞րն է:

-Սայաթ Նովան: Շատ ազատ է, այդ փողոցում կարողանում ես շնչել, լայնությունը, ազատությունը ինձ միշտ գրավել են:

-Ձեր սիրած թիվը:

-7:

-Գույնը:

-Կանաչը, սպիտակը:

-Երգը:

-Շատ բարդ է, սիրած երգեր շատ ունեմ:

-Ամենասիրածը:

-Իսկապես դժվարանում եմ ասել: Ինձ համար մեկ-մեկ երգում եմ Մշո դաշտի հին-հին երգերից:

-Ինձ հարց ունե՞ք:

-Դուք ի՞նչ եք մտածում Հայաստանի ապագայի մասին:

-Մշուշի միջից տեսիլ դյութական

-Դյութականը՝ հաստատ, բայց տեսիլ չէ Հայաստանը, առարկայական, հողեղեն երկիր է:

-Եթե ոչ Հայաստանում, որտե՞ղ կցանկանայիք ապրել:

-Ինչու՞ ոչ Հայաստանում: Ես այստեղ ծնվել եմ եւ միայն այստեղ պիտի ապրեմ: Մինչեւ վերջ:

-Չե՞ք կարոտել խմբագրի հացին:

-Անկեղծորեն՝ չէ: Հիմա չէ: Գուցե հետո այդ կարոտը լինի, գիշերվա անքնությունը, նոր համարի հոտը Այդ կարոտը կլինի: Բայց այս թերթերը, այս ոճը, այս լուտանքները ուղղակի հակակրանք են հարուցում լրագրության նկատմամբ ընդհանրապես:

-Նիցշեն ասում էր. «Որ բոլորը կարդալ գիտեն, վերացնում է գրելու ցանկությունը»:     

-Ուղղակի սարսափելի է: Երեւի հենց այդ տպավորությամբ առայժմ չեմ ուզում մտածել իսկ որեւէ թերթ հրատարակելու մասին:

-Գիրք գրելու ցանկություն չե՞ք ունենում:

-Միշտ: Բայց դա երկարատեւ աշխատանք է պահանջում:

-Օրագիր պահելու ցանկություն չե՞ք ունեցել, ուր գրեիք օրվա կարեւոր իրադարձությունները. տպավորությունները, խորհրդածությունները, դասերը:

-Մի ժամանակ պահում էի, հիմնականում խոհեր-խորհրդածություններ, տպավորություններ: Ափսոսում եմ, որ երկար ժամանակ է՝ թողել եմ օրագիրս:

-Մաղթում եմ նոր օրագրության սկիզբ եւ սկսված-սկսվելիք գործերի հաջող ավարտ:

Աշնան խաղաղ, մի քիչ ցուրտ օրը ջերմ ու բարի էր երեւում ՀՀ նախագահի խորհրդականի առանձնասենյակի պատուհանից: Նախագահական այգու ծառերը թվում էին տարաշխարհիկ, գեղեցիկ, խոստումնալից, թեեւ աշուն էր եւ ծառերը, հաստատ, նորից չէին ծաղկելու աշնանը: Իսկ քաղաքականության մեջ, կարծես, գարուն էր ու բարի կեսօր: Բարին ընդ մեզ ու աշխարհին:

***

1995-ին նա, այնուամենայնիվ, ընտրվեց պատգամավոր եւ եղավ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Բնականաբար, ես, որ լուսաբանում էի խորհրդարանի աշխատանքները, պարբերաբար հանդիպում էի նրան՝ խնդրելով մեկնաբանել ընթացիկ իրադարձությունները, երբեք չի մերժել: Հիմա, երբ կարդում էի այս հարցազրույցը, որ, իհարկե, միակը չէ, մտածում էի՝ ինչու՞ մենք չգնահատեցինք մեր հաղթանակը, ընդունեցինք իբրեւ ինքնին հասկանալի ու սովորական, ինչու՞ մենք չենք սիրում մեր երկիրը Չգիտեմ, մինչեւ հիմա չգիտեմ: Իմ սերունդը Ազատության հրապարակի ՇԵՓՈՐԸ համարել է անկախության խորհրդանիշներից մեկը, ու այդ ՇԵՓՈՐԸ մինչեւ հիմա կա մեր կյանքում

Սամվել Գեւորգյանը վախճանվեց 66 տարեկանում՝ 2014-ի հունիսի 17-ին, ուղեղի կաթվածից:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

1989-ին նա հիմնադրել եւ հրապարակում էր «Հայքը», իսկ 1989-ի «Հայքը» կարդացվում է նաեւ այսօր: 1989-ին չկար ինտերնետ, չկային սոցցանցեր, սայթեր, կային միայն թերթերը, ռադիոն ու հեռուստատեսությունը՝ երկու ալիքով, Երեւան, Մոսկվա: Այդպես «խավար» էլ ապրում էինք… Օրվա քաղաքական իրադարձությունների մասին իմանալու համար… գնում էինք օպերա, ավելի ճիշտ՝ Թատերական, ավելի ստույգ՝ Ազատության հրապարակ, որտեղ համարյա շուրջօրյա հանրահավաքներ էին 1988-ից, եւ օպերան մեր ամենամենաօնլայն լրատվամիջոցն էր, «Հայքը» օպերայի արտացոլումն էր: Ապրում էինք հեղափոխության մեջ ու չգիտեինք, որ հեղափոխականներ ենք: Որովհետեւ երբ փոխվում է ամեն ինչ՝ հասարակարգից՝ համակարգ, դու ո՞վ ես, որ չփոխվես: Եվ որովհետեւ համարյա ամբողջ Երեւանը (իսկ գուցե՝ Հայաստանը) ամբողջ շաբաթվա մեջ մի քանի անգամ լինում էր Ազատության հրապարակում, այն տպավորությունն էր, որ արդեն բոլորս իրար ճանաչում ենք: Համենայն դեպս՝ երբ գիշերվա 1-ին կամ 2-ին ուզում էիր տուն գնալ (իսկ ապրում էիր, ասենք, Նորքի զանգվածում կամ Զեյթունում), տաքսիստներն ու պատահական մարդիկ տանում էին ձրի ու ամբողջ ճանապարհին միտինգը շարունակվում էր… Այդպիսի ժամանակներ էին:

1994-ին Սամվել Գեւորգյանին հանդիպեցի Բաղրամյան 26-ում, նա նախագահի խորհրդականն էր, հարցազրույցը, որ տպագրվեց սեպտեմբերի 16-ին, «Երկիր Նաիրիում», վերնագրել էի «Ես ազատ մարդ եմ, կամ՝ քաղաքականություն կեսօրին»:

***

Սկսել է շուտ մթնել եւ ուշ էլ լուսանում է: Աշուն է: Զարմանալի, ինչպես ամեն աշուն: Սովորական, ինչպես տարվա ցանկացած եղանակ: Եվ, այնուհանդերձ, սա է մեր կյանքի ժամանակը՝ մեր եզակի օրն ու անկրկնելի ժամը, որ ապրում ենք երբեմն օրվա հոգսերում մոռացած այն մաքուրն ու միակը, որ գուցե հիմնականն է մեր կյանքում, հիմնականը, որ հնարավոր է դարձնում մեր գոյությունը ընդհանրապես: Իմ գործը լրագրությունն է ու անակնկալ ցրտած օրվա, զարմանալի, սովորական աշնան միջով ես գնում եմ հարցարույցի ՀՀ նախագահի խորհրդական Սամվել Գեւորգյանի հետ:

-Ո՞վ եք Դուք՝ թվեր, փաստեր:

-Ծնվել եմ Թալինի շրջանի Զարինջա գյուղում, 1948-ին: Միջնակարգն ավարտել եմ Էջմիածնում, 1966-ին, ընդունվել եմ համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ավարտել եմ 1971-ին: Մեկ տարի աշխատել եմ Բազմաբերդ գյուղի դպրոցում, 1972-73-ին Աշտարակի շրջանային թերթում: 1973-ին աշխատանքի եմ անցել հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, աշխատել եմ թղթակցից մինչեւ ինֆորմացիայի գլխավոր խմբագրության բաժնի վարիչ: Հետո սկսվեց արցախյան շարժումը: Մինչ այդ ես բնապահպանական շարժման մասնակից էի, ԱԻՄ-ի անդամ էի: 1973-ին ԱԻՄ-ի նախագահության հիմնադիր անդամներից եմ եղել: 88-ի փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1989-ին «Հայք» թերթի գլխավոր խմբագիր, 1990-ին՝ Գերագույն խորհրդի պատգամավոր, միաժամանակ մնացել եմ «Հայք» թերթում ու եղել եմ անկախ պետականության հանձնաժողովի անդամ:1991-ի դեկտեմբերին նշանակվել եմ հեռուստառադիոպետկոմի վարչության պետ, 1993-ի մարտին ազատվել եմ եւ ապրիլից ՀՀ նախագահի խորհրդական եմ: Համառոտ այսքանը:

-«Հայք», հեռուստառադիոպետկոմ, ՀՀ նախագահի խորհրդական՝ այս շղթայի յուրաքանչյուր օղակում Ձեր կատարած աշխատանքի Ձեր գնահատականը:

-Քաղաքական գործունեությամբ համարյա միշտ եմ զբաղվել, նպատակը միշտ եղել է հայոց պետականության վերականգնումը, անկախ պետություն ունենալը: Անշուշտ, տարբեր տարիներին եղել են պայքարի տարբեր մեթոդներ, այնուհանդերձ, որտեղ էլ աշխատել եմ, աշխատել եմ այդ նպատակադրումով: «Հայքը», եթե հիշում եք, տպագիր առաջին անկախ թերթն էր: Այն հախուռն օրերին ազատաբաղձությունը արդեն ժողովրդի մեջ իր արմատներն ուներ: Բայց եւ շատ դժվար էր, շատերը վախենում էին աշխատակցել «Հայքին», որովհետեւ 1989-ը դեռեւս կոմունիստական վարչակարգի շրջանն էր:

-Թեեւ դեռ գործում էր կոմունիստական մամուլի մենաշնորհը, «Հայքի» առաջին համարներն ուղղակի հրաշալի էին:

-Անշուշտ, դեռ գործում էր կոմունիստական մամուլի մենաշնորհը եւ «Հայքը» տպագրվում էր մեծ դժվարություններով, բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով: Ես իսկապես բավարարված եմ թերթի իմ աշխատանքով, որ տեւում էր գիշեր-ցերեկ, 3 հոգով էինք շաբաթաթերթը հրատարակում, բայց մյուս կողմից ունեինք հրաշալի թղթակիցներ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Կտրիճ Սարդարյանը, «Ղարաբաղ» կոմիտեի, վարչության անդամները:

- «Հայքն» այն ժամանակ ուներ նաեւ հրաշալի ընթերցող՝ գրեթե ողջ ժողովուրդը:

-Ժողովուրդը՝ այո, որովհետեւ նպատակի միասնություն կար, չկար քաղաքական ներկա խառնիճաղանջությունը, չկային բազմաթիվ կուսակցությունները: 2-3 կուսակցություն կար՝ ԱԻՄ-ը, կոմունիստները եւ ՀՀՇ-ն, որ նոր-նոր ձեւավորվում էր: Ամբողջությամբ վերցրած՝ «Հայքի» իմ աշխատանքից իսկապես գոհ եմ: Հարկավ, հիմա թվում է, որ ավելին կարելի էր անել: Այնուամենայնիվ, «Հայքն» ունեցավ իր պատմական դերը ժողովրդավարության ստեղծման գործում: Ունեցավ իր մեծ դերը ընտրությունների ժամանակ՝ նախընտրական իր ընտրապայքարով:

-Փաստորեն՝ «Հայքում» տպագրված ՀՀՇ-ի ցուցակներով ընտրվեց պատգամավորների մեծամասնությունը, այնպես որ «Հայքը» դարձավ յուրատեսակ «խորհրդարանի դրոշ», եթե կարելի է այդպես բանաձեւել:

-Հիմնականում՝ այո, ես հիշում եմ, որ զանգահարում-հարցնում էին՝ այս մարդը կա՞ «Հայքի» ցուցակներում, եթե այո, ուրեմն կքվեարկենք: Այսօրվա գերքաղաքականացված մթնոլորտում գուցե տարօրինակ թվա 90-ի ՀՀՇ ղեկավարության լայնախոհությունը, սակայն փաստ է, որ ՀՀՇ-ի ցուցակներում ընդգրկվեցին նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, եւ պառլամենտական ընդդիմության մեծ մասն անցել է այդ ցուցակներով: Մի խոսքով՝ «Հայքն» այն ժամանակ նշանակում էր ամբողջ մի կազմակերպություն, որը դեռ իր կառույցները չուներ, ուստի թերթը այդ կազմակերպության եւ կառույցն էր, եւ դեմքը: Հեռուստապետվարչությունում ես երկար տարիներ աշխատել էի, ներքին խոհանոցից մինչեւ կառուցվածքային խնդիրներ ինձ համար պարզ էին, տեսանելի: Ես իմ աշխատանքի պրոֆեսիոնալ պատկերացումն ունեի, սկսեցի, եւ, կարծում եմ, բավականին հաջողությունների հասա, որոշակի փոփոխություններ եղան ինքնուրույն դարձնելու վարչության օղակները՝ դրանք դուրս բերելու վարչական դիկտատից: Զբաղվում էի նաեւ տեխնիկական վերազինման հարցերով, եղած դժվարին պայմաններում ինչ-որ բաներ ձեռք բերելով, բայց մեկ տարին, իրոք, կարճ ժամանակ էր որոշակի արդյունքներ ստանալու համար, եւ փաստորեն հոգեբանորեն, գաղափարական, տեխնիկական առումներով քանդված կառույցը ոտքի կանգնեցնելու ու բոլոր ծրագրերը իրագործելու ժամանակ չեղավ: Ինչ-ինչ պատճառներով, որոնց մասին, կարծում եմ, խոսելու հարկ չկա, ես հեռացա հեռուստառադիոպետվարչությունից: Քանի որ գաղափարական աշխատանքի տարբեր ծրագրեր ունեի, այդ ծրագրերը փորձում եմ իրականացնել որպես ՀՀ նախագահի խորհրդական:

-Իբրեւ ՀՀ նախագահի խորհրդական՝ ի՞նչ ոլորտներով եք զբաղվում:

-Ներքաղաքական խնդիրներով, սոցիալական հարցերով: Երեւի նրանք, ովքեր կկարդան այս հարցազրույցը, կվկայեն, որ ես չափազանց շատ մարդկանց եմ ընդունում ամենատարբեր բնույթի բողոքներով, առաջարկություններով եւ փորձում եմ ինչ-որ չափով օգնել նրանց, փորձում եմ հարցումների, ուսումնասիրությունների միջոցով պարզել նախագահի հրամանագրերի իրականացման ընթացքը, խոչընդոտները: Ընդհանրապես՝ ի՞նչ հրամանագրերի, որոշումների կարիք է զգացվում, ի՞նչը կնպաստի հանրապետության տնտեսության ազատականացմանը, շուկայական հարաբերությունների զարգացմանը: Իբրեւ օրինակ կարող եմ նշել հայ վաճառականների միության հետ կապերը: Երբ նոր-նոր էր ձեւավորվում, հրավիրեցի ղեկավարությանը, հարկային տեսչության, առեւտրի նախարարության ներկայացուցիչներին, որպեսզի ճշտվեն անելիքները, ասենք, կոնկրետ օրինակով՝ հանրապետություն սննդի ներմուծման հարցում: Նախապատրաստական աշխատանքների արդյունքը եղավ ՀՀ նախագահի հրամանագիրը սննդամթերքի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին: Ինձ խորապես մտահոգում են երիտասարդների պրոբլեմները: Փաստորեն առայժմ երիտասարդների պրոբլեմների վերաբերյալ չկա պետական քաղաքականություն:

-Նկատի ունեք որեւէ երիտասարդական կազմակերպության ստեղծու՞մը:

-Ոչ միայն կազմակերպության: Փաստորեն երիտասարդության խնդիրները ինչ-ինչ պատճառներով անտեսվել են եւ անհրաժեշտ օգնությունը չի ցուցաբերվել: Արդեն որոշման նախագիծ է պատրաստվել ՀՀ նախագահի հրամանագրի համար, որը, հավանաբար, շուտով կստորագրվի:

-Կարո՞ղ եք որոշ փակագծեր բացել, ի՞նչ կոնկրետ առաջարկներ կան:

-Կարող եմ, չնայած հրամանագիրը լինելուց հետո խոսելն ավելի հեշտ է: Ընդհանուր գծերով հրամանագիրը նշանակելու է հոգատարություն երիտասարդության նկատմամբ: Ասենք՝ երիտասարդական տուրիզմի զարգացում, երիտասարդական մշակույթի, ստեղծագործ երիտասարդության, ուսանողների սոցիալական պայմանների բարելավում:

-Այդ ամենը նյութական հիմք պետք է ունենա: Ի վիճակի՞ է պետությունն այսօր նյութական ներդրումեր անել այդ ոլորտում:

-Եթե լինի մի օղակ, որ զբաղվի դրանով, նաեւ նյութական միջոցներ կհայթայթվեն: Որոշ նյութական միջոցներ մեր պայմաններում էլ կարելի է ձեռք բերել, որը չի արվում: Այդպիսի մի օղակ, հավանաբար, կստեղծվի եւ կզբաղվի զուտ երիտասարդության հարցերով: Կան բազմաթիվ պրոբլեմներ՝ սոցիալական, մասնագիտական, կրթական: Հույս ունեմ, որ դա բավականաչափ կօգնի երիտասարդությանը իր ուժերը պետականության ստեղծման գործընթացում ներդնելու առումով: Ես փորձում եմ ինչ-որ չափով օգնել հանրապետության նախագահին, կառավարությանը երիտասարդության սոցիալական, տնտեսական, մշակութային, գիտական, հոգեբանական եւ այլ պրոբլեմները անցման այս խառը շրջանում տեսանելի դարձնելու ու լուծումներ գտնելու ուղղությամբ:

-Հայաստանի ներկա վիճակի Ձեր գնահատականը, նկատի ունեմ՝ քաղաքականությունը, տնտեսությունը, պատերազմը:

-Եթե նայում ենք մեր մամուլը, հիմնականում ընդդիմադիր մամուլը, ամեն ինչ սեւ է: Հայաստանում ուղղակի մղձավանջ է, բոլորը մեռնում են, ովքեր չեն հասցնում մեռնել, գնում են: Եվ Հայաստանն արդեն կործանված է, կամ էլ, լավագույն դեպքում, կործանման եզրին է: Ես գտնում եմ, որ եթե չասեմ դավաճանություն, դա առնվազն հակաազգային, հակապետական տրամադրություններ է սերմանում ժողովրդի մեջ, հուսահատություն: Հավատազրկումը այսօր անբարո է: Եթե նայենք մեր հարեւաններին (երեւույթը համեմատության մեջ է ճանաչվում նաեւ), մենք համեմատաբար լավ վիճակում ենք (չնայած սոցիալ-տնտեսական ծայրահեղ դժվարություններին)՝ քան Վրաստանը, Ադրբեջանը թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական առումով: Վրաստանը փաստորեն կորցրեց Աբխազիան, Օսեթիան: Ադրբեջանը փաստորեն պարտվել է պատերազմում եւ կորցրել է Ղարաբաղը: Աստված գիտի՝ ինչ ընթացք կունենար պատերազմը, եթե Ադրբեջանում կայուն վիճակ լիներ, եթե անօրինական ճանապարհով իշխանության բռնազավթման փորձը չհաջողվեր ու չլիներ ապօրինի այդ հեղաշրջումների շարքը: Ի՞նչ տվեցին նոր պրեզիդենտներն ու կառավարությունները Ադրբեջանին: Պարտություն: Եվ հնարավորություն, որ արտաքին ուժերը միջամտեն երկրի ներքին գործերին: Այդպես եղավ Չեչնիայում, խմբային, անձնական փառասիրությունը հաղթեց ազգային շահերին, եւ դրսի միջամտությունը չուշացավ:

-Բայց Հայաստանն էլ դեռ չի գտել Ղարաբաղը, եթե ոչ դե ֆակտո, դե յուրե:

-Այս վիճակում, շրջափակման մեջ, չկա աշխարհում Հայաստանի նման մի պետություն, որը օդով կարողանա սնվել, օդով հաց բերել ու միաժամանակ հաղթել պատերազմում այնպիսի մի պետության, որը նավթային հզոր ռեսուրսներ ունի ու ճանապարհներ թե ծովում, թե ցամաքում: Սա իսկապես պետք է հրաշք համարել եւ, անշուշտ, մեծ է իշխանությունների աշխատանքը, որը ջանադրաբար սեւացնում է ընդդիմությունը: Բնական է, նախընտրական կամպանիա է, որը գնալով սրվելու է, լուտանքները, վարկաբեկումներն ավելանալու են, բայց դա պետության կառուցման համար շատ վտանգավոր ուղի է ընդդիմության կողմից ընտրված: Կա քաղաքակիրթ ճանապարհ, ընտրություններին ընդամենը ամիսներ են մնացել:

-Ավելի ճիշտ ու արդյունավետ ճանապարհ չէ՞ր լինի ոչ թե սեւացնել իշխանության արածը, այլ անել սեփական գործը՝ ի հակակշիռ պետությանը, ստեղծելով այլընտրանքի ավելի ռեալ հնարավորություն, քան «եթե մենք…»-ը:

-Շատ դժվար է այս ծանր շրջանում պատասխանատվություն ստանձնելը: Ընդդիմությանը մի քանի անգամ առաջարկվել են տարբեր պաշտոններ, բայց շատ ավելի հեշտ է մի կողմ քաշվելն ու կողքից քննադատել-մեղադրելը:

-Ստացվում է այսպիսի պատկեր՝ բոլորն ասում են, որ արքան մերկ է, բայց ոչ ոք չի ուզում թել-ասեղ վերցնել ու արքային պատմուճան կարել: Թեեւ արքան մերկ էլ չէ…

-Շատ դիպուկ պատկեր է, եւ արքան, իրոք, մերկ չէ, թերեւս այդ պատճառով էլ պատմուճան կարելու հարկ չկա: Ես կարծում եմ, որ իսկապես կա խաղաղության հեռանկարը, եւ այդ հեռանկարը բավականին տեսանելի-շոշափելի է: Ենթադրում եմ, որ ամենաշատը եւս մեկ ռազմական բախում կարող է լինել, եթե Ադրբեջանը համառի, դա հնարավոր է: Բայց հնարավոր է, որ իսկապես խաղաղարար ուժերը մտնեն կոնֆլիկտի տարածաշրջան եւ հաստատվի այդքան վաղուց սպասված խաղաղությունը: Կարծում եմ՝ ամենակարեւորը դա է: Երբ բաժանարար ուժերը մտնեն, կսկսվեն երկարատեւ բանակցությունները, բայց պատերազմն արդեն ավարտված կլինի: Մենք մեծ ու ռեալ սպասելիքներ ունենք ատոմակայանի վերագործարկումից: Ռեալ հաշվարկներով՝ մինչեւ փետրվարի վերջ, մարտի սկիզբ ատոմակայանը կգործարկվի: Դա, իհարկե, կախված է ֆինանսավորումից, եւ այդ միջոցները հիմնականում հայթայթվել են:

-Շնորհիվ ՌԴ օժանդակությա՞ն:

-Ոչ միայն: Կարծում եմ ու վստահ եմ, որ նշված ժամկետում ատոմակայանը կգործարկվի՝ տնտեսության համար իր ամենաբարենպաստ արդյունքներով, որ նաեւ սոցիալական շատ հարցեր կլուծի: Ինձ համար, խաղաղության հետ զուգահեռ, ամենակարեւոր խնդիրը Սահմանադրության ընդունումն է: Գտնում եմ, որ պետությունը առանց Հիմնական օրենքի չի կարող երկար գոյատեւել, մանավանդ քաղաքական այս իրավիճակում, երբ մեծ ու փոքր հարեւանները, այս աշխարհի բախտը վճռող հզորները ունեն ներքին ու արտաքին չլուծված խնդիրներ, երբ չեն հստակեցվել կամ վերաբաժանվել ազդեցության ոլորտները: Մեզ մնացել է մի վերջին ատամնասեղմումը, ամենափրկիչ համբերության եւս մի տառապալից, բայց կարճատեւ շրջան, որպեսզի կարողանանք նվաճել խաղաղությունը: Ադրբեջանը սրտատրոփ սպասում է, թե երբ են մեզանում սկսվելու ապակայունացումը, քաոսը:

-Կարծու՞մ եք, որ այս աշնանը Սահմանադրությունը կընդունվի:

-Հետեւելով սահմանադրական ընդլայնված հանձնաժողովի աշխատանքներին, կարծում եմ՝ դժվար է այս աշնանը հանրաքվե կազմակերպելը, ուղղակի ֆիզիկապես անհնար է ժամանակի մեջ տեղավորվելը: Կարծում եմ՝ Գերագույն խորհուրդը, հավանաբար հոկտեմբերի վերջին, կընդունի Սահմանադրությունը, որը գարնան սկզբին կդրվի հանրաքվեի: Բնական է, ընդդիմությանը ձեռնտու չէ Սահմանադրության ընդունումը, նրանք փորձում են առաջ մղել ընտրության մասին օրենքը եւ կփորձեն ընտրություններն առանց Սահմանադրության անցկացնել: Դա նրանց հույսեր է ներշնչում, թե կարող են Գերագույն խորհրդով փոխել պետական համակարգը: Սահմանադրություն չկա, ամրագրված չեն պետական կառավարման սկզբունքները, Գերագույն խորհուրդը կարող է եւ նախագահական համակարգի վերացման որոշում ընդունել, ստեղծել խորհրդարանական կամ վարչապետական կառավարման համակարգ, նշանակել վարչապետ ու նախարարներ: Դրա նախադեպը մենք ունենք՝ խորհրդարանը երկար ժամանակ փորձում էր նշանակել նախարարներ եւ կառավարությունը երկար ժամանակ չէր կազմավորվում, մինչեւ որ վարչապետին տրվեցին կառավարություն կազմելու արտակարգ լիազորություններ:

-Բայց այդ քաղաքականությունը երկրում կստեղծի անկայուն, հեղհեղուկ, անկառավարելի իրավիճակ, դա պետական հեղաշրջում է, չէ՞ որ ընդդիմությունն էլ միատարր ու միասնական չէ:  

-Դա կստեղծի պետության գոյության համար վտանգավոր իրավիճակ: Մենք միայնակ չենք աշխարհում, շրջապատված ենք հարեւաններով, որոնք չէի ասի, թե մեր մեծ բարեկամներն են: Ընդհանրապես կան արտաքին ուժեր՝ հարեւան ու ոչ հարեւան, որոնք շահագրգռված են, որ Հայաստանը ինչ-ինչ ազդեցությունների ոլորտում լինի, եւ լինի բնավ էլ ոչ անկախ: Այդպիսի ուժեր Հայաստանում էլ կան, հրապարակավ հայտարարում են իրենց գոյության մասին: Նկատի ունեմ կոմունիստական կուսակցությունը: Պատկերացնենք այսպիսի իրավիճակ՝ ներկա խորհրդարանն ընդունել է հողի սեփականաշնորհման մասին օրենքը: Առանց Սահմանադրության ընդունման՝ ընտրվում է նոր խորհրդարան, ասենք կոմունիստական կամ դաշնակցական, որը հանկարծ որոշում է կայացնում, որ հողը պետք է ազգայնացնել, այսինքն ոչ թե Ձեր ասած անկայուն վիճակն է ստեղծվում, այլ՝ պետական հեղաշրջման՝ 1917-ի Ռուսաստանի վիճակը, կամ պետք է կուլակաթափ անել, կամ քաղաքացիական պատերազմ է սկսվելու, որովհետեւ ժողովուրդը հողն այլեւս հեշտությամբ չի տա ոչ մեկին: Ստեղծվում է պարադոքսալ ու վտանգավոր վիճակ, որից խուսափելու ելքը Սահմանադրության ընդունումն է, որպեսզի այլեւս Գերագույն խորհուրդը չկարողանա ցանկացած ժամանակ փոխել կյանքի, ապրելու հիմնական օրենքները: Եթե անհրաժեշտություն լինի, Սահմանադրության դրույթներն էլ դոգմաներ չեն, ժամանակի հետ կարող են խմբագրվել կամ սրբագրվել միայն ու միայն համաժողովրդական հանրաքվեով: Այս առումով պետության գոյության համար չափազանց վտանգավոր է առանց Սահմանադրության ընտրությունների գնալը: Մյուս կողմից, եթե մենք ընդունենք Սահմանադրությունը, պետությունն ամրապնդվում է, ֆունկցիաները հստակ բաժանվում են, գործադիր իշխանությունն ավելի արդյունավետ է աշխատում:

-Փաստորեն՝ Սահմանադրության ընդունումով զուլալվում են ջրերը, եւ ձուկ որսալը դժվարանում է:

-Այո, իշխանության հասնելը դժվարանում է: Ահա ինչու ընդդիմությունը շտապում է, փորձում է ժողովրդական ալիք բարձրացնել եւ նրա ձեռքով հասնել իշխանության, նույնիսկ արյան գնով: Ամբողջ գաղտնիքն այս է, ժողովուրդը դա պետք է իմանա, հասկանա ու անի իր եզրակացությունները:

-Առաջիկա ընտրություններում, Ձեր կարծիքով, ի՞նչ հարաբերակցությամբ կտեղաբաշխվեն կուսակցությունները: Ձեր թեկնածությունը առաջադրելու՞ եք:

-Հիմա արդեն, թեեւ ոչ ֆորմալ կերպով, առաջանում են բլոկներ, որոնց կարելի է պայմանականորեն բաժանել աջերի կամ աջ ցենտրիստների եւ ձախերի՝ սոցիալիստների կամ կոմունիստամետների: Աջերը կամ աջ ցենտրիստները Քրիստոնեաժողովրդավարական միությունն է, ՀՌԱԿ-ը, ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, ԱԻՄ-ը   
(չնայած չմիացավ կուսակցությունների համատեղ հայտարարությանը), Հնչակյան կուսակցությունը, ՙՄտավորական Հայաստան՚ կուսակցությունը: Սրանք փաստորեն ձեւավորվող կամ ձեւավորվելիք բլոկի հիմնական ուժերն են: Բնականաբար, ասենք, սրանք երեւի թե կոալիցիոն բլոկներ են, բայց քաղաքականությունը պարադոքսների գիտություն է եւ դժվար է հիմա ասել կամ վստահորեն պնդել, թե ինչ քաղաքական տակտիկա կընտրվի: Ես կարծում եմ, որ այս բլոկների միջեւ, ձախերին ավելացրած դաշնակցությունը, ԱԺՄ-ն, կծավալվի ընտրապայքարը, եւ խորհրդարանում ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չի ունենա եւ դարձյալ բլոկները կորոշեն այս կամ այն հարցի ճակատագիրը: Չեմ կարծում որեւէ մեծ կուսակցություն բացարձակ մեծամասնություն ունենա:

-Իսկ եթե արդյունքում ստացվի ՌԴ Պետդումայի օրինա՞կը, որը ոչ մի կերպ չի կարողանում որոշումներ ընդունել:

-Մենք պետք է դրանից զգուշանանք: Եվ եթե Սահմանադրությունն ընդունվի, այդ հարցերը նույնպես կարգավորված են: Եթե խորհրդարանը երկար ժամանակ չկարողանա որոշումներ ընդունել, նախագահն իրավունք պետք է ունենա խորհրդարանը լուծարել եւ նոր ընտրություններ նշանակել: Ես կարծում եմ, այնուամենայնիվ, եթե մինչեւ հիմա մեր ժողովուրդը ազգային բարձր ինքնագիտակցության շնորհիվ թույլ չի տվել անկայունության վիճակ, որը կհանգեցներ քաղաքացիական պատերազմի, ինչպես Վրաստանում, եւ անօրինական ճանապարհով իշխանության բռնազավթում, այսուհետեւ էլ, կարծում եմ, ճիշտ կկողմնորոշվի: Մեր հարեւանների փորձը մենք արդեն ունենք, ժողովուրդը տեսնում է, որ, օրինակ, Վրաստանում եւ տնտեսական, եւ ռազմական վիճակը շատ ավելի վատ է, նարնց ազգային դրամը փաստորեն ոչինչ է, էժանագին թուղթ: Ես կարծում եմ՝ ժողովուրդը չի գնա այս վտանգավոր ճանապարհով, կզսպի նման նկրտումները եւ իսկապես 2-3 տարում Հայաստանը կկարողանա շտկել ուսերը, կարող ենք նույնիսկ խոսել երկրի հզորացման մասին:

-Իսկ Ձեր թեկնածությունը կառաջադրե՞ք:

-Չեմ կարծում: Եթե իմ ընկերները ինձ համոզեն, շրջապատը գտնի, որ իմ ուժերը դեռ պետք են, գուցե:

-Ձեր ներքին ձայնն ի՞նչ է ասում:

-Հակված չեմ, պարզապես ես ավելի ազատ մարդ եմ կաշխատեմ իմ հնարավորությունների, գիտելիքների չափով օգտակար լինել առանց պատգամավոր լինելու:

-Ի՞նչ հարաբերության մեջ են մարդն ու պաշտոնյան Ձեր պարագայում:

-Հաշտ: Կարծում եմ, երբեք խղճիս դեմ ոչինչ չեմ արել: Քաղաքական նկատառումներով ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում շրջաններում, ասում եմ այն, ինչ մտածում եմ ու անում եմ այն, ինչ իմ համոզմունքն է:

-Երկքաղաքացիության օրենքի մասին Ձեր կարծիքը:

-Երկքաղաքացիության օրենքը Հայաստանի համար վտանգավոր օրենք է եւ կարող է անհեթեթ վիճակներ ստեղծել: Դա այն հիմնական հանգուցային դրույթներից մեկն է, որի շուրջ ընթանում է ընդդիմության եւ Սահմանադրական հանձնաժողովի վեճը: Նրանք պահանջում են մտցնել երկքաղաքացիություն, ըստ որի արտասահմանի յուրաքանչյուր հայ մեխանիկորեն համարվում է Հայաստանի քաղաքացի: Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Բեյրութում ապրող հայը դառնում է ՀՀ քաղաքացի բոլոր իրավական հետեւանքներով, բոլոր իրավունքներով, այսինքն՝ ունի ընտրելու, ընտրվելու իրավունք: Ասենք, Փարիզում նստած հայը կարող է ընտրվել ՀՀ խորհրդարանի պատգամավոր կամ ընտրել ՀՀ նախագահ, եւ չունի ոչ մի պարտականություն: Նա չի ծառայելու հայկական բանակում, հարկերը չի մուծելու (հարկեր մուծում է այն պետությանը, որտեղ ապրում է), չունի ոչ մի պատասխանատվություն այս հողի համար, հայրենիքի համար, նա, իվերջո, օտար երկրի քաղաքացի է, նաեւ ինչ-որ տեղ այդ երկրի շահերի պաշտպանն է եւ չի բացառվում օտար թելադրանքի վտանգը մեր երկրի համար: Այդ դեպքում հայաստանաբնակ ժողովուրդը վերածվում է երկրորդ-երրորդական կարգի մարդկանց խմբի, որովհետեւ պատկերացրեք, դրսի մարդն իրավունք ունի հողի, սեփականության, տուն գնելու եւ կարող է, օրինակ, մի քաղաք գնել:

-Այդ օրենքի չընդունումը չի՞ պատնեշի գործարարների որոշակի կապիտալի մուտքը Հայաստան:

-Բոլորովին, որովհետեւ չկա այնպիսի պատնեշ, որ խանգարեր տարբեր երկրներում ապրող հայերին դառնալ ՀՀ քաղաքացի, թող գան ու այստեղ 2-3 տարի ապրեն՝ ինչքան կորոշվի ժամանակի ցենզով: Թող գան, ապրեն, ունենան այս հողի վրա ապրողների բոլոր իրավունքները: Նախագահը մասնավոր իրավունք ունի մեր պետության, մեր ժողովրդի համար իսկապես արժեքավոր մարդկանց՝ խոշոր գործարարների, մտավորականների, արվեստագետների շնորհել ՀՀ քաղաքացիություն: Դա օրենքով նախատեսված է: Կարծում եմ՝ բոլոր քաղաքակիրթ երկրներում էլ քաղաքացի կարող է համարվել նա, ով ապրում է այդ երկրում, այդ հողի վրա, կիսում է եւ հոգսերը, եւ հաջողությունները, եւ դառնությունները, եւ հաղթանակները, աշխատում է այս հողի համար, ծառայում է, պաշտպանում է  հայրենիքը, հաղթում կամ պարտվում է մյուսների հետ, իրավունք ունի ընտրելու եւ ընտրվելու: Այս իրողության հետ չեն ուզում հաշտվել ընդդիմության ներկայացրած Սահմանադրության կողմնակիցները: Ես գտնում եմ, որ միանշանակ Հայաստանի քաղաքացին պիտի ապրի Հայաստան երկրում ու կիսի ամբողջ երկրի ճկատագիրը:

-Երկիր Նաիրիի Ձեր ըմբռնումը եւ ի՞նչ կցանկանայիք ասել «Երկիր Նաիրիի» ընթերցողներին:

-Երկիր Նաիրին սիրելի, բազմաչարար, բարդ հասկացություն է, երբեմն իսկապես միֆ, ցնորք: Ցնորք կլինի Երկիր Նաիրին այնքան ժամանակ, քանի դեռ զուտ, ռեալ, հողեղեն մարդկային գաղափարախոսությունը չի ընդունվում ժողովրդի, քաղաքական գործիչների կողմից: Երկիր Նաիրին ցնորք կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կիշխի քաղաքական ռոմանտիկան: Այն գաղափարաբանությունը, որը մինչեւ 88-ը իշխել է մեր ժողովրդի, մեր մտավորականների մեջ, զուտ քաղաքական ռոմանտիկա է, եւ դրա պատճառով մենք մեծ կորուստներ ենք ունեցել:

Պահանջատիրությունը հետաքրքիր կատեգորիա է, բայց ոչ միշտ օգտակար: Պահանջատեր կարող է լինել նա, ով ուժ ունի ու հնարավորություններ, հենման կետ: Մենք միշտ փորձել ենք մեր մեծ երազը, մեր ծրագրերն իրականացնել ուրիշների միջոցով կամ մանկամիտ, անհող նկրտումներով ու պոռոտախոսությամբ վաստակել ենք անլուրջ ժողովրդի համբավ:

-Ինձ միշտ թվացել է, որ մեր մեծ երազն ունի խելոք գլուխ, ազնիվ սիրտ, հրաշալի հոգի, գեղեցիկ ու տխուր աչքեր, ճարտար ձեռքեր, բայց ոտքեր չունի, որի վրա կարող ենք հենվել ու քայլ անել մեր նպատակին ընդառաջ:

-Ոտքեր ունենալը, ուժը սեփական պետություն ունենալն է անպայման: 1918-20-ին, երբ ունեինք պետություն, դարձյալ մանկամիտ երեխայի պես փորձում էինք մեծամեծ պահանջներ դնել հզոր պետությունների առաջ ու առաջարկվածը չէինք ընդունում: Ինձ համար շատ տխուր է, որ Նուբար փաշան պահանջում էր ոչ միայն ծովից ծով Հայաստան, այլեւ Կիլիկյան Հայաստանը: Մեծ պետությունների համար դա անլուրջ էր: Եվ դա շատ ցավալի է մեզ համար: Դա մտածողության կերպ է, հիվանդ գաղափարաբանություն: Մենք պետք է ունենանք ուժեղ պետություն, որ Երկիր Նաիրին ցնորք չլինի, միֆ չլինի: Այս 30000 քառակուսի կիլոմետրը հզոր, ամուր, ինքնուրույն միավոր պիտի լինի, պետություն, որը կունենա իր ճանապարհները, կզարգացնի տնտեսությունն ու մշակույթը:

Միայն այս դեպքում ինչ-ինչ հարցեր կարող ենք բարձրացնել համաշխարհային հանրության առաջ եւ մեզ հետ հաշվի կնստեն: Պահանջատիրության, Հայ դատի ամբողջ աղմուկը, որ փորձում են ամրագրել Սահմանադրության մեջ, հին, ավանդական գաղափարաբանության իներցիոն մտածողությունն է, եւ, ես կարծում եմ՝ ժողովուրդը ուղղակի պետք է մերժի: Հայ դատը չի կարելի դնել պետական քաղաքականության հիմքում, դա նշանակում է պատերազմ հայտարարել աշխարհին այն պահին, երբ ի վիճակի չենք այդ պատերազմում հաղթել: Աշխարհը այդ դեպքում մեզ անլուրջ պետության տեղ կդնի պարզապես: Հիմա մենք, համենայն դեպս, հակառակ իմիջը ունենք աշխարհում որպես Այսրկովկասի ամենալուրջ պետության, որին կարող են վստահել, ֆինանսական խոշոր ներդրումներ կատարել:

-Ձեր սիրած փողոցը Երեւանում ո՞րն է:

-Սայաթ Նովան: Շատ ազատ է, այդ փողոցում կարողանում ես շնչել, լայնությունը, ազատությունը ինձ միշտ գրավել են:

-Ձեր սիրած թիվը:

-7:

-Գույնը:

-Կանաչը, սպիտակը:

-Երգը:

-Շատ բարդ է, սիրած երգեր շատ ունեմ:

-Ամենասիրածը:

-Իսկապես դժվարանում եմ ասել: Ինձ համար մեկ-մեկ երգում եմ Մշո դաշտի հին-հին երգերից:

-Ինձ հարց ունե՞ք:

-Դուք ի՞նչ եք մտածում Հայաստանի ապագայի մասին:

-Մշուշի միջից տեսիլ դյութական…

-Դյութականը՝ հաստատ, բայց տեսիլ չէ Հայաստանը, առարկայական, հողեղեն երկիր է:

-Եթե ոչ Հայաստանում, որտե՞ղ կցանկանայիք ապրել:

-Ինչու՞ ոչ Հայաստանում: Ես այստեղ ծնվել եմ եւ միայն այստեղ պիտի ապրեմ: Մինչեւ վերջ:

-Չե՞ք կարոտել խմբագրի հացին:

-Անկեղծորեն՝ չէ: Հիմա չէ: Գուցե հետո այդ կարոտը լինի, գիշերվա անքնությունը, նոր համարի հոտը… Այդ կարոտը կլինի: Բայց այս թերթերը, այս ոճը, այս լուտանքները ուղղակի հակակրանք են հարուցում լրագրության նկատմամբ ընդհանրապես:

-Նիցշեն ասում էր. «Որ բոլորը կարդալ գիտեն, վերացնում է գրելու ցանկությունը»:     

-Ուղղակի սարսափելի է: Երեւի հենց այդ տպավորությամբ առայժմ չեմ ուզում մտածել իսկ որեւէ թերթ հրատարակելու մասին:

-Գիրք գրելու ցանկություն չե՞ք ունենում:

-Միշտ: Բայց դա երկարատեւ աշխատանք է պահանջում:

-Օրագիր պահելու ցանկություն չե՞ք ունեցել, ուր գրեիք օրվա կարեւոր իրադարձությունները. տպավորությունները, խորհրդածությունները, դասերը:

-Մի ժամանակ պահում էի, հիմնականում խոհեր-խորհրդածություններ, տպավորություններ: Ափսոսում եմ, որ երկար ժամանակ է՝ թողել եմ օրագիրս:

-Մաղթում եմ նոր օրագրության սկիզբ եւ սկսված-սկսվելիք գործերի հաջող ավարտ:

Աշնան խաղաղ, մի քիչ ցուրտ օրը ջերմ ու բարի էր երեւում ՀՀ նախագահի խորհրդականի առանձնասենյակի պատուհանից: Նախագահական այգու ծառերը թվում էին տարաշխարհիկ, գեղեցիկ, խոստումնալից, թեեւ աշուն էր եւ ծառերը, հաստատ, նորից չէին ծաղկելու աշնանը: Իսկ քաղաքականության մեջ, կարծես, գարուն էր ու բարի կեսօր: Բարին ընդ մեզ ու աշխարհին:

***

1995-ին նա, այնուամենայնիվ, ընտրվեց պատգամավոր եւ եղավ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Բնականաբար, ես, որ լուսաբանում էի խորհրդարանի աշխատանքները, պարբերաբար հանդիպում էի նրան՝ խնդրելով մեկնաբանել ընթացիկ իրադարձությունները, երբեք չի մերժել: Հիմա, երբ կարդում էի այս հարցազրույցը, որ, իհարկե, միակը չէ, մտածում էի՝ ինչու՞ մենք չգնահատեցինք մեր հաղթանակը, ընդունեցինք իբրեւ ինքնին հասկանալի ու սովորական, ինչու՞ մենք չենք սիրում մեր երկիրը… Չգիտեմ, մինչեւ հիմա չգիտեմ: Իմ սերունդը Ազատության հրապարակի ՇԵՓՈՐԸ համարել է անկախության խորհրդանիշներից մեկը, ու այդ ՇԵՓՈՐԸ մինչեւ հիմա կա մեր կյանքում…

Սամվել Գեւորգյանը վախճանվեց 66 տարեկանում՝ 2014-ի հունիսի 17-ին, ուղեղի կաթվածից:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Moscow.media
Частные объявления сегодня

Rss.plus

РОССИЯ ПРОВЕРИТ ЦРУ И СЕКРЕТНУЮ СЛУЖБУ США?!

В Москве стартует Восьмая межрегиональная выставка «КРАСНЫЕ ВОРОТА/ПРОТИВ ТЕЧЕНИЯ»

Студия звукозаписи в Москве. Студия звукозаписи цена.

Покушение на Дональда Трампа в США. Могут проверить "Секретные службы".

В СЛД «Абакан» филиала «Красноярский» компании «ЛокоТех-сервис» поступили новые электровозы 3ЭС5К

Компания ICDMC приняла участие в XIV Фармацевтической конференции «Зелёный крест»

Итоги конкурса красоты «MISS EUROPEAN BEAUTY 2024″

Итоги конкурса моделей «Best Model Russia 2024»

The Truth About Female Sexual Desire

See the $10M New Orleans mansion with a grisly past that lured a potential new buyer in less than a day

Warner will not be considered for 2025 Champions Trophy: Bailey

The Faculty of International Journalism and Mass Communications of the Eurasian International University conducts an additional set of applicants!

Независимый ремонт: как «Грузовичкоф» обеспечивает исправное состояние большого автопарка

Каменный город

За три года на Сахалине планируют обновить и построить 130 км региональных дорог и 650 метров мостов

«Байкал Сервис» почти вдвое увеличил объемы отправок на маркетплейсы

Для Titan Slayer: Idle RPG проходит предрегистрация в Google Play

I didn't expect my favorite cozy MMO to do a crossover with a Finnish children's series

Former Bungie lead counsel explains how the studio nailed one of Destiny 2's most infamous leakers

How well does XCOM: Enemy Within hold up today?

Заведующий рефракционным отделением клиники микрохирургии глаза АйМед Кирилл Светлаков: как снизить нагрузку на глаза при работе с гаджетами

Лучшие Анекдоты из Питера за 13.07.2024

Компания ICDMC приняла участие в XIV Фармацевтической конференции «Зелёный крест»

Складной Motorola Razr 50 рассекречен официальным источником

"Матрица" от ShantiOlga активирует изобилие

РОССИЯ ПРОВЕРИТ ЦРУ И СЕКРЕТНУЮ СЛУЖБУ США?!

Покушение на Дональда Трампа в США. Могут проверить "Секретные службы".

Студия звукозаписи в Москве. Студия звукозаписи цена.

Педагог из Хакасии стал финалистом Всероссийского конкурса «Первый учитель»

Илья Середюк обсудил с заместителем Министра экономразвития РФ Дмитрием Вахруковым реализацию программы социально-экономического развития Кузбасса до 2024 года

В США журналистам пула Лаврова дали визы с ограничениями передвижения в 40 км

Сергей Бурунов высказался о продолжении сериала «Слово пацана»

Один финал Испания выиграла — пусть не у Англии, зато в Лондоне у Джоковича! Алькарас — двукратный чемпион Уимблдона

«Я сторонник умной работы». Джокович рассказал, что способствует его долголетию в спорте

Карлос Алькарас за день до финала Уимблдона играл в гольф

Российский теннисист Медведев рассказал о споре с судьей на Уимблдоне

Илья Середюк обсудил с заместителем Министра экономразвития РФ Дмитрием Вахруковым реализацию программы социально-экономического развития Кузбасса до 2024 года

Сосудистые «звездочки» и синяки на теле: как распознать заболевания печени

Состоится турнир по вольной борьбе на призы ЖДЯ

Большая делегация магаданского землячества «Северное притяжение» приехала в родную столицу Колымы

Музыкальные новости

«Дело моего принципа»: Волочкова намерена судиться с ПФР из-за отсутствия пенсии

Ростовский ресторан заплатит за звучавшие песни Киркорова и Розенбаума

Сергей Шнуров взыскал 60 млн рублей за отмененный концерт в «Лужниках»

Полет Шуры, Тимати с дочкой и выступление секретного гостя: как прошел второй день VK Fest

Финалист шоу “Голос” Сергей Арутюнов остался без голоса. Артист находится в больнице, состояние тяжёлое.

Росгвардия завершила весеннюю призывную кампанию в Кузбассе

Складной Motorola Razr 50 рассекречен официальным источником

Лучшие Анекдоты из Питера за 13.07.2024

Девушки из Псковской области стали призерами первенства России по гребле

"ИЗВЕСТИЯ": Бывший министр обороны Армении Аршак Карапетян — о потере Карабаха, политике Пашиняна и костюме в кредит

Южнокорейская поп-группа призналась в любви к России на VK Fest

Песков: взаимоотношения РФ и Индии не направлены против третьих стран

В Москве впервые конфисковали электросамокат за наезд на пешехода

Почти 250 человек пострадали в ДТП в Москве 8-14 июля

В Москве впервые изъяли электросамокат за пьяное вождение и ДТП с пешеходом

Верховая езда, сап-серфинг и йога: летний досуг долголетов в Ленинском округе

Юлия Навальная обжаловала заочный арест по делу об участии в экстремистском сообществе

Адвокаты Навальной обжаловали ее заочный арест в России

Басманный суд: защита обжаловала заочный арест Юлии Навальной

Финалист шоу “Голос” Сергей Арутюнов остался без голоса. Артист находится в больнице, состояние тяжёлое.

Верховая езда, сап-серфинг и йога: летний досуг долголетов в Ленинском округе

Остап Стужев изучает историю Карадагского змея с точки зрения квантовой физики

Компания ICDMC приняла участие в XIV Фармацевтической конференции «Зелёный крест»

СМИ узнали об отчаянии в окружении Зеленского

Окружение Зеленского рассказало о разочаровании саммитом НАТО

Киевский политолог: Запад предлагал «убрать Зеленского» и давал РФ координаты

Долгожданный хоккейный кемп школы Дедова Ивана «РФ Хоккей» победил в Москве!

Экс-футболист «Манчестер Юнайтед» Канчельскис пострадал в драке у бара в Москве

Верховая езда, сап-серфинг и йога: летний досуг долголетов в Ленинском округе

Экс-футболист «Манчестер Юнайтед» Канчельскис прокомментировал инцидент с дракой

Сергей Собянин: Развиваем умные сервисы

Собянин объявил о начале строительства станции метро «Достоевская»

Собянин: Три дороги будут построены в Москве по концессионным соглашениям

Мэр Москвы: инвесторы отреставрировали 12 помещений в исторических зданиях

Вильфанд: тяжелая погода в Москве отступит в конце недели

В ЦАО проверили состояние площадок для выгула собак

В Крыму потушили четыре природных пожара

Ученые выяснили, почему увеличилась продолжительность дня

Сосудистые «звездочки» и синяки на теле: как распознать заболевания печени

Большая делегация магаданского землячества «Северное притяжение» приехала в родную столицу Колымы

В Якутске пройдут Всероссийский и международный турниры по вольной борьбе на призы АК «Железные дороги Якутии»

Педагог из Хакасии стал финалистом Всероссийского конкурса «Первый учитель»

Гребцы Архангельской области выступают на Всероссийских соревнованиях

Дни рождения

Многолетнюю мерзлоту будут изучать в Амурской области

АО «Транснефть - Север» в I полугодии 2024 года выполнило диагностику более 1 тыс. км трубопроводов в 4 регионах

«Падает цена там, где она уже перегрета». В Симферополе цена на квартиры-малютки снизилась, в Севастополе — стабильно высокая

Круиз-викторина "Твоей истории негромкой мне дорог каждый уголок"

Суд приговорил к году исправительных работ виновного в гибели экс-главреда "Газеты.Ru"

В рейтинге городов России по объемам ввода жилья Севастополь на 29 месте, Симферополь — 73

В США журналистам пула Лаврова дали визы с ограничениями передвижения в 40 км

«Ъ»: в СИЗО Челябинска помещён гендиректор «Спецшвейснаба» Игорь Шальнов

Сосудистые «звездочки» и синяки на теле: как распознать заболевания печени

ЦРУ случайно рассекретило своего агента в Кремле? Кем был на самом деле влиятельный министр Михаил Лесин

Спорт в России и мире

Новости спорта

Новости тенниса
Уимблдон

Independent: Кейт Миддлтон посетила финал Уимблдона, несмотря на болезнь