«Կինոկլուբ Երեւանը» մի շարք միջոցառումներ է հետաձգել
Երեւան։ Մեդիամաքս։ «Կինոկլուբ Երեւանը» այսօր հայտնել է առաջիկա շաբաթներին կայանալիք մի շարք միջոցառումների հետաձգման մասին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Անդրեյ Սմիրնովի եւ Լարս Ֆոն Տրիերի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները կկայանան դեկտեմբերին, իսկ «Իմ թոռնիկ Վենիամինը» թատերական ներկայացումը՝ 2024 թվականի հունվարին։
Բոլոր գնված տոմսերը ուժի մեջ կլինեն:
«Այս ողբերգական օրերին մեր թիմը խորապես մտահոգված է այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանում, այն երկրում, որը ջերմորեն ընդունեց մեզ եւ աջակցեց մեր նախաձեռնություններին։ Ժամանցային միջոցառումների անցկացումը հիմա սրբապղծություն կլիներ»,- ասված է հաղորդագրությունում։