Добавить новость
ru24.net
Новости по-русски
Май
2024

Mutuari, Lolik եւ SilkSwap. նոր DeFi նախագծեր Fastex-ից

0

Հայաստանի Բլոկչեյն Էմբասիում ներկայացվել են Բահամուտի վրա գործարկված նոր DeFi նախագծերը՝ Mutuari-ն, Lolik-ը եւ SilkSwap-ը:

Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաեւ Ցերեբրում Վիրտուալ Երեւանի նոր նախագծի մեկնարկը:

Mutuari եւ Lolik DeFi հավելվածներից խոսել է պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը, իսկ SilkSwap-ի բոլոր առավելությունները եւ հնարավորությունները ներկայացրել է Blockstars-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը: Այս երեք DeFi նախագծերը գործում են Բահամուտ բլոկչեյնի վրա եւ ամբողջովին ապակենտրոնացված են:

Մասնագետների կողմից DeFi նախագծերը ներկայացնելուց հետո Fastexverse-ի ղեկավար Վահե Խաչատրյանը խոսել է Ցերեբրում Վիրտուալ Երեւանի նոր նախաձեռնության մասին: Հանդիպման ընթացքում նա ազդարարել է Ցերեբրում Վիրտուալ Երեւանում բոլորի կողմից սիրված Սարյան փողոցի վիրտուալ տարածքների նախավաճառքի փուլի մեկնարկը: Մանրամասն ներկայացվել են տարածքի ձեռքբերման առավելությունները, Fastexverse-ի կողմից առաջարկվող լուծումները եւ վիրտուալ տիրույթում բիզնեսի առաջխաղացումը: Փակ նախավաճառքի փուլը նախատեսված է Սարյան փողոցում ներկայում գործող բիզնեսների համար, որը կտեւի երկու շաբաթ, այնուհետեւ կսկսվի վաճառքի հանրային փուլը՝ հնարավորություն տալով բոլորին ձեռք բերել հասանելի տարածքները եւ զարգացնել իրենց բիզնեսը Fastexverse-ի հետ:

Հանդիպման վերջում տեղի է ունեցել ակտիվ հարց ու պատասխան բանախոսների եւ ներկաների միջեւ։

Բաց չթողնելու Web3 համայնքի կարեւոր իրադարձությունները եւ նոր նախագծերը՝ կարող եք մասնակցել ftNFT Phygital Space-ում պարբերաբար կազմակերպվող հանդիպումներին եւ տեղեկանալ առաջիկա միջոցառումներից Meetup Fastex եւ Fastex Armenia պաշտոնական էջերում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Людмила Самсонова

Российские теннисистки Самсонова и Касаткина сыграют в 3-м круге Индиан-Уэллса






Суд над Иваном Поповым: После ареста генерала адвокат поймал Фемиду на двойном нарушении

Петербург стал самым популярным направлением для отдыха на майские праздники

Не пейте эти помои: эти бренды кофе не смейте брать даже по акции

5 ключевых новостей недели 3-9 марта