Добавить новость
ru24.net
Новости по-русски
Июнь
2024

Մոռացված բակային խաղերի «7 քար» փառատոնն ու Պեմզաշենի հաղթող թիմը

0

Պեմզաշեն համայնքի դպրոցի մարդաշատ բակում ակտիվությամբ ու ուրախությամբ առանձնանում է երեխաների մի խումբ, նրանք մանուշակագույն համազգեստով են։ Երբ երեխաները հանդարտվում են, նրանց է մոտենում հասակակից մի աղջիկ ու ասում՝ «լավ խաղցաք, աբրիք, շնորհավոր»։ Երեխաները հաղթել են «7 քար» խաղի առաջնությունում։ Այն այս տարի առաջին անգամ անցկացվող «7 քար» բակային խաղերի փառատոնի կարեւոր եւ սպասված իրադարձություններից մեկն էր։ Մինչ այս տարբեր համայնքի երեխաներ մասնակցել էին խաղի կիսաեզրափակչին եւ եզրափակիչ էին հասել Պեմզաշենի, Նոր կյանքի ու Նահապետավանի թիմերը։

«7 քար» փառատոնն անցկացվել է հունիսի 22-ին, կազմակերպիչը «Արագած հովիտ տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման ՀԿ-ն է՝ EU LEAD4Shirak ծրագրի աջակցությամբ։

Առաջին անգամ անցկացվող փառատոնի համար ընտրվել է Շիրակի մարզի քարերով հարուստ Պեմզաշեն համայնքը։ Նպատակը մանկության մոռացվող խաղերը վերհիշելն ու դրանց հետ միասին նաեւ համայնքի կարեւոր ռեսուրս համարվող քարը հանրահռչակելն է։

Պեմզաշենը ներկայացնող երեխաներն ասում են, որ քարային խաղեր բակում հաճախ են խաղում, առաջնության պատճառով էլ ընկերներից ոմանք նեղացել են, որովհետեւ թիմում միայն 6 անդամ կարող էր լինել եւ ստիպված են եղել ընտրել լավագույններին։ Թիմում 4 աղջիկ կա, երկու տղա. խաղում բոլորը հավասար են, բայց հաղթանակի մասին պատմելիս աղջիկներն են առաջ գալիս, ասում են՝ «փորձեցինք ամբողջ ուժերը ներդնել ու հաղթեցինք։ Քույր-եղբայրներ ենք, ընկերներ, միասին լավ ենք խաղում»։

Խաղ՝ երեխաների ընտրած քարերով

Նելլի Վարդանյան, «Արագած հովիտ» տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) համակարգող

7 քար խաղում են տարբեր գյուղերում եւ ամեն վայրում այն իր առանձնահատկությունն ունի։ Մեր գյուղում՝ Նոր կյանքում, օրինակ, 15 քար են խաղում։ Երբ որոշեցինք փառատոնն անցկացնել, կենտրոնացանք 7 քարի վրա ու սկսեցինք մտածել, թե ինչպես կարող ենք կոնցեպտը ներկայացնել։

Ուսումնասիրեցինք, թե Պեմզաշենում քանի տեսակի քար կա, 26-ից հետո այլեւս չհաշվեցինք, որովհետեւ հոգնել էինք։ Տարբեր տեսակի ու գույների պեմզաներ կան այստեղ, շատ թեթեւ են. մեծ քարը կարելի է հեշտությամբ մեկ ձեռքով բարձրացնել։ Քարի այս տեսակը Պեմզաշենին է հատուկ։

Ուսումնասիրությունը սկսեցինք քարային խաղերից, որոնք բնորոշ են այս տարածքին, աշխատեցինք մշակութաբանների, մշակույթի կենտրոնների, երաժշտական, արվեստի դպրոցների հետ եւ այդ պրոցեսում հասկացանք, թե տարածքում ինչքան շատ խաղեր են ասոցացվում քարերի հետ։ Քանի որ ընտրել էինք 7 քարի Պեմզաշենի տարբերակը, նախ ինքներս սովորեցինք կանոնները, հետո մեր կամավորները սովորեցրեցին ՏԱԽ մյուս համայնքների երեխաներին ու ժամանակ տվեցինք առաջնությանը պատրաստվելու համար։

Խաղի կանոնները սովորեցնելու ընթացքում մենք էինք քարեր գտնում երեխաների համար, ընտրում էինք գեղեցիկները, հղկում, հետո հասկացանք, որ խաղն արհեստական է դառնում։ Երբ երեխան է քարն ընտրում, ոչ թե տեսքին է ուշադրություն դարձնում, այլ հարմարությանը, թե քարը քարի վրա ինչպես կմնա։ 7 քարը արագության խաղ է, եթե սխալ, ոչ համապատասխան քարեր իրար վրա դնես, չես կարողանա ֆիքսել։

7 քարում կարեւորը ճիշտ ռազմավարությունն է

7 քար խաղը երկու շրջափուլ ունի՝ առաջինում վիճակահանություն է լինում «հաց-պանիր-ջրով» կամ տարածքում ընդունված վիճակահանության այլ ձեւով, ապա թիմերը յոթ մետր հեռավորությունից սկսում են գնդակը գլորել դասավորված յոթ քարի ուղղությամբ։

Բուրգը քանդող թիմը խաղում է ներսում՝ քարերը պաշտպանողի դերում է, իսկ մյուս թիմը՝ հարվածողի։ Քարերը դասավորվում են շրջանով՝ իրարից յոթական մետր հեռավորությամբ։ Այն ընթացքում, երբ մի թիմը գնդակով հարվածում է, ներսում եղած թիմը պետք է հասցնի պաշտպանվել ու քարերն իրար վրա դասավորել։ Բուրգը կառուցելուց հետո ֆիքսում են ու հաշվում մինչեւ 7-ը։

Մի կանոն էլ կա. ներսում խաղացող թիմի անդամներից մեկը կարող է ինքնազոհողություն անել՝ թիմի ուղղությամբ նետվող գնդակը բռնել ու նետել հեռու՝ օգնելով, որ այդ ընթացքում թիմակիցները հասցնեն քարերը շարել իրար վրա։ 7 քարը թիմային խաղ է, երկու կողմի համար էլ լուրջ ռազմավարություն է պահանջում, եթե դերային բաշխումը ճիշտ է, ապա հակառակ թիմի համար խաղալը բարդ է դառնում։

Երբ խաղի իմաստի փնտրտուքի մեջ էինք, որոշեցինք ինքներս առասպել հորինել, որի հերոսները դարձան Արամն ու պապը։ Երեխաների համար գուցե բարդ է հասկանալ եւ այնքան էլ մանկական չէ, բայց յոթ քարերը ասոցացրեցինք յոթ մահացու մեղքերի հետ։ Կոմիքս պատրաստելիս փորձեցինք հայ պապի կերպար ստեղծել Սոս Սարգսյանի նմանությամբ, իսկ Արամը գյուղի երեխաներից մեկն է։

Ամեն ինչ քարի շուրջ

7 քարի առաջնության եզրափակիչ անցած բոլոր երեխաների համար նվերներ ենք պատրաստել։ Հաղթող թիմին Պեմզաշենում եւ Հայաստանում հայտնի, ոչ թանկարժեք, բայց թանկարժեքին մոտ հայտնի բոլոր քարերը ներառող ստենդ ենք նվիրել, մյուս երեխաներին՝ մոտիվացիոն գրքեր։

Երեխաները պետք է հասկանան, որ քարը կարեւոր ռեսուրս է։ Անցած տարի «Քարամառ» անունով միջոցառում ունեցանք, որը միտված էր զարգացնելու եւ առաջխաղացնելու տարածքի այցեքարտերից մեկը՝ քարը։ Միջոցառման ընթացքում աշխատեցինք Երկրաբանության թանգարանի հետ։ Մասնագետներ եկան, երեխաներին պատմեցին քարերի մասին, վարպետության դասեր անցկացրին, որ երեխաները հասկանան՝ քարով կարելի է գումար վաստակել, զարդեր, տան համար դեկորներ ու այլ իրեր պատրաստել։

«7 քար» փառատոնի ընթացքում նաեւ փորձեցինք քարի վրա պատրաստվող սննդի տաղավարներ ունենալ, բայց տարածքի հետ կապված խնդիրներ եղան, հրաժարվեցինք այդ գաղափարից։ Առհասարակ, փառատոնային ողջ տարածքում ամեն ինչ փորձել ենք կապել քարի հետ, երեխաները խաղում են քարերով, նկարում քարերի վրա, անգամ նստարաններն են քարից պատրաստված։

«7 քարը» դարձնել մտավոր սեփականություն

«7 քար» փառատոնը ստացված համագործակցության արդյունք է, ֆինանսական միջոցները լրացրել ենք տեղական ինքնակառավարման մարմինների օգնությամբ։ Ինչ հարցով էլ դիմել ենք՝ արագ արձագանք ենք ստացել։ LEAD4Shirak-ի թիմն էլ «հանդուրժել է» մեր բոլոր կամակորությունները։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թիմը մեզ հետ անդադար վազքի մեջ է եղել, օգնել տարբեր հարցերում՝ սկսած տեխնիկական աջակցությունից, մինչեւ մարդկային ռեսուրս։ Այս ընթացքում նաեւ տեղի բնակիչներն են աջակցել։ Այսօրվանից ու այս պրոցեսներից հասկանում եմ, որ ՏԱԽ-ն իր առաքելությունը կատարել է։ Բիզնեսների հետ կապված մի փոքր խնդիր ունենք այն մասով, որ տարածքում տեղի ունեցող գործընթացներին լուրջ չեն վերաբերվում, եւ սա շատ է խանգարում ՏԱԽ գործունեությանը։ Փառատոնին մի մեծ կտոր բիզնեսը պետք է ապահովեր, չստացված աշխատանքի արդյունքում ունեցանք բաց մնացած հատված, որը տեղացիների օգնությամբ լրացվեց։

Ողջ ընթացքում մեզ օգնել է մշակութաբան Ռուզաննա Ծատուրյանը, վերջին պահին «Հրայրք» ավանդական պարի խմբին հրավիրեցինք մասնակցելու եւ չմերժեցին, «Կաթիլ» բենդն էլ փառատոնի հատուկ հյուրն է։ Երբ «Խաբուխազ» կանանց ակումբի անդամներին ու տեղացի պապիկներին էլ որոշեցինք ներգրավել միջոցառմանը, հասկացանք, որ մշակութային, գեղեցիկ օր է ստացվելու, որտեղ բոլորը հետաքրքրություն են գտնելու։

Փառատոնն ամենամյա կդառնա, մտքեր ունենք նաեւ «7 քարը» որպես մտավոր սեփականություն գրանցելու վերաբերյալ, որ խաղն ու փառատոնն ավելի ճանաչելի դառնան, տարբեր մարզերում խաղան, առաջնություններ անցկացնենք։ Պեմզաշենը փառատոնի անցկացման մշտական վայր չի լինի, քանի որ մեր նպատակը ՏԱԽ-ի բոլոր համայնքներն ակտիվացնելն է։

Վեր հանել ավանդույթն ու նպաստել ներգնա զբոսաշրջությանը

Հուսիկ Սարգսյան, LEAD4Shirak ծրագրի ղեկավար

Մեր թիմը հաճախ է կրկնում, որ նորարարությունը մեր ավանդույթներն են՝ մի փոքր անակնկալով։ Այս փառատոնին կտեսնեք մեր բոլոր ավանդույթները՝ «Խաբուխազը», «7 քարը», «Քարնետոցին», մնացած խաղերը։

«7 քար» փառատոնը «Արագած հովիտ» ՏԱԽ տարածքում ավանդույթը, մշակույթը վեր հանելու ու դրանց վրա նորը կառուցելու պրոցես է։ Ավանդույթ, մի փոքր անակնկալ ու նորարարություն՝ մեր ապագա համատեղ աշխատանքը սա է լինելու։

Կլաուս Կապեր, Ավստրիական զարգացման գործակալության երեւանյան գրասենյակի ղեկավար

Չափազանց ուրախալի է տեսնել, որ «7 քար» փառատոնն իրականություն է։ Ավստրիական զարգացման գործակալությունը Եվրամիության հետ համատեղ, միտված է գործելու այնպես, որ տնտեսական զարգացում բերի Հայաստանի մարզեր, այդ թվում՝ Շիրակ։ Լոռու եւ Տավուշի մարզերում մենք աջակցում ենք ԼԻԴԵՐ մեթոդաբանության կայացմանը։ Շիրակի մարզում այս մեթոդաբանությունն իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը՝ LEAD4Shirak ծրագրի միջոցով եւ մենք ուրախ ենք տեսնել նրանց հաջողությունները։

Այս փառատոնը LEAD4Shirak-ի եւ տեղական ակտիվ խմբի գործունեության արդյունքն է։ LEAD4Shirak եւ ՏԱԽ-երը միտված են համախմբելու քաղաքացիական հասարակությանը եւ հասարակության տարբեր շերտերի, որպեսզի նրանք միասին աշխատեն համայնքի բարելավման համար։ ՏԱԽ-երը ստեղծվել են համախմբելու համայնքի տարբեր ներկայացուցիչների՝ տեղական կառավարման մարմիններին, տեղական բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ ՏԱԽ աշխատանքում ամենակարեւորն այն է, որ տեղում ապրող մարդիկ են որոշում, թե ինչպես է հնարավոր ավելի լավ զարգացնել իրենց համայնքը։

Մենք համոզված ենք, որ տեղացիներից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ է պետք իրենց համայնքին։ Զգացված ենք տեսնել, որ ամբողջ համայնքն իր ուն ու ժամանակը ներդրել է այս փառատոնի կայացման մեջ։ Այսպիսի փառատոններն օգնում են ներգնա զբոսաշրջությանն ու նոր խթան տալիս տեղական տնտեսության։
 
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության եւ Ավստրիական Զարգացման Համագործակցության աջակցությամբ: Հոդվածի բովանդակությունը բացառապես Lead4Shirak ծրագրի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ ներկայացնի Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության տեսակետներ:

Անի Խչոյան




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



Мытищинский отдел вневедомственной охраны

Выставка «Павка Корчагин — герой Поднебесной»

Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ

Виктория Чертина и Евгения Вершинина выступили в рамках конгресса «Новые правила роста»


ТРЦ «Мегаполис» масштабирует сегмент DIY & Household

В клубе пациентов психиатрической больницы учатся создавать «живые» картины

Певица Натали Орли спела для самых ярких бизнес-леди России

«Ингосстрах» и «Будь Здоров» помогут подопечным фонда «Онкологика»


We save HUNDREDS on UK attraction tickets with our free Blue Peter Badge – yes they still exist and anyone can get one

3 Negroni variations to try this fall

Overview of Baltic Bearing Company-Riga (BBC-R)

Game on: Automakers expand video entertainment options in vehicles


В Новосибирской области по БКД отремонтировали и ввели в эксплуатацию 31 дорожный объект

«DатаРу Облако» разместит свою серверную инфраструктуру на площадке IXcellerate

StarLine: Умный комфорт в твоих руках!

С начала 2024 года более 2,5 тысячи многодетных мам в Московском регионе досрочно вышли на пенсию


I'm terrified for my free time after a few hours with the Dead Cells developer's new frantic co-op roguelike out this month

Disney Dreamlight Valley's next free update, Jungle Getaway, will introduce two new characters

Destiny 2 is adding new maps and factions to the superb Onslaught mode next week, but Bungie confirms no new 'shiny' weapons

A Valve engineer used ChatGPT to find a new matchmaking algorithm for Deadlock, and now it's in the game


Просувайте сайт на новий рівень за допомогою якісних крауд-посилань


Виктория Чертина и Евгения Вершинина выступили в рамках конгресса «Новые правила роста»

Певица Астрид Хан представила песню "Дом"

Стартовал физкультурно-спортивный фестиваль для людей с инвалидностью «Сочи-2024»

Нонконформизм из коллекции Q-ART




Почтили память легендарного директора

Свыше 6,5 тысячи жителей Москвы и Московской области получили справки о статусе предпенсионера в клиентских службах регионального Отделения СФР и МФЦ

МИД России подтвердил завершение командировки посла Антонова в США

Выставка «Павка Корчагин — герой Поднебесной»


Актера Александра Збруева госпитализировали с патологией головного мозга

Директор Росгвардии генерал армии Виктор Золотов поздравил педагогов с Днём учителя

В Москве рассказали о темпах развития компаний по производству одежды

Москвич потребовал провести проверку в магазине и угрожал гранатометом


Сизикова не смогла выйти в 1/4 финала турнира WTA в Пекине в парном разряде

Джокович вышел в третий круг «Мастерса» в Шанхае

Самсонова и Кочаретто вышли в полуфинал турнира WTA 1000 в Пекине в парном разряде

Рублёв признался, что мог завершить сезон после операции перед турниром ATP в Пекине


Сергей Собянин: станция «Потапово» разгрузила «Новомосковскую» на 30%

Остались считанные часы: на землю обрушится долгая магнитная буря – берегите головы

Группа подростков жестоко избила мужчину в Волгограде

Есть пострадавшие: в Анталье столкнулись два автобуса с туристами из России


Музыкальные новости

Концерт классической музыки дадут в усадьбе Мусоргского в Куньинском районе

Джазовый оркестр Бутмана выступит в Бразилии, ОАЭ и Таиланде

Сергей Жилин станет хедлайнером фестиваля «Джаз на Байкале» в Иркутске

«Я впервые за 20 лет искренне обижаюсь». Гарик Харламов поссорился с Павлом Волей в эфире Comedy Club из-за автомобиля



Виктория Чертина и Евгения Вершинина выступили в рамках конгресса «Новые правила роста»

Певица Астрид Хан представила песню "Дом"

Нонконформизм из коллекции Q-ART

Стартовал физкультурно-спортивный фестиваль для людей с инвалидностью «Сочи-2024»


Анатолий Антонов завершил работу в качестве посла РФ в Вашингтоне

Аксенов: в отдаленные села будут приезжать мобильные аптеки

Певица Натали Орли спела для самых ярких бизнес-леди России

«Динамо» Москва — «Трактор». Видеотрансляция матча КХЛ, смотреть бесплатно


Автомобиль перевернулся на Новочеремушкинской улице в Москве

В Москве женщина без штанов разгромила автомобиль и попала на видео

«Торпедо» вырвало ничью у «Урала», «Тюмень» отобрала очки у КамАЗа

Правительство выделило деньги на путинскую трассу до Екатеринбурга


Путин поздравил Московский джазовый оркестр с 25-летием

Путин поздравил Рахмона с днем рождения в преддверии его визита в Москву

Путин анонсировал скорую встречу в Москве с президентом Таджикистана

Как Владимир Путин отреагировал на уход из жизни Добрынина





Стартовал физкультурно-спортивный фестиваль для людей с инвалидностью «Сочи-2024»

Удобный и понятный сервис для поиска лекарств

Как Елизавета II дожила до 96 лет с раком костей и какие симптомы его выдают

Почему молодежь в России теряет зрение и можно ли остановить этот процесс


В Киеве стало известно о планах Зеленского в отношении своих союзников

País: союзники Киева начали давить на Зеленского для завершения конфликта

Обстановка в Курской области на 5 октября: Зачем Зеленский пытался спровоцировать Россию на убийственный удар и как Киев играет с огнем


Константин Гусев, OLIMPBET: «Футбол остается самым популярным видом спорта в России»

Тренер «ПСЖ» попросил перестать критиковать Доннарумму

Начался матч тульского "Арсенала" с "Родиной"

Какие профессии запрещены для мигрантов в разных регионах РФ




Собянин поздравил народного артиста Михайлова с днем рождения

Сергей Собянин. Главное за день

Собянин: Станцией метро «Потапово» воспользовались более 400 тысяч пассажиров

Собянин поздравил учителей с профессиональным праздником


В Подмосковье прошли Чистые Игры

Собянин: МЭШ — основная цифровая образовательная экосистема Москвы

Горожанам предложили выбрать лучшие фотографии дикой природы столицы

Собянин назвал самые полезные сервисы «МЭШ» для учителей


Есть пострадавшие: в Анталье столкнулись два автобуса с туристами из России

Еще одну «Иволгу 4.0» запустили на маршруте МЦД-4

Группа подростков жестоко избила мужчину в Волгограде

В России возродили Партию любителей пива


В 2024 году в Поморье на поддержку творческих союзов выделено 5 млн рублей

В Архангельской области проходят мероприятия Всероссийского дня ходьбы

У соседей Архангельской области снегопад парализовал движение, на трассах образовались заторы

Детское радио звучит в Архангельске


Час занимательной информации «Про котов, котят и кошек, обитателей окошек»

Прогноз погоды в Крыму на 2 октября

Выставка рисунков «За животных в ответе и взрослые и дети», к Всемирному дню защиты животных.

Познавательная беседа «Китай от А до Я».


В Москве рассказали о темпах развития компаний по производству одежды

День 6 октября в истории

Собянин поздравил народного артиста Михайлова с днем рождения

Лучшие промышленные предприятия назвали в Ярославской области












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Рублёв признался, что мог завершить сезон после операции перед турниром ATP в Пекине






Зачем на европейских улицах устанавливали странные металлические штуковины

Футболисты «Спартака» победили «Ростов» 3:0 в матче 11-го тура РПЛ

В Петербурге прошёл национальный форум «Кадры решают всё

Главное за день: 5 октября