Добавить новость
ru24.net
Новости по-русски
Июль
2024

Գյումրիում կբացվի «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրությունը

0

Հուլիսի 4-ին Գյումրի քաղաքի Շիրազի 22 հասցեում գտնվող ԿԻՆՈՏՈւՆ թանգարանում տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը»  նոր թանգարանային ցուցադրության հանդիսավոր բացումը։

Ցուցադրությունը կազմակերպվել է շատերին հայտնի ալեքսանդրապոլյան շինություններից մեկի բակում, որտեղ նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուր», «Ուրախ ավտոբուս» եւ մյուս կինոնկարները։

Շառլ Ազնավուրը նկարահանվել է շուրջ 80 կինոնկարներում: Տարբեր երկրներում նկարահանված ֆիլմերում նրա կատարմամբ հնչած երաժշտությունը հիշարժան է իր հուզականությամբ ու հմայքով:

Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունը ներկայացնում է շանսոնյեի մասնակցությամբ նկարահանված մի շարք կինոֆիլմերի ազդագրերի եզակի նմուշներ, հազվագյուտ լուսանկարներ:

Ցուցադրությունը կազմակերպվել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի համատեղ ջանքերով ստեղծված հավաքածուի հիման վրա:

Նախաձեռնողները նպատակադրված են ցուցադրության ավարտից հետո ողջ հավաքածուն նվիրաբերել Երեւանում գործող Շառլ Ազնավուրի թանգարանին՝ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու համար:

Ցուցադրությունը գործելու է մինչեւ հուլիսի 25-ը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Мирра Андреева поднялась на четвертую позицию в гонке за чемпионство WTA.






5 тысяч единиц техники поступили в школы Москвы для инженерного роста.

«Кого-то смущает, что я купил собаку за 150 тысяч? А почему нет, если могу позволить?» Дерзкое интервью Глушенкова

Около 100 видов птиц: как подкармливать пернатых зимой в зеленых зонах Москвы

Тягач vs. такси на МКАД: смертельная авария и тяжелое состояние пассажирки