Добавить новость
ru24.net
Новости по-русски
Июль
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
24
25
26
27
28
29
30
31

Գայանե Էլիազյանը՝ ձեռագրերին նոր կյանք տվող մատենադարանցին

0

50 տարեկանում, երբ մարդիկ, սովորաբար, աշխատանքը չկորցնելու ու կայուն զբաղմունք ունենալու մասին են մտածում, Գայանե Էլիազյանը որոշեց փոխել իր ոլորտն ու անել մի աշխատանք, որի մասին այդ պահին պատկերացում չուներ։

30 տարի Օրգանական քիմիայի ինստիտուտում աշխատելուց, գիտական բազմաթիվ հոդվածներ հեղինակելուց ու պատասխանատու պաշտոններ զբաղեցնելուց հետո, տիկին Գայանեն ընդունվեց Մատենադարան՝ որպես վերականգնման բաժնի վարիչ։

«Բոլորն ասում էին՝ ո՞ւր ես գնում, էստեղ լավ աշխատանք ունես, բայց ամուսինս դրդեց՝ անպայման պիտի գնաս։ Եվ ես իրեն շատ շնորհակալ եմ, որովհետեւ, եթե իմ որոշմանը թողներ, ես մնալու էի այդ ինստիտուտում, եւ արդեն վաղուց թոշակի գնացած կլինեի։

50 տարեկանում մարդիկ ավարտում են իրենց աշխատանքային գործունեությունը, իսկ ես, փաստորեն, զրոյից սկսեցի աշխատել որպես բաժնի վարիչ։ Եկա ու հայտնվեցի էնտեղ, որտեղ պիտի լինեի, ես ինձ գտա»։

Արդեն 30 տարի Գայանե Էլիազյանը ղեկավարում է, իր բնորոշմամբ, Մատենադարանի ամենակարեւոր բաժիններից մեկը։ Նաեւ իրենց ամենօրյա աշխատանքի ու խնամքի շնորհիվ է պահպանվում Մատենադարանի անգին ժառանգությունը։

Տիկին Գայանեն ասում է, որ հանրությունը վերականգնման աշխատանքների մասին սխալ պատկերացում ունի։ Սոսնձով ամրակայումը դեռ վերականգնում չէ։ Դա ծավալուն աշխատանքի միայն վերջին փուլն է։ Վերականգնումը լուրջ գիտություն է, ներառում է տարբեր ոլորտներ՝ քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, պատմություն, արվեստ։

«Բոլոր ձեռագրերը սկզբում անցնում են կոնսերվացման փուլ՝ ախտահանում, փոշեհանում։ Հետո գալիս է հետազոտական փուլը։ Առաջինը՝ կենսաբանական հետազոտությունն է, որը բացահայտում է սնկերի վիճակը, ինչքանով է ձեռագիրը վնասված, ինչով պետք է «բուժվի»։ Զուգահեռ քիմիական հետազոտություն ենք անում, որ տեսնենք, թե ինչ վիճակում են մանրանկարները, տեքստերը։ Երբ ձեռագրի ամբողջական պատկերը հայտնի է, հավաքվում եւ ընտրում ենք վերականգնման ռազմավարությունը։ Այս փուլերից հետո նոր սկսվում է բուն վերականգնումը»։

Մատենադարանում աշխատելու առաջին տարիներին տիկին Գայանեն ամեն օր ձեռագրատուն էր գնում, նմուշառում կատարում, որոշում ձեռագրերի՝ թթվային կոռոզիայից ու սնկերից վնասման աստիճանը, ու ըստ դրա՝ դասակարգում՝ որ ձեռագրերն առաջնահերթ «բուժման» կարիք ունեն։

Հիշում է՝ առաջինը 11 100 համարի ձեռագիրն էր, որի թթվայնությունը չեզոքացրեց ու հետո ինքն իրեն թույլ տվեց նաեւ նորոգում անել։ Հիմա վերականգնման հաճելի, հանգստացնող աշխատանքի համար շատ ժամանակ չունի։

«Հենց մտնում եմ Մատենադարան, ինձ միանգամից գտնում ու տանում են իրենց խնդիրները լուծելու։ Ընդ որում՝ շատ տարբեր խնդիրներ՝ սկսած չաշխատող լամպից մինչեւ վերականգնման հետ կապված լուրջ աշխատանքներ»։

Տիկին Գայանեն հիշում է, որ 30 տարի առաջ, երբ ինքը նոր էր ընդունվել Մատենադարան, աշխատանքային պայմանները սուղ էին, մի քանի մկրատից ու վերականգնման համար դեղին տպագրական թղթից բացի ոչինչ չունեին։

Հիմա Մատենադարանի վերականգնման բաժինը միակն է տարածաշրջանում, համագործակցում է արտասահմանյան հայտնի կենտրոնների հետ, Մատենադարան են գալիս սովորելու, գիտելիքների փոխանակման համար։ Տիկին Գայանեն ասում է՝ սա կուռ, միահամուռ եւ նույն ուղղությամբ նայող թիմի աշխատանքի արդյունքն է։

Մատենադարանից բացի, բաժինն աջակցում է նաեւ Հայաստանի թանգարանների, գրադարանների, սփյուռքի հավաքածուների կոնսերվացմանն եւ վերականգնմանը։

Տիկին Գայանեն պատմում է, որ առաջին անգամ 2001 թվականին Հալեպի Հայոց թեմի առաջնորդի հրավերով մեկն էին Սիրիա՝ փրկելու Եղեռնից թաքցված ու եկեղեցիներից մեկի պատի մեջ զմռսված ձեռագրերը։ 3 տարի պահանջվեց սնկի, բորբոսի ու կրծողների պատճառած վնասներից ձեռագրերը մաքրելու, մասնակի նորոգելու համար։

Մատենադարանի աշխատակիցների շնորհիվ ախտահանման, «բուժման», վերականգնման փուլերով անցել են նաեւ Անթիլիասում, Նոր Ջուղայում, Երուսաղեմում, սփյուռքի այլ կենտրոններում պահվող ձեռագրերն ու վավերագրերը։

Մատենադարանը ոչ միայն տարբերվող աշխատանքային միջավայր, այլեւ՝ հետաքրքիր ծանոթություններ է բերել տիկին Գայանեի կյանք։ Հիշում է, որ երբ նոր էր սկսել ղեկավարել բաժինը, արծաթագործ գտնելու լուրջ խնդրի առջեւ էին կանգնած․մետաղական կազմերը վատ վիճակում էին, նորոգող չկար։ Մի օր երեք գերմանացի զբոսաշրջիկ խնդրեցին արծաթակազմ ձեռագրեր ցույց տալ։ Մեկը՝ արվեստաբանության պրոֆեսոր Ռոբերտ Շթելեն էր, մյուսը Մարգրեթ Յաշկեն՝ կազմարար։

«Սեղանիս մի քանի ձեռագիր էր դրված։ Պտտվեմ, տեսնեմ՝ էս մարդը, մի փոքր ձեռագիր բռնած, արտասվում է։ Ասաց՝ կյանքում այսպիսի գեղեցկություն չեմ տեսել. մագաղաթյա ձեռագիր էր շատ սիրուն մանրանկարներով, բայց բավականին վնասված արծաթե կազմով։ Շթելեն ասաց՝ կինս, որը նոր է մահացել, մետաղագործ էր. իր բոլոր գործիքներն ինձ մոտ են, ու ես էլ, տարիների ընթացքում իրենից բավական բան եմ սովորել։ Խնդրեցին թույլ տանք ձեռագրերի կազմերը նորոգել։ Այդ մարդն էնքան պատկառելի տեսք ուներ, որ ես էլ, տնօրեն Սեն Արեւշատյանն էլ «կոտրվեցինք»։

20 տարի անհատույց, իրենց ծախսով, իրենց արծաթով նորոգել են 200-ից ավելի կազմ։ Գալիս, էստեղ նկարում, չափսերը վերցնում, գնում էին Գերմանիա, պատրաստում այդ փոքր կտորները, նորից գալիս, էստեղ տեղադրում։ Ու ամեն տարի, երբ մենք իրեն շնորհակալություն էինք հայտնում արած գործերի համար, ասում էր՝ ես եմ ձեզ շնորհակալ, որ էսպիսի արժեքները վստահեցիք մեզ. դուք այս աշխատանքով ինձ նոր կյանք պարգեւեցիք»։

Այս պահին վերականգնման բաժնում երեք սերունդ է աշխատում։ Գայանե Էլիազյանն ասում է, որ ի տարբերություն շատ այլ կոլեկտիվների, այստեղ սիրով ու բարի կամքով փոխանցում են գիտելիքները։

«Երբ սուրճի ժամին հավաքվում ենք, ես միշտ աշխատում եմ «փափուկ ուժով» իրենց մեջ սերմանել այդ գաղափարը, որ մի՛ կորցրեք ձեր գիտելիքը փոխանցելու ունակությունը, եղեք բարի, որովհետեւ այս ամենն արվում է սերունդների համար։ Մենք անցյալի, այսօրվա եւ ապագայի խաչմերուկում ենք, պարտավոր ենք սերունդներին փոխանցել այն, ինչ հասել է մեզ՝ չխախտելով ձեռագրի պատմական տեսքը, էությունը»։  

Մի քանի տարի առաջ Մատենադարանը սկսել է մեծադիր ձեռագրերի վերականգնման նախագիծ։ Տիկին Գայանեն ցույց է տալիս իրենց բաժին եկած «թանկագին» հյուրին՝ Մատենադարանի՝ մեծությամբ երկրորդ ձեռագիրը՝ 20 կիլոգրամանոց 14-րդ դարի Վանի ճառընտիրը։ Ասում է՝ ցանկացած ձեռագրի հետ աշխատելիս՝ փորձում են պահպանել՝ ինչ հնարավոր է։

«Վերականգնողն առաջին հերթին պետք է խիղճ ունենա, որովհետեւ անխիղճ վերականգնողն այնքան վնաս կարող է հասցնել մշակույթին։ Մեր ձեռագրերում կան հիշատակարաններ, որտեղ նշված է՝ երբ է գրվել, ում կողմից, կամ, օրինակ, գրված է, թե եկան, գյուղն ավերեցին, մնացինք սոված, ծարավ, բարձրացանք սարը, մտանք եկեղեցի, հիմա նստած նկարազարդում կամ արտագրում եմ։ Եթե անփութության պատճառով նույնիսկ թվի մի պոչը կորչի, մենք կորցնում ենք պատմական փաստ։ Այնինչ մեր ձեռագրերն ամենամեծ ապացույցն են, թե մենք երբ եւ որտեղ ենք եղել»։

Տիկին Գայանեն վերջին անգամ արձակուրդ գնացել է 26 տարի առաջ՝ թոռնիկի ծնվելու առիթով։ Ասում է՝ աշխատանքը շատ է, միշտ զանգեր, հարցեր։ Հանգստանալ, միեւնույն է, չի ստացվի։ Ընտանիքում աջակցություն գտնում է միշտ։

«Իմ ամեն վերելքի, աճի մեջ ամուսինս իր ուրույն տեղն ունի։ Աշխատանքի եւ մնացած բոլոր հարցերում իմ թիկունքն է։ Մենք նույն կուրսում ենք սովորել, նույն տեղում աշխատել։ Փառք Աստծո, 1966 թվից մինչ այսօր միասին ենք»։

Տիկին Գայանեն համոզված է, որ կենսախինդ, ակտիվ, երիտասարդ մնալուն նպաստում է Մատենադարանի օդն ու ձեռագրերի էներգետիկան, նաեւ՝ նոր բաներ իմանալու եւ անընդհատ սովորելու իր ձգտումը։

«Ես նորություններ սիրում եմ, սիրում եմ փորձել՝ լինի կենցաղում, աշխատանքում։ Եթե մեր բաժնում կա մի սարք, որը չի շահագործվում, ես հանգիստս կորցնում եմ։ Ու լավ է, որ ես մենակ չեմ։ Դրա համար լճանալու ժամանակ չկա»։

2024 թ. հուլիսի 4-ին տիկին Գայանեն 80-ամյակն է տոնել։ Նշել են նաեւ իր հարազատ հարկի տակ՝ Մատենադարանում, բայց առանց պաշտոնական արարողությունների։ Ինքն է այդպես ցանկացել։

«Մատենադարանում ես նոր կյանք եմ սկսել, բոլորովին ուրիշ աշխարհ է։ Եթե մնայի Օրգանական քիմիայի ինստիտուտում, 20 տարի առաջ թոշակի գնացած կլինեի։ Իսկ այստեղ այնքան գործ կա անելու, պարզապես պիտի տեսնես, զգաս, փորձես, ձգտես, որ չդոփես տեղում։ Ես ուղղակի երջանիկ եմ, որ հայտնվել եմ Մատենադարանում»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Moscow.media
Частные объявления сегодня

Rss.plus

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала 2024 года 140 тысяч женщин и новорожденных Московского региона получили услуги по родовым сертификатам

Владислав Овчинский: жители дома на Радужной улице начали переезд в новостройку по программе реновации

Москва слезам не верит: в ТПП РФ подержали инициативу по защите прав предпринимателей

Отрытый конкурс красоты и таланта «Одна на миллион»

Кутюрная коллекция Balenciaga осень-зима 2024

30 миллионов тормозных колодок выпустило Новосибирское ЛП Желдорреммаш за свою 80-летнюю историю

Спа-наслаждения от Canopy by Hilton Seychelles

Буравят кожу. Профессор рассказала, как не подцепить паразитов при купании

Actors Who Died With Unfinished Roles

Faculty of International Journalism and Mass Communications Eurasian International University is conducting an additional intake of applicants!

England U20 overpower France to be crowned world champions

Suspect arrested for ‘threatening to kill Trump and his VP pick JD Vance’ in Florida days after assassination attempt

Готовность моста через Каму – 80%

В Домодедово сотрудники Росгвардии задержали подозреваемого в краже партии товаров.

В России почти за миллион продают Москвич-2141, простоявший в гараже с 1994 года

В Московской области сотрудники Росгвардии задержали подозреваемого в краже партии товаров.

Conscript is an old school survival horror game where the horror is just that you're in World War 1

Today's Wordle answer for Saturday, July 20

D&D's new 2024 Player's Handbook will have 10 species to choose from including goliaths, and drow will be closer to their Baldur's Gate 3 version

According to BioWare, Dragon Age: The Veilguard is the first entry in the series where "the combat's actually fun" and where characters are "intentionally" the focus of the storytelling, which seems pretty unfair on the first three games

Фотомагазин PYN: ваш надійний партнер у світлі та фотографії

Бизнесмен вакцинировался от суда // Дело об особо крупной растрате рассмотрят в заочном режиме

Спортивные игры в СЛД "Москва-Сортировочная" филиала "Московский"

Представители «Метровагонмаш-Сервиса» посетили СЛД «Москва-Сортировочная» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» для обмена опытом

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала 2024 года 140 тысяч женщин и новорожденных Московского региона получили услуги по родовым сертификатам

Не стало актера и режиссера Владимира Королева

"Спартак" после первого тура РПЛ оказался на 15-м месте в турнирной таблице

Отрытый конкурс красоты и таланта «Одна на миллион»

Прощай, ЕС! Россия будет поставлять газ в Иран по сверхмощному трубопроводу

Стаж меньше года. Дети заблудились в горах Кавказа с неопытным педагогом

Спортсмены из Солнечногорска победили в ультрамарафоне в Суздале

Победители конкурса "Большая перемена" отправятся в путешествие во Владивосток

Парень упал на автомобиль на проезде Деженева в Москве

Панова и Сизикова выиграла турнир WTA в Палермо в парном разряде

Теннисистка Мария Шарапова снялась без макияжа и укладки

Медведев в матче против Синнера на Уимблдоне проявил характер, заявил Ольховский

Рафаэль Надаль проиграл в первом финале тура ATP в преддверии своей последней Олимпиады

В Ульяновском аэропорту на два часа задержали рейс до Москвы

Более 5 тысяч человек посетили фестиваль «Ночь в парке» в Чехове

«Готовы делиться»: Краснов предложил КНДР обмениваться опытом судебных практик

РИА: экс-гендиректор концерна "Автоматика" Моторко дал признательные показания

Музыкальные новости

У посольства США в Москве прошел митинг-концерт Shaman против блокировки на YouTube

Певец Shaman устроил митинг-концерт против YouTube перед посольством США

Целовались на виду у всех: Анастасию Волочкову заметили в объятиях своего возлюбленного в Москве

Художники Калмыкии представили «Мелодию степи» в Москве

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С начала 2024 года 140 тысяч женщин и новорожденных Московского региона получили услуги по родовым сертификатам

Спортивные игры в СЛД "Москва-Сортировочная" филиала "Московский"

Представители «Метровагонмаш-Сервиса» посетили СЛД «Москва-Сортировочная» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» для обмена опытом

Несколько авиарейсов в Томск задерживаются из-за тумана

«Спартак» проиграл в первом матче РПЛ под руководством тренера Станковича

Собянин сообщил о планах по созданию пешеходных зон возле причалов Москвы

Путин заверил Асада в поддержке РФ властей Сирии в отстаивании суверенитета

D&D's new 2024 Player's Handbook will have 10 species to choose from including goliaths, and drow will be closer to their Baldur's Gate 3 version

За сколько часов можно научиться вождению транспортного средства?

Обзор Changan CS55 Plus

МЧС опровергло возгорание автомобиля на парковке ТЦ «Охотный ряд» в Москве

Источник 360.ru: на парковке рядом с «Охотным рядом» загорелась Mitsubishi

Путин заверил Асада в поддержке РФ властей Сирии в отстаивании суверенитета

Что изменилось: как приобрести квартиру по льготной программе

Путин назначил Романа Курынина замглавы МЧС России

Москва может организовать встречу Эрдогана и Асада

Врач Болибок: в РФ не ожидается эпидемии листериоза, подобной коронавирусной

Бизнесмен вакцинировался от суда // Дело об особо крупной растрате рассмотрят в заочном режиме

22 июля Всемирный день мозга. Отвечаем на популярные вопросы о когнитивных расстройствах

Новые лифты установили в МОЦОМД по программе «Здравоохранение Подмосковья»

Врач Болибок: в РФ не ожидается эпидемии листериоза, подобной коронавирусной

Политолог Зеленков: Зеленский понимает, что Трамп прекратит помогать Киеву

Кличко отреагировал на снос усадьбы Зеленских в Киеве

Власти Киева подадут в суд против застройщика, который снес усадьбу Зеленских — Кличко

Мэрия Киева заставили застройщика восстановить усадьбу Зеленских

Экс-игрок Мостовой: в матче с "Акроном" я увидел обычный "Локомотив"

До конца июля анимационная компания «ЯРКО» проведет еще одно мероприятие в ТРЦ «Ривьера» – развлекательную программу по мотивам мультсериала «Команда МАТЧ» (‍27 июля).

Спортивные игры в СЛД "Москва-Сортировочная" филиала "Московский"

Спортсменки из Красногорска выиграли «Кубок футбольных мам» в Коломне

«Мы заякорились». Лукашенко призвал найти пути сотрудничества с Евросоюзом

Александр Немец: из Пекина в Москву пришло жесткое указание "Вон из Беларуси!"

В Белоруссии заявили, что Лукашенко может помиловать некоторых участников протестов

Собянин: Жители районов ВАО получат прямой трамвайный маршрут к Курскому вокзалу

Собянин: 24 объекта культнаследия восстановили инвесторы по городской программе

Сергей Собянин. Главное за день

Собянин: В Таганском районе реализовали ряд инфраструктурных проектов

Новый утильсбор в России изменит цены на автомобили

Очистные сооружения от завода «ТехВодПолимер»

Транссибирская магистраль | 12) Биробиджан

Одежду из вторсырья представили на фестивале «Зеленый подиум» в Москве

«Готовы делиться»: Краснов предложил КНДР обмениваться опытом судебных практик

3 завтрака на лето из разных уголков страны

Shot: в центре Москвы загорелась гостиница "Птичка"

Владимир Путин назначил Романа Курынина заместителем главы МЧС

Спортсмен из сборной Архангельской области стал победителем масс-старте в Малиновке

АО «Транснефть - Север» обеспечивает надежность производственной инфраструктуры в четырех регионах

В Архангельске стартовала Соловецкая регата

Собянин объявил о начале строительства станции метро "Рублево-Архангельское"

Выставка-признание «Жизнь как струна».

«Июльский зной». Цены на «однушки» в Симферополе сильно подогрелись, но не закипели

Бойцовые собаки чуть не растерзали женщину в Севастополе

Выставка-персоналия «Замечательный русский беллетрист» к 250-летию со дня рождения М.Н.Загоскина, русского писателя и драматурга

9-й фестиваль автотюнинга Tuning Open Fest-2024 пройдет в Подмосковье

Губернатор Воробьев: в «Есипове» будут выпускать 100 тысяч автомобилей в год

Директор самарской школы поделилась впечатлениями о выставке «Россия»

Игорь Брынцалов: формат ДЭГ хорошо зарекомендовал себя в Подмосковье

Спорт в России и мире

Новости спорта

Новости тенниса
WTA

Шнайдер прошла в финал турнира WTA в Будапеште

Директор самарской школы поделилась впечатлениями о выставке «Россия»

Губернатор Воробьев: в «Есипове» будут выпускать 100 тысяч автомобилей в год

В Орле на День города ожидается более 40 праздничных мероприятий