Добавить новость
ru24.net
Новости по-русски
Июль
2024

Սուրբ Հողում հայերի գոյության համար կռիվ տվողները

0

Ներկայացնում ենք Catholic Herald պարբերականում հրապարակված Jerusalem’s Armenian ceramics tell a story of Christian craftsmanship against the odds հոդվածի հայերեն թարգմանությունը:

«Բալյան կերամիքս»-ը խաղաղ տարածք է Արեւելյան Երուսաղեմի Նաբլուս փողոցում: Մարդկանց մի խումբ մասնակցում է խեցեգործության դասընթացի հոսող շատրվանի ձայնի ներքո, որը սալիկապատված է փայլուն կերամիկական նախշերով՝ շրջապատված պաճուճավոր ձեռակերտ գավաթներով, սպասքով ու որմնանկարներով:

Հին աստվածաշնչյան պատկերներից մինչեւ իսլամական երկրաչափություն պատկերող կերամիկական նախշերի վրա Երուսաղեմի քաղաքակրթությունների բազմազան պատմությունն է: Բալյան արհեստանոցը, որի տերերը չորրորդ սերնդի հայեր են, Երուսաղեմի հնագույն սփյուռքի համայնքի հենակետն է:

Բայց Բալյանների պատմությունն իրականում սկսվում է Յորքշիրում:

1913 թվականին բրիտանացի դիվանագետ Մարկ Սայքսը վարձեց հայ խեցեգործ Դավիդ Օհանեսյանին՝ նախագծելու իր անգլիական վեհաշուք առանձնատան «թուրքական սենյակ»-ը: Այն զարդարված էր «Իզնիկ» ոճի սալիկներով՝ Օհանեսյանի հայրենի Քութահյա քաղաքից՝ օսմանյան խեցեգործական կենտրոնից:

1919 թվականին Սայքսի միջոցով Օհանեսյանին խնդրեցին վերականգնել անտեսված «Ժայռի գմբեթ» մզկիթի սալիկները: Բրիտանական մանդատի ռազմական նահանգապետ սըր Ռոնալդ Սթորսի հանձնարարությամբ Օհանեսյանը մեկնեց Երուսաղեմ՝ իր հետ բերելով երկու հայ արհեստավորների՝ խեցեգործ Նշան Բալյանին եւ նկարիչ Մկրտիչ Գարագաշյանին:

Մզկիթի վերականգնումը, ի վերջո, չեղարկվեց, ասում են՝ մասամբ ֆինանսավորման եւ քրիստոնյա արհեստավորների դեմ մահմեդական համայնքի բողոքների պատճառով: Բայց բրուտներն ու նրանց ընտանիքները որոշեցին մնալ:

Այսպես ծնվեց մի նոր ավանդույթ՝ տարբերվող ու նուրբ արհեստ, որը «ոչ մի այլ տեղ չկա», ասում է Սեդրակ Բալյանը՝ Նշան Բալյան-ավագի ծոռը:

«Սա Երուսաղեմի զուտ «հայկական» կերամիկա չէ. այն ոգեշնչված է բազմաթիվ տարբեր արվեստներով ու մշակույթներով», - ասում է Սեդրակը՝ շարունակելով բացատրել գեղարվեստական ազդեցությունները՝ պարսկական կենդանիներից մինչեւ հայ զինվորներին նվիրված հնագույն թռչունների տարրերը եւ պաղեստինյան կյանքի ծառը: Որոշ մոտիվներ սկսվում են այնտեղ, որտեղ ավարտվում է մյուսները՝ փոխկապակցված եւ միահյուսված. այդ ամենի մեջ պոեզիա կա:

«Այս տարբեր արվեստի ձեւերի ու ոճերի միախառնումը ձեզ տալիս է Երուսաղեմի հայկական կերամիկան: Արվեստն իրոք հայկական սփյուռքի վկայությունն է կամ մարմնավորումը»:

1922 թվականին Բալյանը եւ Գարագաշյանը որոշեցին առանձնանալ Օհանեսյանից եւ հիմնեցին «Պաղեստինյան խեցեղեն»-ը Արեւելյան Երուսաղեմի Նաբլուս փողոցի 14  հասցեով: Աշխատանքի խիստ բաժանման համաձայն՝ Բալյանները պատասխանատու էին խեցեղենի եւ ջնարակների համար, իսկ Գարագաշյանները՝ գծագրերի, դիզայնի եւ նկարչության:

1964-ին երկու ընտանիքները բարեկամաբար բաժանվեցին եւ յուրաքանչյուրը հիմնեց իր սեփական արհեստանոցը: Հակոբը երրորդ սերունդն է, որ ղեկավարում է այսօրվա «Գարագաշյան» խանութը Հին քաղաքում: Այսօր խանութում խաղաղ է. այն նույնպես ծանր հարված է ստացել այս հնագույն քաղաքն այցելող զբոսաշրջիկների պակասից:

«Երբ վեց տարեկան էի, հայրս ինձ իր հետ տանում էր ստուդիա: Նստում էի նրա կողքին, ոտքերս աթոռից ճոճում, - պատմում է Հակոբը: - Ամեն օր գնում եմ աշխատանքի եւ առաջին հերթին նայում եմ վերեւ, որպեսզի տեսնեմ հորս սալիկները»:

Նա բացատրում է, որ Գարագաշյան ընտանիքի առաջին անհատական պատվերներից մեկը Հին քաղաքի փողոցների ցուցանակներն էին: 1966 թվականին Հորդանանի իշխանության ժամանակ ներկայացված ցուցանակները արաբերեն ու անգլերեն էին ու պատրաստված սալիկներից: Ինձ փողոց տանելով՝ Հակոբը մատնացույց է անում ցուցանակները. եբրայերենով սալիկներն ավելացվել են 1967-ի պատերազմից հետո, երբ Երուսաղեմն անցավ Իսրայելի վերահսկողության տակ:

Հակոբն ու Սեդրակը ինձ ցույց են տալիս իրենց նախնիների պատրաստած հին անոթները: Դրանց վրա գրված են նաեւ քաղաքի տարբեր տերերի նշանները՝ սկսած «Պաղեստին»-ից մինչեւ «Հորդանան»: Այժմ արհեստավորները ստորագրում են իրենց աշխատանքը «Երուսաղեմ»:

«Եթե պարզապես նայեք մեր խեցեղենի պատմությանը, այն որոշ չափով նաեւ Երուսաղեմի պատմությունն է», - ասում է Հակոբը:

Երբ ընտանիքները բաժանվեցին, Սեդրակ Բալյանի տատիկը՝ Մարի Բալյանը, հնարավորություն ստացավ նկարել ու ձեւավորել խեցեղենը. հմտություն, որը նա ձեռք է բերել Լիոնում կերպարվեստ սովորելու ժամանակ:

«Բոլոր որմնանկարները, որ տեսնում եք միջանցքում, տատիկիս գործերն են, - հպարտությամբ ասում է նա, - կարող եք գրեթե լսել թռչունների երգը, ջրի կարկաչը, գազելների ցատքը: Նա շարժում ու կյանք բերեց արվեստի այս ձեւին եւ ամբողջովին հեղափոխեց այն»,- ասում է նա՝ հավելելով, որ տատը ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում:

Տների ու շենքերի, օրինակ՝ հայտնի American Colony հյուրանոցի կամ Ռոքֆելերի թանգարանի ճակատային մասում կերամիկան դարձել է գունագեղ զարդանախշ, որն ընդգծում է քաղաքը:

Արվեստի մեծ մասը կարելի է տեսնել Հայկական թաղամասում, որը Հին քաղաքի հարավ-արեւմտյան անկյունում է: Սակայն համայնքի բնակչությունը մեկ դար առաջ մոտ 27 000-ից նվազել է մինչեւ 2 000-ը: Ավանդական ուղղափառ եկեղեցու անդամ հանդիսացող հայերը Երուսաղեմի քրիստոնյաների նվազող թվի մասն են եւ այժմ քաղաքի բնակչության 2 տոկոսից պակասը:

Լինելով առաջին ազգերից, որն ընդունեց քրիստոնեությունը մ.թ. 301 թվականին, հայերը ներկա են Սուրբ Երկրում չորրորդ դարից, երբ վանականները բնակություն հաստատեցին Հին քաղաքի ներկայիս Հայկական թաղամասում:

Երբ 1915 թվականին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, Երուսաղեմը նրանց համար նաեւ ապաստան դարձավ:

Հակոբը նկարագրում է անցյալի ավելի աշխույժ հայկական համայնքը:

«Երբ հիմա քայլում եմ թաղամասով, մի քիչ տխրում եմ, որովհետեւ հիշում եմ, թե որքան կենսավառ էր այն, մարդկանցով լի», - ասում է Հակոբը:

Նա պատմում է, որ Երուսաղեմում հայերի կյանքը բարդանում է: Նրանք փաստորեն ունեն նույն օրինական իրավունքները, ինչ պաղեստինցիները: Նա նշում է 2022-ի միջադեպը, երբ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներն թքել են հայ արքեպիսկոպոսի եւ այլ ուխտավորների վրա:

«Մենք այստեղ փոքրամասնություն ենք, պաշտոնապես դավանելու ազատություն ունենք, ունենք մեր կրոնը, բայց ներսում լարվածություն կա»:

Նա բացատրում է, որ 2023թ. հոկտեմբերի 7-ի դեպքերը վատթարացրել են իրավիճակը եւ պառակտումը:

«Երբ ազդանշաններ ես լսում, հասկանում ես, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենում: Ծնկներդ թուլանում են: Իսկ այս լարվածությունը միշտ էլ կա, հատկապես Երուսաղեմում»,- ասում է Հակոբը:

Համայնքի համար ամենավերջին սպառնալիքը անշարժ գույքի հետ կապված վիճահարույց գործարքն է: Հայոց պատրիարքարանի կողմից կնքված համաձայնագրի արդյունքում թաղամասի 25 տոկոսը վարձակալությամբ տրվել է հրեա-ավստրալիացի գործարարին՝ շքեղ կառուցապատման նպատակով:

2021 թվականին համայնքի հոգեւոր ղեկավարությունը եւ տարածքի հիմնական հողատեր Նուրհան Մանուկյանը վարձակալություն պայմանագիր կնքեցին Xana Gardens ընկերության հետ «Կովերի այգի» կոչվող տարածքի համար:

Հաղորդվում է, որ հողամասը զբաղեցնում է 11 500 քառակուսի մետր տարածք՝ ընդարձակման հնարավորությամբ, եւ ներառում է մեծ ավտոկայանատեղի, եկեղեցու որոշ շենքեր ու հինգ հայ ընտանիքի տներ:

«Ես զայրացած եմ, քանի որ թափանցիկություն չկա: Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպիսին է այդ պայմանագիրը: Արդյո՞ք իսկապես վաճառվել է: Արդյո՞ք իրոք ստորագրվել է », - ասում է Հակոբը:

Հայոց պատրիարքը խոստովանել է, որ ստորագրել է հողի պայմանագիրը, բայց պնդում է, որ իրեն խաբել է տեղի քահանա Պարետ Երեցյանը, որը դրանից հետո փախել է Կալիֆորնիա: Ամերիկահայ մամուլում Երեցյանը հերքել է այն միտքը, որ հողի վարձակալության գնորդը առաջնորդվում է ինչ-որ գաղափարախոսությամբ:

Սակայն տեղացիները կարծում են, որ գործարքը Հին քաղաքում վերաբնակիչների մեծ ծրագրի մասն է:

«Մենք սպառնալիքի տակ ենք, - ասում է Հակոբը, - Իսրայելի քաղաքականության նպատակն է հնարավորինս շատ հող զավթել Հին քաղաքի ներսում»:

Xana Gardens-ը այս հարցը հրապարակավ չի մեկնաբանել:

«Սա Հին քաղաքի գլխավոր անշարժ գույքն է: Այն դարեր շարունակ հայերի ձեռքում է եղել: Ինչո՞ւ պետք է վաճառենք կամ մտածենք վաճառելու մասին», - հարցնում է Հակոբը:

«Այս հողը վստահվել է համայնքին 500 տարի առաջ: Շատ կարեւոր է, որ մենք պահպանենք մեր ներկայությունը», - ասում է Սեդրակը՝ հղում անելով հնագույն ակտերին, որոնք սահմանում են, որ հողը պետք է փոխանցվի համայնքի միջոցով:

2023-ի հոկտեմբերին Պատրիարքարանը պաշտոնապես հայտարարեց գործարքը չեղարկելու մասին: Սակայն լարվածությունն աճեց, երբ քանդելու նպատակով ժամանեցին մեքենաներ, ինչի պատճառով նոյեմբերին Կովերի այգում տեղացիների, բիզնեսի սեփականատիրոջ եւ վերաբնակիչների միջեւ բախումներ եղան:

Հաշվետվությունները վկայում են, որ վարձակալության համար կառուցապատողից գանձվելու է $300 000, հետեւաբար, Սեդրակը կարծում է, որ դա «վերաբնակիչների ծրագրի» մասն է։

Նա համեմատում է տարածքը Լոնդոնի Փիքադիլի հրապարակի կամ Օքսֆորդ փողոցի հետ. «Այն ամենավիճելին է եւ ամենաթանկը», - ասում է Սեդրակը՝ զայրացած գործարքի տարօրինակ ցածր վճարից:

Իր ժողովրդի հողին սպառնացող վտանգին առերեսվելով՝ Սեդրակն այժմ զբաղվում է եւ՛ խեցեգործությամբ, եւ՛ ակտիվիզմով: Մտերիմ ընկեր Հակոբ Ջերնազյանի հետ նա ղեկավարում է տեղական «Save the ArQ» շարժումը:

Երկու երիտասարդները քայլում են տարածքով ու ցույց տալիս այն վայրերը, որտեղ բռնության է եղել, ու վերհիշում, թե ինչպես էին հետ մղում զինված վերաբնակիչների եւ դիմակավորված վանդալների հարձակումները:

Որպես պաշտպանություն՝ կառուցվել է ինքնաշեն պատնեշ՝ փշալարերից, դրոշներից ու հին կահույքից, որն այժմ շրջապատում է ավտոկայանատեղին: Դրա հետեւում ակտիվիստները մեծ խաչ են կանգնեցրել:

Մի խումբ տարեց տղամարդիկ նստած են սեղանի մոտ՝ բարիկադի կողքին խցիկի պես կառույցում: Ոմանք նույնիսկ գիշերում են այնտեղ՝ տեղական համայնքի կամավորների աջակցությամբ:

Շատերի համար Կովերի այգին նվազող համայնքի խորհրդանիշն է, եւ պետք է պահպանվի: Նրանք մտավախություն ունեն, որ «Կովերի այգու»՝ Հայկական թաղամասի զգալի մասի կորուստը գոյութենական սպառնալիք է համայնքի համար:

«Մենք շարունակում ենք ներկա լինել տեղում, բայց հիմա ավելի կարեւոր է իրավական պայքարը», - ասում է Հակոբ Ջերնազյանը՝ բացատրելով, թե ինչպես են հայ եկեղեցին ու համայնքը Իսրայելի դատարանների միջոցով վիճարկել պայմանագրի վավերականությունը:

Սոցիալական ցանցերում Save the ArQ-ն ասում է, որ «մեզ սպառնացել են, հարձակվել են եւ ոտնձգությունների են ենթարկվել, սակայն մեր վճռականությունը օրեցօր աճում է»:

Սեդրակը բոցավառված է այս վճռականությամբ: Այս դեպքը դարձել է Երուսաղեմում քրիստոնյա հայերի պահպանման խորհրդանիշը՝ ինչպես խեցեգործության ավանդույթը: Աշխատանքային օրերի մեծ մասի վերջում նա փակում է կերամիկայի խանութը ու գնում Կովերի այգի:

Թեեւ Սեդրակն ասում է, որ ընտանեկան բիզնես վարելը վերելքներ ու վայրէջքներ ունի, երկու տեղն էլ կենսական են նրա համար:

«Շատ կարեւոր է շարունակել, հատկապես այն բոլոր զոհողություններից հետո, որոնք արվել են բիզնեսը այսքան երկար շարունակելու համար: Հնարավոր չէ պատկերացնել Բալյանների ընտանիքն առանց կերամիկայի», - պատասխանում է Սեդրակը այն հարցին, թե արդյոք նա երբեւէ կհեռանա:

Հակոբ Գարագաշյանը նույնպիսի տրամադրվածություն ունի՝ նայելով Հին քաղաքի դատարկ փողոցին:

«Հայրս ջահը փոխանցել է ինձ»:

«Այն ժամանակ չէի գիտակցում ուսերիս դրված պատասխանատվությունը, բայց հիմա հպարտ եմ, որ շարունակում ու պահպանում եմ այս ավանդույթը»,- ասում է Հակոբը՝ նշելով, որ դուստրն այժմ սովորում է արհեստը:

Մինչ հայ համայնքը բախվում է շարունակվող սպառնալիքների, խեցեգործության արհեստանոցները հանդիսանում են նրանց մնայուն ժառանգության փարոսը, որը սերունդներով փոխանցում է Երուսաղեմի եզակի պատմությունն ու մշակույթը:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



Виды инсталляций для унитаза: какие бывают

В Подмосковье при силовой поддержке СОБР Росгвардии задержан подозреваемый в незаконном обороте кокаина (видео)

В подмосковной библиотеке сотрудники Росгвардии провели для ребят выставку уникальных экспонатов Великой Отечественной войны

Всемирный день качества отметили в филиале «Московском» ООО «ЛокоТех-Сервис»


Компания ICDMC стала “Выбором потребителей” в 2024 году

«Последняя сказка» при поддержке «Авторадио»

Российская империя в фото 53

Компания ICDMC стала “Выбором потребителей” в 2024 году


Shaitani Rasmein actress Sumit Singh shared a heartfelt message she'd love to give her younger self

No leader can fix Nigeria with 1999 constitution – Anyaoku

Embezzlement trial poses 'significant threat' to Le Pen's 2027 presidential run

In closing arguments, lawyers in East Bay sibling’s murder trial cast divergent views of the case


Семья из Пермского края победила в конкурсе Ирины Дубцовой «Главное – Семья»

BelkaCar за 3 квартал 2024 года вывела на линию более 3 тыс. новых автомобилей

"Уралтрансспецстрой" ушел – дипломаты в печали

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный


The unholy union of Pizza Hut and PS5 exhaust fumes has created the PIZZAWARMR, a 3D-printed box you can build for free to foul up your PlayStation and warm pizza

At last, democracy has come to Helldivers 2: A new Democracy Space Station lets players vote on which planet gets bombarded for truth and justice every 24 hours

Take-Two boss gets philosophical about 'entropy' and life after Grand Theft Auto: 'If we're not trying new things ... we're really running the risk of burning the furniture to heat the house'

Топ 20 за 21 век: Metacritic назвал самые высокооценённые оригинальные игры за последние 25 лет


Як і де публікувати оголошення в Україні: ефективні поради

Потрібні партнери в Україні та країнах СНД з експорту авто з Китаю


Виды инсталляций для унитаза: какие бывают

Студенты МГТУ преобразовывают учебный процесс

Продвижение Песни в Мою Волну.

«Последняя сказка» при поддержке «Авторадио»




Собянин назвал маршруты наземного транспорта, которые заработают в Сколкове

Кучуберия: СГБ Абхазии работает в штатном режиме и подчиняется президенту

Всемирный день качества отметили в филиале «Московском» ООО «ЛокоТех-Сервис»

Standard: вице-спикер словацкого парламента Данко собрался посетить Москву


Молодые музыканты из Одинцова приняли участие в благотворительном концерте

Выбросил костыли и вытолкал: В Подмосковье задержали таксиста по делу о нападении на участника СВО

Народный артист РФ Баринов назвал таинственность главным качеством Светличной

Финал Всероссийского конкурса "Большая перемена" прошел в Нижнем Новгороде


Рублёв: не допускаю мысли, что пройду дальше на Итоговом турнире ATP

Даниил Медведев: знаю, что способен и ещё смогу

Рублёв объяснил своё неудачное выступление на Итоговом турнире ATP

Теннисист Рублев проиграл Рууду на Итоговом турнире ATP


Выбросил костыли и вытолкал: В Подмосковье задержали таксиста по делу о нападении на участника СВО

Футболист СССР работал в КГБ, но потом разочаровался и ушел. Вот что ему не понравилось: «Это предательство!»

Более 48 километров линий электропередач починят в Одинцове до конца года

Народный артист РФ Баринов назвал таинственность главным качеством Светличной


Музыкальные новости

«Что случилось?» — Джиган и Самойлова потеряли козу и особняк за один день

Григорий Лепс в Comedy Club назвал условие, при котором уйдёт со сцены навсегда

Вероника ДОЛИНА: В московском аэропорту задержали поэтессу Веронику Долину. Ей грозит до 20 лет заключения

«Тальков был любовником Пугачевой». Сеть кипит от признаний Наджиева и Лозы



В подмосковной библиотеке сотрудники Росгвардии провели для ребят выставку уникальных экспонатов Великой Отечественной войны

Студенты МГТУ преобразовывают учебный процесс

Продвижение Песни в Мою Волну.

Виды инсталляций для унитаза: какие бывают


«Гордимся, когда видим Лешу в форме сборной России». В «Локомотиве» поздравили Батракова с дебютом

Экшн-детектив «Плевако» с Сергеем Безруковым вышел в онлайн-кинотеатре PREMIER

Apple выпустила новые беты iOS 18.2 и других ОС с поддержкой Genmoji, Image Playground и интеграцией ChatGPT

Финал шоу «Вызов. Китайский сезон», откровения Лепса в Comedy Club, жёсткое наказание участников в «Звёздах в джунглях» и критика Бузовой в «Ярче звёзд»: что смотреть на ТНТ в выходные


В столице ожидаются заморозки и гололедица

Пассажиры метро и МЦК более 30 миллионов раз оплатили проезд банковской картой в октябре

Выбило все стекла: детали ДТП с трамваем и КамАЗом в Москве

Mercedes-Benz вышел из-под контроля // Как уход автоконцернов сказывается на техобслуживании


О чем впервые с 2022 года поговорили Путин и Шольц: трактовки Москвы и Берлина

Путин и Алиев подтвердили заинтересованность в развитии партнерства Москвы и Баку

Песков назвал важной инициативу германской стороны в разговоре Путина и Шольца

Профессор Малинен: Путин ясно дал понять, что Россия сыта лицемерием Запада


Главные враги человечества: чем грозят людям вирусы




Метаболизм срывается: почему нельзя худеть на жидких диетах

Онколог из Челябинска занял второе место на экзамене RUSSCO

Доброкачественные и злокачественные: почему возникают узлы на щитовидной железе

Суд арестовал таксиста, который избил и вытолкнул из машины инвалида — бойца СВО


Жертвы концлагеря имени Зеленского рассказали о страшных пытках: Как в застенках СБУ издеваются над пленными россиянами и «госизменниками»

Зеленский увидел в Трампе спасение от разгневанных военных: в Киеве тайно мечтают о скором завершении конфликта

Маск иронично отреагировал на заявление Зеленского про переговоры с Россией


Духовно-культурный центр на полуострове Покровское-Стрешнево вошел в число самых интересных зданий Москвы последних лет

Загитова надела на Глейхенгауза свою шубу в кисс-энд-край на Гран-при в Москве. Ранее они поспорили, что хореограф наденет ее шубу, если Садкова откатает чисто

Футболистки «Спартака» завоевали бронзу чемпионата России в дебютном сезоне

Рофаль победил Хейбати в соглавном бою турнира "Бойцовского клуба РЕН ТВ"




Собянин назвал маршруты наземного транспорта, которые заработают в Сколкове

Сергей Собянин. Главное за день

Собянин: В Москве установили еще 87 указателей исторической навигации

Сергей Собянин рассказал о развитии в Москве исторической навигации


Синоптик предупредила об аномально теплой зиме в Москве

Аномальная жара обрушится в декабре: синоптики сообщили о сюрпризах, которые готовит зима 2024

Духовно-культурный центр на полуострове Покровское-Стрешнево вошел в число самых интересных зданий Москвы последних лет

Рослесхоз определил топ-5 регионов по ликвидации лесных пожаров в первые сутки


Сергей Собянин. Главное за день

Роспотребнадзор ищет личинок паразитов в рыбных консервах «Пятерочки» и «Дикси»

Запрет русского искусства наносит ущерб тем, кто его вводит, заявил греческий скульптор

Эксперты рассказали о новой схеме мошенничества в Telegram


Архивисты из разных регионов России собрались в Архангельске на научно-практическую конференцию

10 пробоин: выход на воздух закончился для «Волги» разгромом в Архангельске

Вкус победы: подведены итоги премии WHERETOEAT Northwest

В Поморье проходит третий форум победителей конкурсов грантов губернатора Архангельской области


Наука побеждать

На митинге в Симферополе потребовали убрать названия улиц в честь «палачей русского народа»

Разыскиваемая за убийство внуков в 1999 году в Иркутске пенсионерка нашлась живой в Крыму

«Рейтинг городов России по развитию платного парковочного пространства»


Собянин: 48 москвичей стали победителями и призерами конкурса «Большая перемена»

Ни вкладов, ни кредитов: «Райффайзен Банк» навсегда исчезнет из России

Запрет русского искусства наносит ущерб тем, кто его вводит, заявил греческий скульптор

В Южной Корее отметили 70-летие кафедры русского языка Университета Ханкук












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

«Блокируй шум»: Медведев оправился от стартовой неудачи и легко обыграл де Минора на Итоговом турнире ATP






Волонтеры нашли украденного школьницами из зоомагазина кота Лучика

Собянин сообщил о победе москвичей во Всероссийском конкурсе «Большая перемена»

Запрет русского искусства наносит ущерб тем, кто его вводит, заявил греческий скульптор

Выбросил костыли и вытолкал: В Подмосковье задержали таксиста по делу о нападении на участника СВО