Добавить новость
ru24.net
Новости по-русски
Июль
2024

Թումոյի AI նախագիծն արժանացել է Tools Competition-ի գլխավոր մրցանակին

0

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արժանացել է հեղինակավոր Tools Competition-ի 2023-24-ի գլխավոր մրցանակին՝ կրթության ոլորտում արհեստական բանականության ինտեգրման ուղղությամբ կենտրոնի ակնառու աշխատանքի համար:

Այս մրցույթում, որն անցկացվում է այնպիսի առաջատար կազմակերպությունների աջակցությամբ, ինչպիսիք են OpenAI-ը, Bill and Melinda Gates Foundation-ը, Schmidt Futures-ը եւ Ballmer Group-ը, այս տարի ավելի քան 1900 ընդունված հայտից Թումոն ճանաչվել է հաղթողներից մեկը բարձրագույն անվանակարգում։

«Մենք ինտեգրում եւ զարգացնում ենք AI լուծումներ բազմաթիվ մակարդակներում: Շարունակաբար կատարելագործում ենք մեր ուսումնական հարթակը՝ ստեղծելով գեներատիվ արհեստական բանականության շուրջ ուսումնական բովանդակություն՝ որպես նոր հմտությունների զարգացման ոլորտ, եւ այն ինտեգրում ենք մեր տեխնոլոգիական եւ դիզայներական բոլոր դասընթացների մեջ՝ սկսած ծրագրավորումից եւ խաղերի մշակումից, մինչեւ ֆիլմարտադրություն եւ գրաֆիկ դիզայն»,- ասել է Թումոյի Զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

Tools Competition-ը կֆինանսավորի Թումոյի AI Learning Coach ծրագրի մշակումը: Այս նորարարական մոդելը հիմնվելու է ուսանողների կրթական գործընթացների միլիոնավոր ժամերի տվյալների վրա՝ ստեղծելով եզակի ուսումնական շավիղներ, որոնց շնորհիվ առավելագույն արդյունավետ փորձառություն կապահովվի յուրաքանչյուր սովորողի համար:

Ծրագրի թիմը փորձարկումներ կկատարի տարբեր AI տեխնոլոգիաներով եւ կտրամադրի անանուն տվյալներ Stanford AI Lab-ի, Berkeley School-ի եւ Carnegie Mellon University-ի հետազոտողներին՝ աջակցելով AI-ի եւ կրթական տեխնոլոգիաների ոլորտներում մի շարք լրացուցիչ նախագծերի:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Арина Соболенко поразила всех модным образом на мероприятии WTA. Фото






Вильягра прилетел в Москву на медосмотр перед трансфером в ЦСКА. Опорник расторг контракт с «Ривер Плейт»

Синоптик Вильфанд рассказал, когда москвичам стоит менять резину на авто

ЦОС ФСБ опубликовал кадры нейтрализации готовившего теракты террориста

Кажетта Ахметжанова раскрыла, какие цвета принесут удачу в марте 2025 года, а какие носить категорически нельзя