Մայր Տաճարը կվերաօծվի սեպտեմբերի 29-ին
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այդ որոշումները կայացվել են օգոստոսի 29-ին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ անցկացված Համակարգող հանձնախմբի նիստում։
Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնեքի արարողությունները հեռարձակվելու են ուղիղ եթերով։