Добавить новость
ru24.net
Новости по-русски
Сентябрь
2024

ԱՄՆ ընտրությունները կփոխեն Եվրոպայի ռազմավարական ստատուս քվոն

0

Ներկայացնում ենք Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի տնօրեն Մարք Լենարդի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Մարք Լենարդ

ԱՄՆ ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս, եւ եվրոպացի որոշումներ կայացնողները Թրամփի մղձավանջային սցենարների դեմ պայքարելուց (նոր առեւտրային պատերազմներ, Ուկրաինային լքելը, ՆԱՏՕ-ից դուրս գալը) հետո մի զգացում ունեն, որը գրեթե մոռացել էին. հույս:

ԱՄՆ Փոխնախագահ Քամալա Հարիսի վերելքը դեմոկրատական ցուցակի գագաթ վերացրեց Դոնալդ Թրամփի առավելությունը հարցումներում եւ եվրոպացիներին թույլ տվեց խորհել վատագույն սցենարի այլընտրանքների մասին:

Սակայն նույնիսկ եթե Հարիսը հաղթի, հիմարություն կլինի Ջո Բայդենի վարչակազմի լիակատար ժառանգորդություն ակնկալել: Եվրոպան դեռեւս պատրաստ չէ ապագային:

Թեեւ Թրամփի եւ Ջ.Դ. Վանսի խոսակցությունները՝ Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը դադարեցնելու մասին տագնապ առաջացրին եվրոպական մայրաքաղաքներում, Հարիսի վարչակազմի ռազմավարությունը Ուկրաինայի հարցում հավանաբար նույնպես կշեղվի ստատուս քվոյից: Պատերազմը ձգվում է, եւ ԱՄՆ պաշտոնյաները կորցրել են վստահությունը, որ Ուկրաինան կգրավի եւ կպահի բավականաչափ տարածք՝ ներկա փակուղուց դուրս գալու համար: Չնայած ուկրաինացիների հարձակվել են Ռուսաստանի Կուրսկի շրջանի վրա, նրանք դեռեւս դիրքեր են կորցնում Դոնբասում: 2022-ի փետրվարից կորցրած տարածքների վերականգնումն օրեցօր ավելի քիչ հավանական է դառնում:

Հարիսի վարչակազմը պետք է ուղիներ փնտրի Ուկրաինայի դիրքը կարճաժամկետ հեռանկարում ուժեղացնելու համար, որպեսզի զբաղվի հակամարտության կարգավորմամբ: Բոլորից լավ իմանալով, որ իրավիճակը ծանր է, ուկրաինացիները ելք են փնտրում փակուղուց: Չնայած նրանք սկսել են Կուրսկի գամբիտը, նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսին ասել էր, որ ցանկանում է, որ պատերազմի «թեժ փուլը» այս տարի ավարտվի: Մասնավոր կերպով ուկրաինացի առաջնորդները գուցե հույն ունեն, որ ԱՄՆ-ն իրենց կնստեցնի բանակցությունների սեղանի շուրջ: Նման քննարկումներն արդեն ընթանում են Վաշինգտոնում:

Սա կարող է ցնցել այն եվրոպացիներին (ներառյալ արտաքին գործերի հաջորդ Բարձրագույն ներկայացուցիչին), որոնք դեռ խոսում են Ուկրաինային աջակցելու մասին «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է» եւ որոնց հռետորաբանությունը 2022-ի փետրվարի 24-ից հետո գրեթե չի փոխվել: Ինչ էլ որ լինի, եվրոպացիների մարտահրավերն այն է, որ պատերազմը չհանգեցնի «խաղաղության» ռուսական պայմաններով, այն է՝ ապառազմականացված Ուկրաինա, որը ստիպված է հրաժարվել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցելուց:

Եվս մեկ կարեւոր հարց է առեւտրային քաղաքականությունը: Թրամփը խոստանում է 10% ընդհանուր մաքսատուրք սահամանել բոլոր ապրանքների համար եւ 60% ու ավելի նոր մաքսատուրքեր՝ Չինաստանից բոլոր ապրանքների համար (ի լրումն Բայդենի վարչակազմի կողմից բոլոր սահմանափակումների): Ի դեմս ԱՄՆ-ի մաքսատուրքերին եւ Թրամփի վարչակազմի ճնշմանը՝ չինական ապրանքների վրա մաքսատուրքերը կիրառելու, Եվրոպան կհայտնվի ծայրահեղ ծանր վիճակում:

Եվ այնուամենայնիվ հիմքեր չկան ակնկալելու, որ Հարիսը Չինաստանի նկատմամբ զգալիորեն ավելի մեղմ քաղաքականություն կվարի, քան Բայդենը (որի մոտեցումը պաշտոնավարման ժամանակ շատ ավելի կոշտ էր, քան Թրամփինը): ԱՄՆ-ում հակաչինական տրամադրությունը հաստատուն է, եւ այդ հարցի վերաբերյալ իր մի քանի հրապարակային հայտարարություններում Հարիսը մեծ աջակցություն է հայտնել Թայվանին եւ բողոքել , որ Չինաստանը «անորակ ապրանքներով հեղեղում է մեր տնտեսությունը»: Նրա թիմակից Թիմ Ուոլցը բազմիցս այցելել է Չինաստան, բայց արել է դա հիմնականում որպես մարդու իրավունքների պաշտպան:

Ի տարբերություն Թրամփի, Հարիսը բարձրաձայնել է իր աջակցությունը Ամերիկայի դաշինքների ցանցին: Բայց սա կարող է ստիպել նրան ավելին ակնկալել ԱՄՆ դաշնակիցներից: Ավելին, քանի որ նա Բայդենի պես ուղն ու ծուծով եվրոպամետ չէ, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության շեղումը Եվրոպայից դեպի Ասիա կպահպանվի: Երբ եվրոպացիները խոսում են պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարելու մասին, նրանք պետք է իրենց հարց տան՝ արդյոք պարզապես փորձում են հանգստացնել Թրամփին, թե լրջորեն են վերաբերվում իրենց երկարաժամկետ անվտանգության ապահովմանը:

Ինչ կնշանակի Թրամփի կամ Հարիսի նախագահությունը Եվրոպայի համար՝ սա պատկերացնելը մեծ մասամբ կլինի նոր Եվրահանձնաժողովի պատախանատվությունը: Այն պետք է սկսի նախապատրաստել եվրոպացիներին, որպեսզի խուճապի չմատնվեն, եթե իրականանան Ուկրաինայի կամ Չինաստանի հետ կապված իրենց ամենամեծ մտավախությունները: Դա չանելու դեպքում կմեծանա չհամաձայնեցված պատասխան գործողությունների հավանականությունը, քանի որ փոքր անդամ երկրները, հնարավոր է, ձեռնամուխ կլինեն ԱՄՆ-ի հետ երկկողմանի գործարքների: Ավելի մեծ երկրների գործն է լինելու հանգստացնել իրենց փոքր գործընկերներին (շատերը՝ Արեւելյան Եվրոպայում):

Այդ առումով Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների վերաձեւակերպումը կարող է փոխել խաղը: Եթե ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվեն աշխարհատնտեսական խնդիրների շուրջ, նրանք ավելի շատ քաղաքական ազատություն եւ ազդեցություն կունենան ԱՄՆ-ի եւ Չինաստանի նկատմամբ: Թեեւ Բրիտանիան չի կարող փոխարինել ԱՄՆ-ին, նրա վերաինտեգրումը եվրոպական պաշտպանական եւ տեխնոլոգիական կառույցներին զգալիորեն կամրապնդի Եվրոպայի ռազմավարական դիրքը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նոր կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել Գերմանիայի հետ անվտանգության եւ պաշտպանության ընդլայնված գործընկերությանը, եւ նմանատիպ գործարքներ կարող են կնքվել համախոհ այլ անդամների հետ, որի գագաթնակետը կլինի ամբողջ ԵՄ-ի հետ համաձայնագիրը:

Լեհաստանը, մերձբալթյան եւ սկանդինավյան երկրները ամենայն հավանականությամբ առաջատար կլինեն այս արդյունքին հասնելու մեջ, սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կարող է հանդես գալ որպես հիմնական որոշիչ ձայն: Արդյո՞ք նա կընդունի Միացյալ Թագավորությունը պաշտպանական, տեխնոլոգիական եւ կլիմայի հարցերով եվրոպական դաշտ մտնելու աշխարհաքաղաքական տեսլականը: Թե՞ կնմանակի Շառլ դը Գոլին եւ մի կողմ կհրի Բրիտանիային՝ թուլացնելով ԵՄ-ն: Մի բան պարզ է՝ անկախ նրանից՝ ԱՄՆ հաջորդ նախագահը Թրամփը կլինի, թե Հարիսը, եվրոպացիները պետք է փոփոխությունների պատրաստվեն:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Елена Рыбакина за час с лишним разобралась с соперницей






Крупный пожар произошел на овощебазе в Краснодарском крае

Зимой в Парке Горького Москвы будут показывать интерактивные спектакли

Евгений Суровецкий: Обыкновенная жизнь в необыкновенном веке. Продолжение

Для ульяновцев в новогодние праздники организовали дополнительные рейсы в Москву и Санкт-Петербург