Добавить новость
ru24.net
Новости по-русски
Сентябрь
2024

Հայաստան-Իրան սահմանը խաղաղության սահմանն է, և որևէ ուժ չի կարող դա խզել. ՀՀ ԱԽ քարտուղար

0

p bԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. /bՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը հայտարարություն է տարածել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հանդիպման կապակցությամբ։/pp

X-ի միկրոբլոգում արված հայտարարության մեջ նշվում է./pp «Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին Հայաստանի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը ընդգծեց Իրանի իսլամական հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ։/pp Հայաստանի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի իսլամական Հանրապետության դիրքորոշման կապակցությամբ։ Հայաստանի հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծեց, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահմանն է:/pp Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի իսլամական հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»։/p




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Красноярская теннисистка Мирра Андреева выиграла турнир WTA 1000 в Дубае






Выгнать за нарушение: что означает «кикнуть» и когда уместно это слово

Куртуа объявил о возвращении в сборную Бельгии

В Новгородскую область придёт потепление

Учитель танцев задержан в Москве за совращение школьников