Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
p bԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ//b.nbsp;Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը Աժ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ինչպես անել, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը նիստ գումարի և հարցեր քննարկի։/pp ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հանձնաժողովը պետք է լուծարել։/pp «Այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Մենք պետք է շատ լրջորեն քննարկենք այդ ֆորմատն այլևս չեղարկելու հարցը, քանի որ Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի և նման կարգավիճակ որևէ մեկն այլևս չունի»,- հավելեց նա։/pp Սիմոնյանը նշեց՝ հավանական նիստի պարագայում չգիտի՝ ում հետ քննարկում ծավալի։/pp Մինասյանը հակադարձեց՝ անձը չի որոշում՝ ֆորմատը չեղարկել, թե ոչ, դրա համար կան ինստիտուտներ։/pp «Դուք պարտավոր եք օրենքով առաջնորդվել, ձեր պարտավորությունն է՝ իրավական ակտերով շարժվել, մնացյալն անգործություն կամ պարտականությունները կատարելուց հրաժարումն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։/pp Սիմոնյանն իր հերթին նշեց՝ իրավական ընթացք տալու համար համապատասխան հիմնավորումներ են պետք, որոնք չկան, քանի որ Արցախն ինքն իրեն լուծարել է պաշտոնյաների որոշմամբ։/p