ՆԳՆ․ «Դոմուս»–ում բռնկված խոշոր հրդեհի մակերեսը 2500–3000 քմ է
p bԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․/b Երևանի «Դոմուս» հիպերմարկետում բռնկված խոշոր հրդեհի մակերեսը 2500–3000 քմ է։/pp Այս մասին լրագրողներին դեպքի վայրում ասաց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։/pp «Այս պահին տուժածներ չկան։ Ովքեր եղել են ներսում, բոլորը դուրս են եկել։ Փրկարար ծառայության 17 մարտական հաշվարկ է աշխատում, աշխատում է նաև օպերատիվ 5 մեքենա, երկու ավտոսանդուղք, քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա և դեռ օգնություն է գալիս», – նշեց Սարգսյանը։/pp Նրա խոսքով, հրդեհի մեկուսացման կամ մարման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։/pp Սարգսյանը նաև հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների, հրդեհը սկսվել է պահեստային հատվածից, ինչը տարածվել է նաև խանութի տարածք, այս պահին այրվում է կահույք, տեխնիկա, շինանյութ։/p