ՀՀ ԱԽ քարտուղարը «Ֆորում 2000» կոնֆերանսին խոսել է ՀՀ-ԵՄ երկողմ հարաբերությունների մասին
p bԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. /bՀոկտեմբերի 15-ին Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին, հայտնում է ԱԽ քարտուղարի գրասենյակը։/pp Կոնֆերանսի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ-ԵՄ երկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզայի ազատականեցման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարևորությունը:/pp Հավելել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել և ներառում են նաև անվտանգության ոլորտը՝ երբեք այսքան ամուր չեն եղել և մասնավորապես հաշվի առնելով երկկողմ ցանկությունը՝ այսօր դրանք կայուն զարգացման միտում ունեն:/pp Քարտուղարը նաև ընդգծել է, որ երկկողմ հարաբերութունները հիմնված են ժողովրդավարության վրա: Այս համատեքստում Ա.Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը և Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը:/pp Կոնֆերանսի երկրորդ մասում, քարտուղար Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին:/p